Թղթի և ստվարաթղթի համար նախատեսված աղբամաններ

Բնապահպանություն

26-08-2019

ՀՀ

Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ, հատկապես մեծ առևտրի կենտրոնների, սուպերմարկետների, խանութների հարակից տարածքում տեղադրել հատուկ աղբամաններ, որոնք նախատեսված կլինեն միմիայն ստվարաթղթի և թղթի համար: Այսպիսով , կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանները կծառայեն բացառապես նպատակային:
Աղբամանները տեղադրելը աղբահանության ոլորտը (տեսակավորում, վերամշակում) այդ ուղղությամբ զարգացնելու լավ նախադրյալ կարող է հանդիսանալ:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱԱ
ԱՆԻ ԱՎԱԳՅԱՆ

11-08-2019 16:36:04

Շատ կարևոր և իրականանալու արժանի առաջարկ է: Անընդհատ ստիպված ենք լինում թուղթը ընդհանուր աղբի հետ թափել ու ափսոսել դրա համար: Նույնը կարելի է նաև պլաստիկի համար նախատեսել:

ԱՄ
ԱՐՓԵՆԻԿ ՄԵՍՐՈԲՅԱՆ

10-21-2019 22:06:37

Շատ լավ և օգտակար առաջարկ է: Աեաջարկում եմ նաև պլաստիկի և ապակու համար նախատեսված աղբամաններ տեղադրել:

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Եկեք ավելի անվտանգ դարձնենք մեր երեխաների կյանքը

26-09-2019

ԳԵՆԱԴԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Սկսած մանկապարտեզից և դպրոցից երեխաները մեծահասակների ուղեկցությամբ կամ ինքնուրույն մասնակցում են երթևեկությանը՝ դպրոց կամ տուն գնալիս, էքսկուրսիաներ, թանգարաններ և տարբեր միջոցառումներ այցելելիս:  Մինչդեռ տարբեր պատճառներով վարորդներ միշտ  չէ, որ լավ են տեսնում փողոցը հատող երեխաներին: Այդ պստճառով շատ երկրներում արդեր երկար ժամանակ է, որ օրենքը երեխաներին պարտավորեցնում է կրել լույսը արտացոլող  բաճկոններ:
Այսպիսով երեխաները ստանում են պաշտպանության լրացուցիչ աստիճան, և միևնույն ժամանակ այդ բաճկոնները օգնում են վարորդներին ժամանակին և հեռվից տեսնել վտանգը, ինչպես նաև ճիշտ ժամանակին արձագանքել:
Ծրագրի գաղափարն այն է, որ երեխաներին տրամադրվեն արտացոլող ժապավեններով բաճկոններ:

Նման ակցիան կարող է լինել նախադեպային և հետագայում հնարավոր լինի բաճկոններ տրամադրել Հայաստանի բոլոր դպրոցական և նախադպրոցական հաստատություններին:

Տեսնել բոլորը