Ծաղիկների այգի

Բնապահպանություն

26-07-2019

Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

Առաջարկներ՝ 4

Առաջարկ

Առաջարկում եմ կառուցենք ծաղիկների այգի, որը կլինի Հայաստանի տեսարժան վայրերից մեկը:

Լուծում

Որպես տարածք կարելի է դիտարկել Բուսաբանական այգին: Գիտեմ` այնտեղ շատ հազվադեպ բույսեր կան, որոնց շարքը կարելի է համալրել նոր գունագեղ ծաղիկներով: Նոր ոճավորումը առավել գրավիչ կդարձնի այն թե՛ մեր, և թե՛ տուրիստների  համար: Նմանատիպ այգի կա Դուբայում, որտեղ ձգտում են լինել բոլոր տուրիստները: Սկզբնական կառուցումը կհատկացնի ֆոնդը, պահպանումը կապահովի  մուտքավճարը:

Հասցե` Հայաստան, Երևան, Երևանի բուսաբանական այգի

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱԱ
ԱՆԱՀԻՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ

10-24-2019 00:05:55

Նշված վայրը կարելի է դրախտային պարտեզ դարձնել։ 

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
«Շների Այգի» նախագիծ

11-07-2019

ՄԻՔԱՅԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

• Շների այգու նպատակն է ստեղծել ցանցապատ հանրային տարածք, որտեղ տարբեր ցեղատեսակի շներն առանց վզկապների կվազվզեն ու կխաղան՝ հաճելիորեն իրենց վրա սևեռելով այգում իրենց հանգիստը վայելող մարդկանց և հատկապես երեխաների ուշադրությունը: 
• Այգու նպատակն է ստեղծել շների հետ երեխաների մտերմության այնպիսի բարենպաստ պայմաններ, որոնց շնորհիվ, բացի շների նկատմամբ նրանց հետաքրքրությունից, կկոտրվի կենդանիների հանդեպ վախի զգացումը ու դրանից բխող տարաբնույթ ագրեսիայի դրսևորումը:
• Շների այգու մի փակ հատվածում կտեղակայվի կորած շների ժամանակավոր կացարան, որտեղ կխնամեն նրանց՝ մինչ շնակորույս տերերի հայտնվելը: 
• Իրականացնելով այս ծրագիրը, մենք կաջակցենք հատկապես բնակարանային պայմաններում շուն պահողներին՝ նրանց տանելու ազատ, բարեկեցիկ, ապահով, խոտային ծածկույթով բնական, մաքուր ընդարձակ միջավայր, որտեղ կպահպանվեն ու կզարգանան բնությունից շներին տրված բնազդները՝ ուժը, վազքի արագությունը, ճարպկությունը...
• Շների այգին կունենա երկու առանձնացված հատված մեծ և փոքր շների համար, ինչպես նաև հատուկ մասնագետներ, ովքեր ոչ միայն կհետևեն այգում տարվող ամենօրյա աշխատանքներին այլ կզբաղվեն շների վարժեցմամբ: 
• Շների այգում կիրականացվեն շնային մրցաշարեր և խաղեր շներին զարգացնեու և տերերին զբաղեցնելու համար, ինչպես նաև կտեղադրվեն մարզվելու զանազան սարքավորումներ, շներին լավագույն մարզավիճակ ապահովելու համար:
• Շների այգու առավելությունն է՝ լինել միակը տարածաշրջանում, ունենալով հարմարավետ և ապահով միջավայր, շների ժամանց և տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելու համար:
• Իրականացնելով այս ծրագիրը, մենք, ի ուրախություն շնատերերի, ոչ միայն կապահովենք բարեկեցիկ, ապահով, մաքուր և օրինակելի միջավայր իրենց սիրելի շների համար, այլև այդպիսով տուրիզմի զարգացման ևս մի խթան կհանդիսանանք: 
• Մենք դիտարկել ենք կանաչապատ տարածք՝ Դավիթաշեն համայնքում գտնվող այգու վերջնամասում, որն անհրաժեշտ է ցանկապատել՝ շների առօրյան ավելի հարմարավետ և բարեկեցիկ դարձնելու համար:

Տեսնել բոլորը