Սիրենք մեր չորքոտանի բարեկամներին
Կանաչ քաղաք և բարեկարգում
16-07-2019
Առաջարկ
Առաջարկ. մեր չորքոտանի բարեկամների համար կառուցել համապատասխան կահավորանքներով զբոսայգի, քանի որ ամենուր արգելված է, և քաղաքացիների բողոքները ակնառու են: Կենդանու համար զբոսնելու այգի չունենք, ինչը սազական չէ քաղաքակիրթ երկրի, առավել ևս մայրաքաղաքի համար։
Լուծում
Այժմյան տարածքներում (այգիներ,զբոսայգիներ) ունենք բավականին մեծ ռեսուրսներ,որպեսզի տրամադրենք և համապատասխան կահավորանքով զինենք կենդանիների զբոսանքի համար անհրաժեշտ պարագաներ (խմելու ջուր, կեղտը մաքրելու, բուժ անձնակազմ): Միջոցներ շատ չի պահանջվի,բայց միևնույն ժամանակ դժգոհող քաղաքացիներ չենք ունենա, նաև բողոքելու կարիք էլ չի լինի: Եվ մեր հասարակությունն էլ այդպիսով կտրամադրվի դեպի բարին, կենդանու հանդեպ բարեսրտություն կցուցաբերի:
Հասցե` Հայաստան, Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
Մեկնաբանություններ չկան
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: