Թվային գրադարաններ

Մշակույթ և ժառանգություն

23-07-2019

ԱԱ

Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ ստեղծել թվային մեդիա-գրադարաններ, որոնք կծառայեն մարդկանց գիրք կարդալու հին ավանդույթին վերադառնալուն և ընթերցանության մշակույթի վերականգնմանն ու տարածմանը: 

Լուծում

Որպես լուծում առաջարկում եմ, որպեսզի Մեդիա-գրադարանները լինեն հանրային տրանսպորտի և մետրոպոլիտենի կանգառներում, մետրոյի վագոնների ներսում, ինչպես նաև այգիներում: Լինելու են վահանակներ, որոնց վրա ներկայացված են լինելու գեղարվեստական գրականություն, ինչպես նաև տեղեկատվություն, որը հասանելի է լինելու QR կոդի սքանավորման միջոցով, տարածքում լինելու է նաև բջջային հեռախոսների և պլանշետների մարտկոցների լիցքավորման հնարավորություն և անվճար WI-FI Zone: Սքանավորելով QR կոդը՝ քաղաքացին իր բջջայինի մեջ կներբեռնի գրքի էլեկտրոնային PDF տարբերակը: Կից լուսանկարը վահանակների վրա տեղադրվող պաստառի օրինակն է: Կից տեսանյութը մոտավոր պատկերացում կազմելու համար է:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԼԹ
ԼՈՒՍԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ

10-12-2019 22:14:07

շատ անհրաժեշտ քայլ է

ՄԱ
ՄԻՆԱՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

08-02-2019 17:11:43

Լավ միտք է, բայց պետք է կատարելագործել։ Իրական խնդիրը որ չեն կարդում կամ կարդացողները քիչ են, դա գրականությնան անհամապատասխանությունն է այսօրվա կյանքին, և պայմաններին։

Շատ կարևոր է ընտրել ակտուալ գրականություն, և ներկա իրականության հետ և մարդկանց ընկալումերի հետ առերեսվող գրքեր և գործեր։ Չլինեն միայն դանդաղ իրադարձություններով և երկար վեպեր։ Այլ բացի դա շատ լինի կրթող և վերապատրաստող գրականություն, դրանց օգտակարությունը շատ ավելի մեծ է։ Արդի գրականության գործեր։ Հեղինակային իրավունքների հարցը լուծել ազատ հասանելի գործերի ընտրությամբ կամ հասանելի լինի միայն տեքստի 20%ը, ՌԴ պես

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
«Շների Այգի» նախագիծ

11-07-2019

ՄԻՔԱՅԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

• Շների այգու նպատակն է ստեղծել ցանցապատ հանրային տարածք, որտեղ տարբեր ցեղատեսակի շներն առանց վզկապների կվազվզեն ու կխաղան՝ հաճելիորեն իրենց վրա սևեռելով այգում իրենց հանգիստը վայելող մարդկանց և հատկապես երեխաների ուշադրությունը: 
• Այգու նպատակն է ստեղծել շների հետ երեխաների մտերմության այնպիսի բարենպաստ պայմաններ, որոնց շնորհիվ, բացի շների նկատմամբ նրանց հետաքրքրությունից, կկոտրվի կենդանիների հանդեպ վախի զգացումը ու դրանից բխող տարաբնույթ ագրեսիայի դրսևորումը:
• Շների այգու մի փակ հատվածում կտեղակայվի կորած շների ժամանակավոր կացարան, որտեղ կխնամեն նրանց՝ մինչ շնակորույս տերերի հայտնվելը: 
• Իրականացնելով այս ծրագիրը, մենք կաջակցենք հատկապես բնակարանային պայմաններում շուն պահողներին՝ նրանց տանելու ազատ, բարեկեցիկ, ապահով, խոտային ծածկույթով բնական, մաքուր ընդարձակ միջավայր, որտեղ կպահպանվեն ու կզարգանան բնությունից շներին տրված բնազդները՝ ուժը, վազքի արագությունը, ճարպկությունը...
• Շների այգին կունենա երկու առանձնացված հատված մեծ և փոքր շների համար, ինչպես նաև հատուկ մասնագետներ, ովքեր ոչ միայն կհետևեն այգում տարվող ամենօրյա աշխատանքներին այլ կզբաղվեն շների վարժեցմամբ: 
• Շների այգում կիրականացվեն շնային մրցաշարեր և խաղեր շներին զարգացնեու և տերերին զբաղեցնելու համար, ինչպես նաև կտեղադրվեն մարզվելու զանազան սարքավորումներ, շներին լավագույն մարզավիճակ ապահովելու համար:
• Շների այգու առավելությունն է՝ լինել միակը տարածաշրջանում, ունենալով հարմարավետ և ապահով միջավայր, շների ժամանց և տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելու համար:
• Իրականացնելով այս ծրագիրը, մենք, ի ուրախություն շնատերերի, ոչ միայն կապահովենք բարեկեցիկ, ապահով, մաքուր և օրինակելի միջավայր իրենց սիրելի շների համար, այլև այդպիսով տուրիզմի զարգացման ևս մի խթան կհանդիսանանք: 
• Մենք դիտարկել ենք կանաչապատ տարածք՝ Դավիթաշեն համայնքում գտնվող այգու վերջնամասում, որն անհրաժեշտ է ցանկապատել՝ շների առօրյան ավելի հարմարավետ և բարեկեցիկ դարձնելու համար:

suggest image
Առողջարար բոբիկ այգի Երեւանում

06-10-2019

ԱՐՏԱԿ ԲԵԳՆԱԶԱՐՅԱՆ

Առաջարկում եմ Երեւանում կառուցել առողջարար բոբիկ այգի: Այգին այցելուներին հնարավորություն կտա ոտաբոբիկ քայլել տարբեր չափերի, կոշտության եւ ձեւի բնական նյութերի վրայով, որոնք իրենց հերթին կխթանեն մարմնում տարբեր ֆունկցիաների ակտիվացմանը:

Այգու նպատակն է՝
1. Հնարավորություն ստեղծել քաղաքացիների համար քաղաքում վայելելու բոբիկ քայլելու հաճույքը,
2. Ստեղծել զգայական կապ Երկրի հետ,
3. Նպաստել առողջությանը հասանելի եւ բնական միջոցներով:

Տարբեր չափերի, ձեւի, կոշտության եւ խտության նյութերի հպումը նպաստում են ոտնաթաթի եւ մարմնի տարբեր ֆունկցիաների ակտիվացմանը եւ բարելավմանը:

  Ինչու է ոտնաթաթի մերսումը օգտակար՝
1. Ոտնաթաթի մերսումը հանգստացնում է մարմինը,
2. Զարգացնում է ոտնաթաթի մկանները,
3. Նպաստում է մարմնում արյան շրջանառությանը, ինչն իր հերթին դրական է ազդում մաշկի հյուսվածքների վրա,
4. Կանխում է գլխացավը եւ այլ խրոնիկ ցավեր,
5. Կարգավորում է արյան ճնշումը,
6. Նպաստում է ոտքերի առողջությանը,
7. Նպաստում է մարմնում առողջ նյութափոխանակությանը,
8. Խթանում է մարսողությունը եւ կենսական կարեւոր այլ գործառություններ,
9. Նպաստում է մարմնում ճարպերի վերացմանը,
10. Կանխում է փորկապությունը եւ սթրեսի ախտանիշները:

Տեսնել բոլորը