Սահմանափակ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված հատուկ վերելակային թեքահարթակներ

Սոցիալական ոլորտ

05-08-2019

ԴՆ

Դ. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Երևան քաղաքի բազմաթիվ հասարակական նշանակություն ունեցող շինություններում բացակայում են հարմարանքներ, որոնք թույլ կտան սահմանափակ տեղաշարժման խնդիր ունեցող մարդկանց ազատ տեղաշարժվելու, ուսումնասիրելով միջազգային փորձը՝ այս առաջարկը նպատակ ունի մի շարք հասարակական վայրերում լուծել այդ խնդիրը, ինչը սահմանափակ տեղաշարժման խնդիր ունեցող մարդկանց հնարավորություն կտա լինել ավելի ազատ և այլ մարդկանց հետ միասին ունենալ հավասար իրավունքներ։ Տվյալ ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի տեղադրել առնվազն 10 նմանօրինակ հարթակներ այնպիսի վայրերում, ինչպիսիք են գետնանցումներ, պետական նշանակության շինություններ, մշակույթային շինություններ, կրթական համալիրներ և այլն։ Նմանօրինակ 9 - 10 հարթակի համար կպահանջվի 30,000,000 ՀՀ դրամ:

Լուծում

Տվյալ խնդրի լուծման համար աշխարհի բազմաթիվ երկրներում լայն տարածում ունեն էլ․ թեքահարթակները, որոնց հետագա սպասրկումը մեծ ծախսեր չի պահանջում և որոնք կարող են տեղադրվել գոյություն ունեցող աստիճանավանդակների վրա՝ չպահանջելով հավելյալ շինարարական աշխատանքներ և այլ կողմնակի ծախսեր։

Կից նկարներում և ինտերնետային հղման մեջ ներկայացված են այն թեքահարթակները, որոնք կիրառվում են գրեթե աշխարհի բոլոր երկրներում։

Հասցե` Հայաստան, Երևան, Հյուսիսային պողոտա, 9

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՀԵ
ՀԵՐՄԻՆԵ ԵԳԱՆՅԱՆ

11-06-2019 08:39:47

Ես ունեն հաշմանդամ երեխա ու սայլակով չենք կարողանում օգտվել մետրոյից մի պարզ պատճառով, որ չկա թեքահարթակ : 

ԱԱ
ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ

11-03-2019 01:54:27

Թանկագիններս նախագիծը իսկապես կարևոր և անհրաժեշտ է:
ՈՒնիվերսալ վերելակներ են անհրաժեշտ, որոնք իսկապես հեշտ կլինեն օգտակործման և տեղադրման մեջ և գնային առումով մատչելի:

ՄԲ
ՄԱՐԻԱՄ ԲԱՐՖՅԱՆ

08-07-2019 12:52:45

Հուսով ենք որ կիրագործվի և կյանք կտրվի նմանատիպ ծրագրերին։

ԻՀ
ԻՎԵՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

08-07-2019 12:35:48

Ընտիր Նախաձեռնություն

ՄՆ
ՄՀԵՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

08-07-2019 12:21:10

Շատ Կարևոր Նախագիծ է, քանի որ մեր քաղաքում դա մեծ խնդիր է։

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
"Before i die.." Ցանկությունների ու երազանքների պատ Երևանում

05-08-2019

ԳՐԻԳՈՐ ՍԱՆԴԱԼՋՅԱՆ

Տեսնել բոլորը