Ծաղկող աղբամաններ

Կանաչ քաղաք և բարեկարգում

26-07-2019

ՀԱ

Հ. ԱՆՏՈՆՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Առաջարկ

 Քաղաքային աղբամանները, որոնց նկատամամբ մենք այդքան անտարբեր ենք, այդքան անփույթ ենք վարվում, կարող են հակառակը` քաղաքին հրապուրիչ տեսք տալ: Իսկ ինչպե՞ս...

Լուծում

Քայլ 1. Աղբամանների շուրջը հավաքվում է երկաթից հիմնակմախք (կարկաս):

Քայլ 2. Աղբամանների երկու կողմից տնկվում են փաթաթվող վարդի թփեր: 

Քայլ 3. Նախագծից հետո ունենում ենք սիրուն ու անուշահոտ Երևան: 

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Հրազդանի կիրճը՝ հանրային հանգստի գոտի

09-08-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երևան քաղաքը չունի իր վարչական տարածքում ընտանեկան հանգստի գոտի։ Միակ նման հատվածը Հրազդանի կիրճն է, բայց «վայրի» ձևով՝ բազմաթիվ ռեստորանների արանքների ամենաթեք և անհարմար հատվածներում:։ Շատ ողջունելի կլինի բնակիչների կողմից Հրազդանի կիրճում հանրային հանգստի գոտու կազմակերպումը տաղավարներով, մաղալներով, աղբամաններով, զուգարանով, սառը ցնցուղներով:

Նման գոտու լավ օրինակ կա Թբիլիսիում։

30 միլիոն դրամի շրջանակներում հնարավոր է իրականացնել ծրագրի հիմնական հատվածը և հետագայում Երևանի բյուջեյում նախատեսել սպասարկման գումար:

Երևանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնց սիրված ընտանեկան հանգստի վայրերից էր Հրազդանի կիրճը ծրագրի արդյունքում կվերագտնեն այս գոտին և շատ կարճ ժամանակահատվածում այն կդառնա ներքաղաքային օրինակելի պիկնիկային գոտի (ինչպես օրինակ արվեց Սևանի հանրային լողափերի հաջողված ծրագիրը): Այս գոտին ինտենսիվ կաշխատի վաղ գարնանից մինչ ուշ աշուն: Շահառուները կլինեն երևանցիները: Ծրագիրը նաև սոցիալական նշանակություն կունենա՝  շատ ընտանիքների համար  պիկնիկային հանգստի հնարավորություն կլինի (քաղաքում «քաղաքից դուրս») նվազագույն ծախսերով: