Թափոնների կառավարում

Բնապահպանություն

29-09-2019

ՄԱ

Մ. ԱՐՍԵՆՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Հարգելի պարոն քաղաքապետ,

Թափոնների կառավարման խնդիրը օրհասական է ամբողջ աշխարհի համար և դրանց հավաքման, տեսակավորման և օգտահանման կազմակերպումը ժամանակակից աշխարհի կարևորագույն մարտահրավերներից է:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում և հատկապես Երևանում մենք յուրաքանչյուր օր բախվում ենք այդ խնդրի հետ, որի լուծումը, գտնում եմ, որ պետք է լինի համակարգային և վերջնական, այլապես մեր քաղաքը կթաղվի աղբի մեջ:

Ինչ եմ ես առաջարկում, որպեսզի այս խնդիրը լուծվի նախ Երևանում, այնուհետև նաև ՀՀ մյուս մարզերում: 

Առաջարկ

Առաջարկում եմ Երևանում տեղադրել աղբի տեսակավորման համար նախատեսված աղբանաններ, աղբի հետևյալ տեսակների համար պոլիէթիլենային տարաների/թափոնների համար նախատեսված աբղանաններ, ապակյա տարաների/թափոնների համար նախատեսված աղբամաններ, թղթյա տարաների/թափոնների համար նախատեսված աղբամաններ և այլ թափոնների համար նախատեսված աղբամաններ: Սակայն այստեղ մենք ունենք երկու մեծ խնդիր:

Խնդիր 1. մեր հասարակությանը անհրաժեշտ է կրթեր, որպեսզի վերջիններս գիտակցեն աղբի տեսակավորման անհրաժեշտությունը և սոցիալապես լինեն պատասխանատու նախ իրենք իրենց և ապա նաև ապագա սերունդների համար:

Խնդիր 2. մենք ազգովի ինչ-որ բան անելուց փորձում ենք շահ փնտրել: Այս խնդրի լուծման համար կարող ենք ներդնել գերմանական փորձը. ինչ են անում գերմանացիները, գերմանացիները ունեն տեսակավորված աղբի ընդունման կետեր, որտեղ քաղաքացիները կարող են բերել աղբ (տեսակավորված, այսենք օրինակ պոլիէթիլենային շշեր) և դրա դիմաց ստանան անդորրագիր, որը հնարավոր է կանխիկացնել և ստանալ գումար: Այսինքն Պոլիէթիլենային շշերի ընդունման կետը քաղաքացուց ընդունում է թափոնը, այնուհետև կշռում է այն և դրա հիման վրա քաղաքացում տրամադրում է կտրոն կամ անդորրագիր, որը քաղաքացին կարող է ներկայացնել այսենք օրինակ առևտրային բանկ և դրա դիմաց ստանալ գումար: Հարկ է նաև այստեղ հասկանալ այդ գումարը Երևանի քաղաքապետարանից թե արտաբյուջետային միջոցներից պետք է ստանան քաղաքացիները (ինչու եմ նշել համայնքային բյուջեն, քանի որ չեմ իմանում արդյոք Հայաստանում կան վերամշակող կազմակերպություններ, որոնք հետաքրքրված կլինեն այս նախաձեռնությամբ):

Այսպիսով, քաղաքացիներին ֆինանսապես շահագրգռելով մենք միանշանակ կարող ենք շատ կարճ ժամանակահատվածում մեր քաղաքի աղբը հավաքագրել և տեսակավորել: 

Լուծում

Լուծում 1

Հեռուստատեսությամբ, ռադիոյով, գովազդային վահանակների և բաներների միջոցով տարածել սոցիալական գովազդ, որի նպատակը կլինի կրթել մեր քաղաքացիներին, որպեսզի վերջիններս պատշաճ կերպով տեսակավորեն աղբը և աղբը նետեն ճիշտ աղբամանները՝ բարձրացնելով քաղաքացիների սոցիալական պատասխանատվությունը:

Լուծում 2

Սկսելով Երևանի Կենտրոն վարչական շրջանից և այնուհետև անցնելով մյուս վարչական շրջաններին տեղադրել աղբամաններ՝ ըստ աղբի տեսակների՝

  • պոլիէթիլենային տարաների/թափոնների համար նախատեսված աղբամաններ,
  • ապակյա տարաների/թափոնների համար նախատեսված աղբամաններ,
  • թղթյա տարաների/թափոնների համար նախատեսված աղբամաններ,
  • այլ աղբի/թափոնների համար նախատեսված աղբամաններ:

Լուծում 3

Կարծում ենք պետք է ունենանք տեսակավորված աղբի ընդունման կետեր Երևանում, ուր քաղաքացին կարող է ներկայանալ տեսակավորված աղբով և հանձնել այդ աղբը: Աղբի հանձնման դիմաց քաղաքացիներին անհրաժեշտ է տրամադրել կտրոններ կամ անդորրագրեր, որոնք վերջիններոս կարող են կանխիկացնել դրանք դարձնելով ֆինանսական միջոցներ: Կտրոնները կամ անդորրագրերը կարող են կանխիկացվել առևտրային բանկերում կամ քաղաքապետարանում:Կարծում եմ, որ միայն ֆինանսապես շահագրգռելու դեպքում մենք կարող ենք հասնել նրան, որ մեր քաղաքացիները առավել ուշադիր լինեն թափոնների և դրանց հետագա ճակատագրի նկատմամբ:

Ես ուսումնասիրել եմ տարբեր երկրների փորձը և անհրաժեշտության դեպքում կարող եմ նաև այլ լուծումներ առաջարկել, որոնք կվերաբերեն արդյունաբերական թափոններին:

Հարգանքով՝

Մարիա Արսենյան

Հասցե` Հայաստան, Երևան, Հյուսիսային պողոտա, 10

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել

Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԼԻԼԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ

11-01-2019 15:54:19

Տարիների ընթացքում շատ եմ տեսել, որ մի այգում կամ քաղաքի մի կետում տեղադրեն տեսակավորված աղբամաններ, բայց դրանք արդյունք չեն տվել։ Կարծում եմ ամբողջ քաղաքի մասշտաբով հիմնական աղբահանության համակարգի հիմունքները փոխելով միայն կարող ենք նշանակալի առաջխաղացում ունենալ։ 

Գումարային պարգևի փոխարեն կարելի է զեղչային համակարգ ներդնել։

Բացի այդ այս պահին գործում են բազմաթիվ նմանատիպ նախաձեռնութուններ, կարծում եմ բոլորի միավորումը ևս կարևոր դեր կարող է խաղալ այս հարցում։ 

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Երևանը երազանքների քաղաք

06-09-2019

ՆՈՐԱՅՐ ՍԱՖՈՅԱՆ

Ես առաջարկում եմ մեր քաղաքի փողոցներում տնկել 3000-4000 հատ Ցերցիս տեսակի դեկորատիվ ծառեր, ինչպես նաև ունենալ երկուսից երեք Ցերցիսների պուրակ քաղաքային այգիներում։ Այս ծառատեսակը վաղ գարնանը ծաղկում է վառ վարդագույն ծաղիկներով։ Ծաղկելով ստվերոտ տեղերում մեկ շաբաթ ուշ, իսկ արևոտ տեղերում՝ մեկ շաբաթ ավելի շուտ՝ փողոցը (պուրակը) երեսուն օր մնում է վառ վարդագույն ծաղիկների մեջ։ Ծաղկած Ցերցիսը այնքան գեղեցիկ է, որ այդ ծառերով հարուստ քաղաքը, ծաղկած վիճակում տեսնելու համար, երկիր կգան հազարավոր տուրիստներ։ Քաղաքում խիստ կավելանա սիրահարվածների քանակը ։) ։) ։) և էլի շատ-շատ լավ բաներ։

Մեր քաղաքում այդ ծառատեսակից (Ցերցիս) ամենամեծ ծառը գտնվում է Նալբանդյան-Խանջյան խաչմերուկում։ Ընդհամենը 3000 այդ տեսակի ծաղկած ծառ ունենալով՝ մեր քաղաքը աննկարագրելի կգեղեցկանա։

Տեսնել բոլորը