Ծառերի ոռոգման պարկեր
Կանաչ քաղաք և բարեկարգում
16-09-2019

Առաջարկ
Երևանի նման չոր և շոգ ամառային եղանակի հետևանքով՝ բազմաթիվ ծառեր չորանում են՝ ունենալով ոռոգման համակարգի մասամբ կամ ամբողջական բացակայություն: Հասկանալի է, որ որոշ հատվածներում դեռևս անհնար է ներդնել ոռոգման համակարգ, որի հետևանքով և կատարվում է ձեռքով աշխատանք: Նման աշխատանքների նվազեցման հետևանքով առաջարկում եմ տեղադրել համապատասխան ոռոգման պարկեր: Պարկերը հնարավորություն կտան.
- հեշտությամբ ոռոգել ծառերը /անկախ ոռոգման համակարգի հասանելիությունից/,
- կատարել ջրի խնայողություն,
- հեշտությամբ սնուցել հիվանդ ծառերը,
- նվազեցնել մարդկային աշխատաժամանակը /միայն անհրաժեշտության դեպքում լիցքավորելով պարկերը/:
Լուծում
Եվրոպական բազմաթիվ երկրներում կիրառվում են պարկեր, որոնք արտադրված և պատենդավորված են Ամերիկյան Treegator ընկերության կողմից:
http://www.treegator.com/products/original
Նման պարկի արժեքն ինտերնետում կազմում է 17 ԱՄՆ դոլար և ավել՝ կախված չափից: Պարկերն ունեն բավականին պարզունակ կառուցվածք և շատ հեշտ կիրառություն:
Ռիսկ.
Քանի որ պարկերը շատ հեշտ տեղափոխելի են, կա գողանալու վտանգ:

Մեկնաբանություն
Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները:
Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել
Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:
Տվյալ նախագծի հաստատման դեպքում այն իրականացվի փորձնական տարբերակով՝ 10 հատ:
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՌՈՒԴՈԼՖ ՄԱՆՈՒԿՅԱՆ
11-10-2019 12:49:46
Շատ լավ տարբերակ է։ Բայց հնարավոր է շոգեխաշվի արմատները արևից ու տաք գոլորշուց, պարկի ներսի հատվածում։
ԳԱԳԻԿ ԱՅՎԱԶՅԱՆ
09-28-2019 11:06:48
լավ առաջարկ է
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ
09-26-2019 16:18:00
Երևանում, էլ չասենք ծայրամասերում, ոռոգման խնդիրը Խորհրդային Միության անկումից ի վեր բացիթողի վիճակում է: Ոռոգումը Կենտրոնից դուրս կարելի է ասել բացակայում է: Կարծում եմ նորարարության մասին խոսելը վաղաժամ է, երբ ոռոգումը բացակայում է անգամ 20-րդ դարի մակարդակով:
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: