Ծաղկազարդ պատուհաններ և պատշգաբներ

Կանաչ քաղաք և բարեկարգում

26-07-2019

ԳԽ

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Տարիներ շարունակ Երևան քաղաքի շենքերի ճակատային մասը տգեղացել է քաղաքացիների անհատական որոշումների պատճառով: Տարբեր գույնի և ոճի պատուհանները և պատշգամբները կորցրել են շենքերի ճարտարապետական տեսքը և գաղափարը։

Փոխելը բարդ կլինի մոտակա  ժամանակներում։

Լուծում

Արաջարկել բնակիչներին պատուհանները և պատշգամբները զարդարել տնկի ծաղիկներով։ Քաղաքապետարանին և բնակչին կապող օղակը կարող է հանդիսանալ շենքի  համատիրությունը կամ կամավորականների խումբ, որը կայցելի և կտեղեկացնի բնակիչներին ինչպես ծաղկազարդել և հետևել բույսերին։ Հայտարարել մրցույթ «Երևանի գեղեցիկ պատուհան» կամ «Երևանի գեղեցիկ պատշգամբ» և հաղթողներին նվիրել անվճար տոմս «Երևան քաղաքի պատմության թանգարան» կամ այլ թանագարանի տոմս։ Իսկ ակտիվ մասնակիցներին կամ ցանկացողներին ներգրավել գաղափարը զարգացնելու Երևան քաղաքի այլ տարածքներում։

Մինիմալ ֆինանսական ներդրումներով կարող ենք ունենալ մաքսիմում գեղեցիկ Երևան։

Ծախսելով մոտավոր 5000-8000 դրամ մեկ պատշգամբի համար՝ 6-7 ամիս քաղաքում կլինեն գեղեցիկ արտաքինով շենքեր։

Այս ամենը ես տեսել և գնահատել եմ Եվրոպական շատ երկրներում։ Շատ տպավորված են Շվեցիարիայի ծաղկազարդ պատշգամբներով։

Շատերի մոտ դա կառաջացնի «բարի նախանձ»՝ նայելով հարևանի պատուհանին մեկ ուրիշն էլ կվոքեշնչվի և կզարդարի իր պատուհանը։

Հասցե` Հայաստան, Երևան, Դրոյի փողոց

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
«ԵՐԵՎԱՆ» տուֆակերտ հուշաքարի տարածքի վերակառուցման նախագիծ

13-08-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երևան- Սևան M4 մայրուղու «ԵՐԵՎԱՆ» տուֆակերտ հուշաքարի տարածքի վերակառուցման նախագիծ:

Երևան–Սևան մայրուղու վրա Կոտայքի մարզի տարածքում գտնվող տուֆակերտ «ԵՐԵՎԱՆ»  հուշաքարը Երևան քաղաքի այցեքարտն էր ժամանակին և Երևանի զբոսաշրջային գրքույկների առաջին էջերում զետեղվում էր այս խորհրդանշի լուսանկարը։

Առանձնահատուկն այն էր, որ զբոսաշրջիկները նախընտրում էին այս հուշարձանի մոտ նկարվել, «հաստատելու» համար Հայաստան կամ Երևան իրենց այցելությունը, քանի որ «Երևան» գրվածքը բազմալեզու է:  Գրվածքով այլ հավաքական հուշարձան-խորհրդանիշ իրականում չկա:

Ներկայումս այս հուշարձանի շրջակա տարածքը, մեղմ ասած, շատ անմխիար վիճակում է։ Համացանցում անգամ մեկ լուսանկար որևէ անձի կողմից արված դժվար է գտնել:

Տարածքը, ռելյեֆը բավականին նմանացնում է Արցախի «Մենք ենք մեր սարերը» կամ, ժողովրդական լեզվով ասած՝ «տատն ու պապը» հուշարձանը և նորոգումից ու տարածքի բարեկարգումից հետո այս տարածքը կարող է նմանվել հենց «տատ ու պապին» և զբոսաշրջային օրինակելի ճամփեզրային վայր լինել՝ վայել 2800-ամյա մայրաքաղաքին: Շահառուները՝ ՀՀ ազգաբնակչությունը և հյուրերը: Վստահաբար, վերակառուցումից հետո Հուշարձանը կդառնա «պարտադիր» կանգառի և լուսանկարվելու տեղ:

Տեսնել բոլորը