Սարյան 4 շենքի բակում խաղահրապարակի հիմնովին բարեկարգում

Կանաչ քաղաք և բարեկարգում

28-09-2019

ԳԻ

Գ. ԻՎԱՆՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ հիմնավին վերանորոգել Սարյան 4 շենքի բակի խաղահրապարակը, որը հենց Սարյանի տուն թանգարանի դիմացի փողոցի վրա է և շաաատ անմխիթար վիճակում է և վտանգավոր է երեխաների համար։ Դա միակ խաղահրապարակն է հարակից մի քանի շենքերի համար և մատնված է անտերության։ Բազմիցս դիմել ենք թե քաղաքապետարան, թե թաղապետարան, այդ բակը նոր կառուսելներ տեղադրելու խնդրանքով, քանի որ երեխաները խաղալու տեղ չունեն, ասել են որ դեռ գումար չկա հատկացված, հենց լինի հիմնովին կփոխեն։ Խնդրում ենք չանտեսել երեխաների համար այդ կարևոր խաղահրապարակը։

Հասցե` Հայաստան, Երևան, Սարյան փողոց

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՄՍ
ՄԱՐԻԱՄ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

10-31-2019 12:12:15

Շատ լավ առաջարկ է: Նաև ընդհանուր սարյանի տեսքը կփոխվի, քանի որ շատ երևացող տեղ է:
Հաշվի առեք նաև այն, որ խաղահրապարակի հարակից տարածքում գտնվում է "hookah bar": 
 

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Սահմանափակ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված հատուկ վերելակային թեքահարթակներ

05-08-2019

ԴԱՎԻԹ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Երևան քաղաքի բազմաթիվ հասարակական նշանակություն ունեցող շինություններում բացակայում են հարմարանքներ, որոնք թույլ կտան սահմանափակ տեղաշարժման խնդիր ունեցող մարդկանց ազատ տեղաշարժվելու, ուսումնասիրելով միջազգային փորձը՝ այս առաջարկը նպատակ ունի մի շարք հասարակական վայրերում լուծել այդ խնդիրը, ինչը սահմանափակ տեղաշարժման խնդիր ունեցող մարդկանց հնարավորություն կտա լինել ավելի ազատ և այլ մարդկանց հետ միասին ունենալ հավասար իրավունքներ։ Տվյալ ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի տեղադրել առնվազն 10 նմանօրինակ հարթակներ այնպիսի վայրերում, ինչպիսիք են գետնանցումներ, պետական նշանակության շինություններ, մշակույթային շինություններ, կրթական համալիրներ և այլն։ Նմանօրինակ 9 - 10 հարթակի համար կպահանջվի 30,000,000 ՀՀ դրամ:

Տեսնել բոլորը