Փողոցների, շենքերի և բնակարանների անվանական ցուցանակներ

Կանաչ քաղաք և բարեկարգում

02-10-2019

Վ. ՀԱԿՈԲՅԱՆ

Առաջարկներ՝ 4

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ ոչ կենտրոնական փողոցներում նույնպես լինեն փոզոցի անունով ցուցանակներ, շենքերի համարակալում, իսկ բազմամուտքանի շենքերի  մուտքերի մոտ ցուցատախտակ, թե որ բնակարաններն են այդ մուտքում գտնվում:

Լուծում

Համարակալումն ու ցուցանակների ավելացումը կհեշտացնի ցանկացած քաղաքացու կյանքը, բացի այդ, հաշվի առնելով, որ մենք տարեցտարի ավելի մեծ քանակով օտարերկրացի ենք հյուրընկալում, դա իսկապես մեծ բաց է մեր քաղաքում, որը պետք է լրացվի:

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել

Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԼԱ
ԼՈՒՍԻՆԵ ԱԶԻԶՅԱՆ

11-05-2019 12:07:37

Շատ հաճախ նման խնդիր կա հենց կենտրոնի շենքերի վրա, էլ չասեմ ծայրամասերի մասին

ՌՎ
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

10-13-2019 13:52:42

Շատ կարևոր և առաջնահերթ խնդիր է, որը առաջիններից մեկը պետք է լուծում ստանա։

ԼԹ
ԼՈՒՍԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ

10-12-2019 20:41:14

Այո, և թող լինի միօրինակ ու Երևանի խորհրդանիշով

Հատկապես արվարձաններում, որոնց մասին հիշող չկա

ԼՀ
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

10-03-2019 15:48:24

Դէ սա արդեմ պարտադիր պայման է, ուղղակի վաղուց մոռացել են, որ պետք է բնականուն և համաչափ հեռավորությունների վրա տեղադրեն վահանակներ

 

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
Կարգավորվող ցայտաղբյուրներ

16-07-2019

ԱՆԴՐԱՆԻԿ ՉՈՐՈԽՅԱՆ

Ներկայումս Երևանի ցայտաղբյուրների գերակշռող մեծամասնությունը կարգավորվող չէ, ինչը հանգեցնում է ջրի անխնա կորստի: Հիմա Հայաստանը համարվում է շատ հարուստ երկիր՝ քաղցրահամ ջրի պաշարներով: Վստահ եմ՝ շատ մոտ ապագայում ջուրը դառնալու է հզոր ռեսուրս երկրի տնտեսության համար: Այդ իսկ պատճառով մենք պետք է ավելի խելամիտ օգտագործենք մեր ջրի պաշարները: 

Առաջարկում եմ Երևան քաղաքի բոլոր ցայտաղբյուրները դարձնել կարգավորվող (օրինակ կոճակի սեղմումով):

Ներքևում ներկայացրել եմ իմ սուբյեկտիվ ոչ պրոֆեսիոնալ հաշվարկները.

Երևանում մոտավոր հաշվարկներով կա 2000 ից ավելի ցայտաղբյուր: Իմ գնահատմամբ մեկ ցայտաղբյուրից միջինում ցայտում է 1 խմ ջուր 3 րոպեի ընթացքում: Մեկ օրում դա մոտավոր 500 խմ է: Բոլորը միասին մեկ օրում բաց են թողնում մոտավոր 1000000 խմ ջուր: Հաշվի առնելով, որ տարվա մեջ 7-8 ամիս են գործում, դրանք միասին տարեկան բաց են թողնում 240 միլիոն խմ ջուր: Կարծում եմ ցայտաղբյուրների միջին ՕԳԳ-ն օրվա ընթացքում (երբ մարդիկ իրականում օգտվում են դրանից) մոտ 30% է (կենտրոնում մի փոքր ավել, ծայրամասերում՝ ավելի քիչ): Հետևաբար՝ կորոստը կազմում է մոտավոր 70%:  Այսինքն՝ տարվա կտրվածքով, Երևանի ցայտաղբյուրները կորցնում են մոտավոր 170 միլիոն խմ ջուր, որը կարելի է կանխել:

Հիշեցնեմ միայն, որ Սևանից տարեկան ջրառը կազմում է հենց 170 միլիոն խմ:

Եթե ենթադրենք, որ յուրաքանչյուր ցայտաղբյուրի համար կծախսվի մոտավոր 10000 դրամ, բոլորը միասին կարժենա 20 միլիոն դրամ: Բնակիչների համար 1 խմ ջրի սակագինը կազմում է 191 դրամ: 170 միլիոն խմ - ի գինը մոտավոր 32 միլիարդ 470 միլիոն դրամ է կազմում: Թվերից երևում է, որ ներդրումը չափազանց չնչին գումար է կազմում ի համեմատություն սպասվող եկամտի:

Արդյունքը երկարաժամկետ կտվածքում օգտակար է լինելու ոչ միայն Երևանի, այլ ամբողջ Հայաստանի համար:

suggest image
"Before i die.." Ցանկությունների ու երազանքների պատ Երևանում

05-08-2019

ԳՐԻԳՈՐ ՍԱՆԴԱԼՋՅԱՆ

Տեսնել բոլորը