Ցայտաղբյուրների ջրի խնայողություն
Բնապահպանություն
16-07-2019



Առաջարկ
Առաջարկում եմ Երևան քաղաքի բակային տարածքների և փողոցների ցայտաղբյուրների վրա տեղադրել սեղմակով փականներ, այդպիսի փականներ կան տեղադրված Վերնիսաժի ցայտաղբյուրների վրա:
Խնդիրը այն է, որ առանց փականի ցայտաղբյուրը անիմաստ 24 ժամ, 365 օր օգտագործում է խմելու ջուր և թափում կոյուղատար: Տեղադրելով փականներ, կխնայվի ահռելի քանակի խմելու ջուր, որը ներառված է «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերության ջրի կորուստների մեջ: Ակնկալվող արդյունքը կլինի խմելու ջրի տնտեսումը:
Լուծում
Որպես գաղափարի լուծում առաջարկում եմ հաշվառել բակային և փողոցային ցայտաղբյուրները , հայտարարել մրցույթ և տեղադրել փականները: Օրինակ՝ կարելի է սկսել 1000 հատ ցայտաղբյուրներից:
1 հատ փականի գինը Ռուսաստանում տատանվում է 10000 դրամից 16000 դրամ՝ կախված որակից.
Իմ գտած փականներ մի գուցե տեխնիկապես հարմար չէ , բայց վստահ եմ՝ կարող ենք գտնել ավելի հարմար տարբերակներ:
Հասցե` Հայաստան, Երևան, Ավետիք Իսահակյանի փողոց
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՀԱՍՄԻԿ ԱԼԵՔՅԱՆ
11-03-2019 09:33:23
Սա նույնիսկ կարելի է համարել երկրագնդի արդիական խնդիրներից մեկը, որը անհրաժեշտություն է
ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ
10-30-2019 17:11:19
Հավելեմ, որ փականը պետք է որոշ ժամանակ անց ինքնուրույն փակվի։ Ընդ որում՝ ի սկզբանե պետք է գնել դրանց ամենա որակովը։ Նալբանդյան- Սայաթ-Նովա խաչմերուկում տեղադրվածը աշխատեց ընդամենը մի քանի օր։
ԱՆԱՀԻՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ
10-30-2019 09:46:01
Շատ լավ առաջարկ

ՊԵՏՐՈՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ
07-18-2019 14:07:46
Գայանե Խոջոյան այդ դեպքում ամբողջ բակերը կհեղեղվեն ջրով, քանի որ ծառերը հագենալուց հետո ամբողջ ջուրը հոսելու է բակերով և փողոցներով։ Կարծում եմ պատշաճ ջրահեռացում կազմակերպելը ավելի ծախսատար և բարդ աշխատանքներ է պահանջում։

ԳԱՅԱՆԵ ԽՈՋՈՅԱՆ
07-17-2019 16:28:58
Ավելի արդյնավետ կլինի ցայտաղբուրի թափվող ջուրը հարմարեցնել այգիներին և կանաչապատ տարացկներին կունենանք ավելի փարթամ և ջրից հագեցած բնություն իհարկե ամռան սեզոնին իսկ ձմռանը կարծումեմ գրեթե բոլոր ցայտաղբյուրները փակված են լինում։
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: