Թափոնների և աղբի հանձնման հարթակներ

Կանաչ քաղաք և բարեկարգում

16-10-2019

ԱԱ

Ա. ԱՅՎԱԶՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Առաջարկ

Առաջարկում եմ կառուցել տարբեր տեսակի ոչ կենցաղային և վերաօգտագործելի թափոնների ընդունման հարթակների քաղաքային ցանց։ Գաղտնիք չէ, որ այսօր նման թափոններից ազատվելու համար ցավոք օգտագործվում են նույն Սանիտեկի աղբամանները, որոնք նախատեսված չեն շինարարական եւ ոչ կենցաղային աղբի համար։ Անկախ ձեռնարկությունից, որը զբաղվում է այսօր կամ կզբաղվի վաղը քաղաքի աղբահանումով, խնդիրը ոչ կենցաղային և վերամշակման ենթակա աղբի հեռացման միջոցների բացակայության կամ անհարմարության մեջ է։ 

Առաջարկված լուծումը չի հանդիսանում հայկական գյուտ, այն հաջողությամ կիրառվում է տարբեր երկրներում։

 

 

 

Լուծում

Հարթակները իրենցից ներկայացնում են անձնական կամ փոքր բեռնատար մեքենքներին հասանելի տարածքներ, որտեղ ստեղծվում են անհրաժեշտ պայմանները և հարմարություններերը տարբեր վերաօգտագործելի թափոնների հանձնման համար։

"Հարթակ" անվանումը պայմանավորված է այն փաստով, որ նման շինությունները ունենում են երկու մակարդակ։

Առաջին մակարդակի վրա դասավորված են լինում տարբեր մեծ տարողաության աղբամաններ, որոնց հեռացումը համակարգված է լինում քաղաքապետարանի կողմից և կատարվում է թե քաղաքապետարանի և թե տերբեր թափոնների վերամշակումով զբաղվող  ձեռնարկությունների մեքենաներով։ Մեծ ծավալի աղբամանները հառեցվում են արդեն համապատասխան բեռնատար տեխնիկայով։  

Դեպի Հարթակ կամ երկրորդ մակարդակի վրա մուտքի իրավունք ունենում են քաղաքացիները ինչպես նաև փոքր ծավալի աղբահանումով զբաղվող անձինք։

Նման տարածքների մուտքը և ելքը վերահսկվում է։ Այն կարող է կարգավորվել քարտերով կամ այլ համապատասխան միջոցներով։ 

Հարթակից օգտվելը կարող է ունենալ թե խրախուսման և թե պարտադրման տարբեր մեխանիզմներ։ 

Ստորև ներկայացնում եմ նման ձեռնարկի առավելությունները։

  1. Նման Ձեռնարկը կախված չէ մեծ ներդնումներից կամ ներմուծումներից: 

  2. Ճիշտ կազմակերպման դեպքում կարող է դառնալ եկամտաբեր քաղաքի համար։ 

  3. Քաղաքային կառավարության կողմից ուշացված, բայց շատ ցանկալի աղբահեռացման կարգի խստացումը կդիտվի շատ ավելի տրամաբանական եթե նույն մարմինը  քաղաքացիներին տրամադրի նման աղբի հեռացման համար անհրաժեշտ պայմաններ։ 

  4. Այն ստեղծում է պայմաններ և դաստիարակում քաղաքացիների մոտ աղբի տարբերակման մշակույթ։ Անհամեմատ ավելի քիչ ջանք և երևակայություն է պահանջվում քաղաքացիներից տարբերել թափոնները, երբ նրանց վերջնական ճակատագիրը պարզ է։ 

  5. Սկզբնական փուլում ցանցից օգտվելը կարող է խրախուսվել  քաղաքապետարանի կողմից տրվող ծառայությունների զեղչերով ․․ լինեն դրանք կոմունալ վճարումներ կամ այլ։ 

  6. Գոյացած տեսակավորված թափոնների վերամշակման նպատակով սպառումը  կկազմակերպվի քաղաքապետարանի կողմից՝ ի շահ քաղաքի, առնվազն ֆինանսավորելով այդ հարթակների սպասարկումը։

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել

Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՍՉ
ՍՈՍԵ ՉԱԽԱԼՅԱՆ

11-07-2019 19:42:28

Առաջարկում եմ ժամանցային վայրերում տեղադրել պլաստիկի համար նախատեսված տարաներ,քանի որ պլաստիկե աղբը նշված վայրերում « կառավարելի» է ։

ՎԼ
ՎԻԳԵՆ ԼԵՎՈՆՅԱՆ

10-23-2019 23:00:54

Ճիշտն ասած գրանցվել էի ակտիվ քաղաքացի հարթակում այս նույն առաջարկը անելու համար, բայց պարզվեց որ արդեն առաջարկ կա և որոշեցի աջակցել իմ ձայնով: Այո, դեռ վաղուց ես ունեց ել նույնպես նման գաղափար մեր երկրի համար: Թափոնը դա ԱՆՎՃԱՐ հումք է, տարբեր տեսակի արտադրություն ստանալու համար, սկսած պլաստմասե տարաներից, անգամ ասֆալտապատման կամ ճանապրաշինության մեջ կարելի է կիրառել, մինչև թղթի հումք պահանջող անթիվ անհամար ապրանքներ, շինաղբը կարելի է մանրացնել և օգտագործել թույլ շինություններ կամ սալիկների արտադրության մեջ, մետաղյա ջարդոններնել վերադասել ու վերաձուլել, որպես վառելիք էլ չասեմ:

ՍԱ
ՍԵԴՐԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

10-14-2019 23:26:30

Անհրաժեշտ է մեր քաղաքին:

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
Հետիոտնային անցման սմարթ լուսավորման համակարգ

26-07-2019

ԳՐԻԳՈՐ ԲԱԲԱՅԱՆ

Ցավոք սրտի մեր մայրաքաղաք Երևանում անչափ շատ են դարձել վրաերթները: Հազվադեպ չեն նաև վրաերթների դեպքերը հենց հետոտնային անցման վրա, որոնց գերակշռող մասը տեղի է ունենում օրվա մութ ժամերին կամ երեկոյան մթնշաղին՝ երբ բնական լուսավորությունը բավարար չէ, իսկ մեքենայի լույսերը բավարար կերպով չեն լուսավորում: Քիչ չեն դեպքերը, երբ վարորդները տառապում են հավկուրությամբ, որը նույնպես դժվարեցնում է ժամանակին հատկանշել փողոցը անցնող հետիոտնին: Տեսանելիությունը բավարար չէ է նաև մառախլապատ եղանակների և անձրևային եղանակի ժամանակ: Բացի այդ, շատ հաճախ քաղաքում լուսավորությունը անջատվում է գիշերային ժամերին՝ էլեկտրոէներգիային խնայման նպատակով: Թվարկած բոլոր հանգամանքները ցավոք երբեմն հանգեցնում են վրաերթերի: 

Առաջարկում ենք հետիոտնաին անցումների մոտ տեղադրել հավելյար լուսավորության սմարթ համակարգ՝ հետիոտնին ժամանակին հատկանշելու նպատակով: Առաջարկվող համակարգը համալրված կլինի լուսադիոդային լուսավորման մատրիցայով, մարտկոցով և արևային վահանակով: Օրվա լուսավոր ժամերին համակարգը կարող է լիցքավորվել արևային էներգիայով, իսկ մութ ժամերին ապահովվել լուսավորություն հետոտնային անցումների վրա: Առաջարկվող համակարգը թույլ կտա զգալիորեն քչացնել վրաերթների քանակը:

Նշված համակարգը առավել արդյունավետ կարող է գործել հատկապես չկարգավորվող հետիոտնային անցումներում: Այդպիսի անցումների մոտ, չթույլատրված մասում շատ հաճախ կայանում են մեքենաներ, ինչը խանգարում է ժամանակին նկատել հետիոտնին, որը պատրաստվում է հատել փողոցը: Ու քանի որ համակարգը ավտոմատ կերպով միացնում է լուսավորությունը, ապա վարորդի կողմից անգամ հետիոտնին չտեսնելու դեպքում էլ լույսային ազդանշանը կարող է օգնել ժամանակին հետիոտնին նկատելու համար: Համակարգը իր մեջ կներառի նաև հետոտնային անցման նշանը համալրված կարմիր լուսադիոդային շրջանակով, որը կսկսի թարթել հետիոտնային անցման վրա մարդու առկայության դեպքում՝ հավելյար կերպով վարորդի ուշադրությունը գրավելու նպատակով:

Նախագծի լուծման համար ներկայացված գումարը կբավականացնի պատրաստել և տեղադրել նկարագրված համակարգի երկու օրինակ քաղաքում տեղակայված որևէ հետիոտնաին անցումների վրա: Նշվածը թույլ կտա որոշ ժամանակ շահագործելով գնահատել նրա արդունավետությունը և հետևություններ անել հետագա զարգացման ու փոփոխությունների անհրաժեշտության համար:

Տեսնել բոլորը