Առաջարկ
Առաջարկում եմ Թումանյանի այգում տեղադրել Հ.Թումանյանի կերտած հերոսներին: Երեխաները ավելի հետաքրքրությամբ կխաղան այնտեղ և կլուսանկարվեն: Հնարավոր է գետակի մոտ տեղադրել Անբան Հուռուն լվածք անելիս: Շանն ու կատվին սեղարանների մոտ կամ Կիկոսին և իր ընտանիքին:
Լուծում
Կարծում եմ այդ մասում հետո նաև կիրականացվեն մանկական միջոցառումներ և հանդեսներ:
Հասցե` Հայաստան, Երևան, Թումանյանի անվան զբոսայգի
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
11-10-2019 12:06:37
Շատ լավ կլինի։ Միայն թե հերոսների կերպարներն այնպիսին լինեն, վախ ու սարսափ չառաջացնեն երեխաների մոտ։
ԳԱԳԻԿ ԱՅՎԱԶՅԱՆ
09-28-2019 11:20:10
շատ լավ ու հետաքրքիր առաջարկ է երեխաների համար
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: