Տարաների ընդունման սարք

Բնապահպանություն

12-07-2019

ԷԱ

Է. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Առաջարկ

Առաջարկս հետևյալն է, տեղադրել սարքավորումներ, որոնք կընդունեն մետաղյա, ապակյա և պլաստիկ տարաներ հավելյալ գումարի դիմաց, դա կնպաստի քաղաքը մաքրել նմանատիպ աղբից:

Լուծում

Որպեսզի լինի հաճելին օգտակարի հետ առաջարկում եմ ըմպելիքների առժեքը բարձրացնել 20-30 դրամով, իսկ ընդունումը սահմանել 10-20 դրամ մեկ տարրայի համար:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԷՎ
ԷԼԻԶԱ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

08-09-2019 15:13:11

«Ապագա» կազմակերպությունը տարաները վերցնելու համար գումար է պահանջում՝ դիտարկելով ծառայության մատուցում:

 

ԴԳ
ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

07-19-2019 11:56:33

Հարգելի Է.Ավետիսյան

Կխնդրեի պարզաբանել՝ Ձեր առաջարկված ծրագրում որտե՞ղ են քաղաքապետարանի լիազորությունները: Ըմպելիքի արժեք քաղաքապետարանը չի կարող բարձրացնել՝ տարայի առևտրո՞վ զբաղվի, հետո ի՞նչ անի գնվածը:

ԱԿ
ԱՐՓԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

07-14-2019 13:28:22

«Ապագա» կազմակերպությունը արդեն զբաղվում է այդ հարցով, բայց միայն պլաստիկի համար։ Կարելի է ընդլայնել նախագիծը, նաեւ մրցույթ հայտարարել միգուցե այլ կազմակերպություններ նույնպես ունեն լավ առաջարկներ։

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Անվտանգ ճանապարհ դեպի դպրոց

15-07-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երևանի բավականին մեծ թվով ներբակային տարածքներում տեղաբաշխված դպրոց-մանկապարտեզներին մոտեցող ճանապարհները մայթ չունեն և հատկապես առավոտյան ժամերին երեխաները, ծնողներն ու մեքենաները միմիանց խառնված չափազանց վտանգավոր կերպով տեղ են հասնում:

 

Առաջարկվում է իրականացնել ծրագիր դպրոցներին և մանկապարտեզներին  հարող տարածքների երթևեկելի և հետիոտն մասերի տարանջատիչ անվտանգության հատվածների կազմակերպման համար։

 

Այս ծրագիրը իրականացվում է շատ քաղաքներում և պայմանականորեն կոչվում է «անվտանգ ճանապարհ դեպի դպրոց»: Շուրջ 30 միլիոն դրամի շրջանակներում հնարավոր է ընտրված մի շարք դպրոցների /մանկապարտեզների/ հարակից տարածքներում աշխատանք իրականացնել: Շահառուները՝ երևանի բնակիչները, իսկ անմիջական շահառուներ՝ 150-200 հազար քաղաքացի: Հարցը ուղղակի վերաբերվում է երեխաների անվտանգությանը՝ անգամ եթե պատահարների վիճակագրությունը մեծ չէ: Հաշվի առնելով, որ մանկապարտեզներ երեխաները ինքնությույն չեն հաճախում, ծրագիրը նախապատվելի է սկսել հիմնական դպրոցների համար:

no image
Կանգառներում և այլ հասարակական վայրերում աղբամանների ավելացում

12-07-2019

ԷԴԳԱՐ ԶԱՏԻԿՅԱՆ

Երևանի մաքրության հարցը մնում է ամենաքննարկվողը մեր քաղաքում։ Բացի նրանից որ Սանիթեքը թերանում է թե աղբահանության և թե սանմաքրման հարցում կա նաև մեկ այլ խնդիր։

Երևանի բազմաթիվ կանգառներում, փողոցներում և այլ հասարակական վայրերում աղբամանները բացակայում են։ Մենք մեր հոգեբանության և բնավորության մեջ դեռ չենք ձևավորել աղբը պահել ուրիշ տեղ գցելու մշակույթը և շատ հաճախ նետում ենք գետնին, բայց և աղբամանների առկայության դեպքում շատ ու շատ քաղաքացիներ կնետեն իրենց աղբը այդտեղ։ Ամենատարածված աղբը եր կարելի է տեսնել կանգառներում դրանք ծխախոտի մնացորդներն են (բիչոկները) որոնք նետում են ծառերի, խոտերի մեջ գետնին։ Ճիշտ է գիշերները սանմաքրման աշխատակիցները հավաքում են դրանք։ Շատ հաճախ էլ այդ նույն բիչոկները մնում են հողի մեջ, կամ քամու միջոցով տարածվում քաղաքով մեկ։ 

Համացանցում չկարողացա գտնել մեկ աղբամանի արժեքը բայց կարելի է հաշվարկել մինչև 20,000֏ սահմաներում։ 

Մի քանի կանգառներ որոնք կարող եմ նշել` Ազատության պողոտայի (Ռայկոմ) երկու կանգառներում, դեպի Հաղթանակի զբոսագի ճանապարհի կանգառներում, Տիգրան Մեծի պողոտայի վրա Ռոսիյա Մոլի դիմացի մայթի կանգառում, Խանջյան փողոցի վրա Մանկավարժական Համալսարանի կանգառներում։

Մեկնաբանաություններում կարող եք գրել մնացած տեղերի մասին։