Պետանքի դաշտերի ստեղծում

Սպորտ

02-10-2019

ԼԵ

Լ. ԵՍԱՅԱՆ

Առաջարկներ՝ 2

Առաջարկ

Առաջարկում եմ Երևանի զբոսայգիներում կամ ազատ տարածքներում ստեղծել պետանք (petanque) խաղի դաշտեր: Այն իրենից ներկայացնում է ընդամենը 15x4 մետրի վրա ազատ, մանր խիճով կամ ավազով պատված հարթ տարածք: Անհրաժեշտ կլինի դաշտի պարագծով եզրաքարեր տեղադրել: Պետք կլինեն նաև երեկոյան լապտերներ և փոցխեր՝ խիճը/ավազը հարթեցնելու համար:

Լուծում

Այս նախագիծը շատ քիչ ներդրումներ է պահանջում, սակայն քաղաքում ընդամենը մի քանի նման դաշտ ունենալու դեպքում կարող է այդ սպորտաձևի զարգացմանը զարկ տալ: Ներկայիս դրությամբ Երևանում կա միայն մեկ դաշտ՝ պետանքի սիրողական ակումբում:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԼՓ
ԼԻԼԻ ՓԻՆԱՋՅԱՆ

10-10-2019 20:34:55

Շատ լավ գաղափար է ու հեշտ իրագործելի, ես Ֆրանսիայում տարեցներից եմ սովորել խաղալ ու շատ հիացած եմ այս խաղով, չնայած անձամբ ինձնից համբերություն էր պահանջում։ Լավ լուծում կլինի նաեւ մեր տարեցների համար ու նստակյաց խաղերից անցում կկատարեն գոնե կանգնած խաղերի։

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
12 մայրաքաղաք

06-08-2019

ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համոզված եմ, որ արդիական է «12-րդ մայրաքաղաք» գունազարդ և եռալեզու հանդեսի լույսընծայումը, որը և երևանաբնակներին,և հյուրերին կներկայացնի աշխարհի հնագույն քաղաքը՝ իր ողջ հմայքով, զարմանալի եղելություններով, ավանդույթներով և ներկա զարգացումներով։

Հանդեսի խորագրերը այն կներկայացնեն ողջ գալիք ասելիքով։ Եվ․․․ հմայքով։


Հինավուրց քաղաքի հևքը (եղելություններ՝ կապված Երևանի ծագման հետ)
Երևանը խաչմերուկում (նշանավոր ճանապարհորդների հուշագրությունը)
Թամանյանի արեվային քաղաքը (ներկայացվում են ճարտարապետի ոչ այնքան հայտնի գործերը, Երևանի ՀԷԿ-ը,անկյունային շենքը Սայաթ-Նովա և Տերյան փողոցների խաչմերուկում և այլն)
Քաղաքի Ազնվական կնքահայրեր (քաղաքաշինարարներ, ճարտարապետներ, քանդակագործներ․․․Իսրայելյան, Մերկուրով, Կնտեղցյան․․․)
ԲՈՀԵՄ (Երևանի սրճարան հանճարանոցները, օր․<<Սկվազնյաչոկ>>․․․)
Ընհատակյա քաղաք (մայրաքաղաքի հետնաբեմը՝ Գետառ գետ)
XIII քաղաքամայր (Երևանի քաղաքաշինական և ճարտարապետական շեղումները՝վերջին 100 տարում)
Նորագույն քաղաքի հևքը (ներկա զարգացումները․․․)

Տեսնել բոլորը