Ծառեր

Կանաչ քաղաք և բարեկարգում

05-08-2019

Լ. ԱՎԵՏՅԱՆ

Առաջարկներ՝ 5

Քվեարկողներ

Առաջարկ

Անհրաժեշտ է շատ արագ վերականգնել նախկին կանաչ տարածքները, քանի որ Երևանում ամռանը ջերմաստիճանը 40 աստիճանից բարձր է լինում: Կարելի է ստեղծել օնլայն քարտեզ կամ հավելված՝ փողոցների և այգիների հասցեներով: Յուրաքանչյուրս, երբ նկատենք այգիներից կամ մայթեզրերից ծառ է կտրվել կամ չկա, քարտեզի վրա հասցեն նշենք: Արդյունքում Երևանը շատ արագ կծառապատվի: Հաճախ հանդիպում են ծառերը, որոնք կտրված չեն, բայց չորանում են: Տվյալ հատվածում ոռոգման ջուր էլ կա, բայց մայթեզրերի ծառերը ջրվում են միայն անձրևներով, քանի որ այդ հատվածներում խողովակների խնդիր է լինում: Երբ դիմում ես թաղապետարան, ասում են՝ պիտի գաք դիմում գրեք, իսկ դա արդեն երկար ժամանակ պահանջող գործընթաց է: Եթե անմիջապես տվյալ հավելվածում հասցեներով նշենք, այդ խնդիրները արագ կկարգավորվեն:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԷՅ
ԷԴԳԱՐ ՅԱՂՄՈՒՐՅԱՆ

11-13-2019 00:59:44

Առաջարկում եմ ծառատունկ կազմակերպենք Երևանի ամբողջ տարածքում: Թեկուզ ամեն թաղամասին որոշ քանակ, բայց ամեն տարի կատարենք ծառատունկ: Վստահ եմ շատ քաղաքացիներ համաձայն կլինեն անձնական միջոցներով ձեռք բերեն տնկիներ, եթե քաղաքապետարանը կազմակերպի ծառատունկը և պարտավորվի հետագա հետևողական աշխատանքները իրականացնել:

ԱՄ
ԱՍԱՏՈՒՐ ՄԵՅՄԱՐՅԱՆ

10-24-2019 12:54:29

մալաթիա սեբաստիա թաղապետարանի այգին վերականգնեք ։ Ճիշտա ծառերը շատ են բայց այդ այգին մտնում ես քանդածա որ բարեկարգվի լավ կլինի 

ՆԹ
ՆԱԻՐԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

10-23-2019 18:44:35

Խնդրում եմ ուշադրություն դարձնել Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքներին, անմխիթար վիճակ է։ 

ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏՅԱՆ

09-20-2019 13:43:39

Այս հարթակում քաղաքացիների քվեարկությամբ է որոշվելու, էնպես որ, եթե ծրագիրը հաղթեց, անպայման պիտի իրականացնեն: Մեծ հույս ունեմ, որ հենց կանաչապատման հետ կապված ծրագրերն էլ կհաղթեն:

ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏՅԱՆ

09-19-2019 11:32:05

Եթե այս հարթակում էլ ներկայացնեք, գուցե այս անգամ լուծում տան խնդրին: Շատ կարևոր հարցի եք անդրադարձել, եթե նկարներ կան արված, ու հրապարակեք՝ շատ լավ կլինի:

ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ

09-19-2019 10:39:06

Ես ապրում եմ Քանաքեռ ՀԷԿ-ում:

Դա Երևանի կենտրոն չէ, բայց Երևանի շուրջ շատ կարևոր, կանաչ օղակի մի կարևոր մաս է, որը ժամանակին բավականին խնամված և, կարելի է ասել, ամենականաչ հատվածներից մեկն էր քաղաքում : Բազմիցս դիմել եմ (զանազան մեթոդներով) Արաբկիրի թաղապետարան, ում ենթակայության տակ է այդ թաղամասը, ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների օրոք, ահազանգելով, որ երբեմնի այդ բուֆերային զոնան ոչնչացման եզրին է: Ցավոք արձագանք չի եղել ու չկա մինչ օրս..  Բազմամյա ծառեր են չորանում, ոռոգման համակարգի անմխիթար վիճակի պատճառով: Ասածս նա է, որ դեռ եղածը պիտի կարենան պահեն, նոտ նորը տնկեն

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

Տեսնել բոլորը