Ոռոգման համակարգեր բակային տարածքներում

Կանաչ քաղաք և բարեկարգում

29-09-2019

ՏԲ

Տ. ԲԱՅԱԹՅԱՆ

Առաջարկներ՝ 3

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ 30.000.000 դրամի սահմաններում երևան քաղաքի ծայրամասերի բոլոր շենքերի բակերում, որտեղ կան հողային տարածքներ, քաշել ոռոգման համակարգեր: Դա կնպաստի հետագայում մեր բակերում գեղեցիկ ծառերի և խոտածածկ տարացքների ավելացմանը և կունենանք գեղեցիկ բակային տարածքներ:

Լուծում

Կարելի է սկսել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից:

Հասցե` Հայաստան, Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա, 36

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել

Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱՊ
ԱՍՏՂԻՆԵ ՊԱՍՈՅԱՆ

11-08-2019 18:55:53

Բայց ինչու՞ միայն ծայրամասերում։ Ծայրամասերում հաճախ շատ ավելի բարեկարգ են բակերը, քան կենտրոնում․․․ Առաջարկում եմ գույքագրել բոլոր ներբակային կանաչ տարածքները, որտեղ ոռոգում չկա, և լուծել այդ խնդիրը

ԱՔ
ԱՐՍԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ

11-08-2019 17:31:40

սա նաև կապահովվի անհրաժեշտ օդի խոնավություն - առողջության համար

ԱԳ
ԱՐԿԱԴՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

10-10-2019 18:05:00

Լավ առաջարկ է և կարելի է սկսել Աջափնյակ թաղամասից, քանի որ բազմաթիվ ծառեր ոռոգման բացակայության պատճառով արդեն չորացել են, մնացածն էլ շարունակում են չորանալ

ՇՀ
ՇՈՒՇԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

10-10-2019 15:19:22

Շատ լավ առաջարկ է, կավելացնեմ նաև, հատկապես ուշադրություն դարձնել դպրոցամերձ տարածքներին նույնպես, հատկապես Աջափնյակ համյքում գտնվող հ. 156 դպրոցի մերձակայքը.

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

Տեսնել բոլորը