Նոր շունչ Գայի արձանի հարակից տարածքին

Կանաչ քաղաք և բարեկարգում

17-08-2019

ԴԿ

Դ. ԿԱՆԴԱԼՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Վերանորոգել Գայի արձանի հարակից տարածքը

Տարածքը գտնվում է ոչ բարվոք վիճակում, դրա պատճառ են հանդիսանում հետևյալ խնդիրները՝

  • Այգու արահետների բետոնե սալիկները մաշված են, դա խոչնդոտ է հանդիսանում երեխաների և տարեցների ապահով զբոսանքի համար,
  • Այգու ոռոգման համակարգը թերի է գործում։ Դրա պատճառով տնկիները չորանում են,
  • Այգու որոշ հատվածներում բացակայում է արհեստական լուսավորությունը:

Լուծում

Տվյալ խնդրի լուծում կհանդիսանա՝

  • Այգու արահետների բետոնե սալիկների փոխարինումը նորերով,
  • Աստիճանավանդակի վերանորոգում,
  • Կանաչ զանգվածի ավելացում,
  • Ոռոգման համակարգի ընդլայնում և նրա գրաֆիկով աշխատել,
  • Անհրաժեշտ քանակությամբ աղբամանների և նստարանների տեղադրումը,
  • Արևային համակարգով աշխատող լույսերի տեղադրումը:

Հասցե` Հայաստան, Երևան, Նոր Նորք վարչական շրջան, 1-ին բնակելի զանգված

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՍՂ
ՍՄԲԱՏ ՂՈՒՇՉՅԱՆ

11-09-2019 15:43:20

Միանում եմ

ՄՄ
ՄՆԱՑԱԿԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

09-27-2019 10:42:16

Շատ լավ կլինի եթե վերջապես բարելավվի

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

Տեսնել բոլորը