Մեքենաների կայանման խնդրի կարգավորում

Տրանսպորտ

30-07-2019

ՄԴ

Մ. ԴԱՎԹՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Մեքենաների թվի անդադար աճի ու կայանատեղիների բացակայության պայմաններում ինչպես նաև  փոքր կենտրոնը բեռնաթափելուն միտված միջոցառումների հետևանքով որոշակի ժամանակ անց Երևանի հիմնական փողոցներում երթևեկելը կլինի անհնարին։ Առաջարկում եմ մեկնարկել պիլոտային ծրագիր Երևան քաղաքում։

Լուծում

        Առաջարկում եմ ծրագիրը մեկնարկել Հրաչյա Քոչար փողոցից։ Ինչպես տեղյակ եք, փողոցի ամբողջ երկայնքով գծված են կարմիր գծեր, որի հետևանքով երթևեկելի գոտին դառնում է 1 գիծ՝ բացառությամբ խաչմերուկային հատվածների։ 1 գծի և մեքենաների ահռելի քանակի պատճառով երթևեկությունը մշտապես ծանրաբեռնված է այս փողոցի վրա։

   Առաջարկում եմ

         Մաքրել կարմիր գծերը, և այդ գիծը օգտագործել կա՛մ որպես առանձին գիծ, կա՛մ հասարակական տրանսպորտի և հեծանիվների համար նախատեսված առանձնացված գոտի։

           Քաղաքային իշխանությունները պայմանագիր են կնքում չինական ընկերությունների հետ, կամ, որ ավելի նպատակահարմար է՝ ստեղծում են նմանատիպ գործարան, որտեղ կարտադրվեն վերելակներ՝ ավտոմեքենաների համար։ Չեմ կարծում, թե դա կառուցելը և նմանատիպ արտադրանք ստանալը բարդ կամ ծախսատար պրոցես է իրենից ներկայացնում։ Անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմ, որը կոճակի մեկ հպումով ամբողջ կասկադը կպտտի 1 ավտոմեքենայի պտույտի չափ։  1 վերելակի օգնությամբ ստանում ենք 20 ավտոմեքենայի կայանատեղի, որը լինում է վճարովի, և ժամանակի ընթացքում փոխհատուցվում է իրականացման ծախսերը։ Եթե հաշվենք 1 ավտոմեքենայի փողոցի վրա զբաղեցրած տարածքի միջին երկարությունը 5 մ, ապա 20 մեքենայի համար կստանանք 100 մետր։ Հրաչյա Քոչար փողոցում ավտոմեքենաների կայանման տարածքը կազմում է երկկողմանի ընդհանուր 3800 մետր։ Այս փողոցը մեքենաներից ամբողջությամբ բեռնաթափելու համար պահանջվում է 38 նմանատիպ վերելակ։ 

Հասցե` Հայաստան, Երևան, Հրաչյա Քոչարի փողոց

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Սույն առաջարկը կարող է իրականացվել միայն 8 տեղանոց ավտոկայանատեղիների դեպքում

Երևանի քաղաքապետարանը կարող է իրականացնել սույն առաջարկը միայն 8 տեղանոց ավտոկայանատեղիների դեպքում

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՀՄ
ՀԱՄԼԵՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ

11-03-2019 17:18:36

Ֆունկցիոնալ առումով՝ տարածք կխնայի, միգուցե՝ կայանատեղիների քանակն էլ ավելանա։ Բայց այդ կայանատեղիների սարերը քաղաքի տեսքը կգցեն

ՎՎ
ՎԱՐԴԱՆ ՎԱՍԻԼՅԱՆ

10-30-2019 13:05:02

Բազմահարգ կայանատեղիներ շատ պետք են մեր Երևանին, բայց պետք է այնպես անել, որ քաղաքի առանց այն էլ փչացրած տեսքը ավելի չփչացվի։

ՄԴ
ՄՈՒՇԵՂ ԴԱՎԹՅԱՆ

10-24-2019 16:17:42

Կարծում եմ փողոցը հանրային տրանսպորտի կամ այլ հանրային կարիքների համար ազատելը ավելի շահավետ կլինի տարածքային առումով։

ՀՍ
ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ

10-24-2019 16:13:05

Ընդհանուր առմամբ, միտքը լավն է, բայց պատկերացնու՞մ եք էդ մի փողոցի մոտակայքում 38 հատ նման կառույցը ինչքան հանրային նշանակության տեղ կզբաղեցնի և ինչ կարժենա։ Ինչքա՞ն պիտի լինի կայանման արժեքը, որ համ ձեռնտու լինի կայանումը, համ ծախսված գումարները հետ գան, համ սպասարկման ծախսերը փակի։

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
«Վիրտուալ Երևան» կենտրոն

09-10-2019

ՊԱՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժամանակակից թվային աշխարհում վիրտուալ իրականությունը բավականին մեծ դեր է խաղում մեր կյանքում և օրեցօր այն ավելի է զարգանում: Այդ իսկ պատճառով ժամանակակից թվային աշխարհի օրենքները պահանջում են, որպեսզի Երևանը և մեր քաղաքի պատմությունը պատշաճ կերպով ներկայացված լինեն նաև վիրտուալ տիրույթում:


Այդ կապակցությամբ առաջարկում ենք հիմնել «Վիրտուալ Երևան» հարթակը, որը նախատեսված է զարգացնել Երևանում վիրտուալ տուրիզմը և նպաստել կրթական համակարգին: Այն կներառի 3 հիմնական ուղղություն՝


1. Վիրտուալ տուրիզմ
Այս ուղղվածությունը ենթադրում է Երևանի պատմական վայրերի, իրադարձությունների հանրահռչակման ծրագիր, ըստ որի զբոզաշրջիկներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ հին Երևանի փողոցների, պատմամշակութային տարատեսակ վայրերի, պատմական իրադարձությունների և պատմությունների հետ: Այսպիսով, զբոսաշրջիկները ծանոթանալով այս ամենի հետ վիրտուալ տիրույթում, ավելի լավ պատկերացում կկազմեն հին Երևանի և նրա պատմական իրադարձությունների մասին, ինչպես նաև նախատեսվող նոր ծրագրերին։

2. Վիրտուալ կրթություն
Տվյալ ուղղվածությունը հնարավորություն կընձեռի դպրոցում ուսանող երեխաների համար ձևավորել վիրտուալ ուսումնական միջավայր, որը հագեցած կլինի նոր տեխնոլոգիական լուծումներով և կհետաքրքրացնի ուսումնական պրոցեսը: Օրինակ՝ պատմական ակնարկները, Երևանի պատմությունը ավելի մատչելի և գրավիչ ձևով կմատուցվեն երեխաներին վիրտուալ պատկերների միջոցով:


3. Վիրտուալ կրթություն և տուրիզմ
«Վիրտուալ Երևան» հարթակի այս ծրագիրը տուրիզմի և կրթական ուղղվածությունների ինքնատիպ համադրում է, որը նպատակաուղղված է վերականգնել կրթական և պատմական հիշողությունը: Տվյալ ծրագրի շրջանակում ստեղծվելու է մի բջջային հավելված (Mobile Application), որն աշխատելու է նորագույն լրացված իրականության AR տեխնոլոգիայով: Հատուկ բջջային հավելվածի մեկ հպման միջոցով մարդիկ կկարողանան, օրինակ, գտնվելով Կինոմոսկվայի շենքի դիմաց, պատկերավոր տեսնել, թե ինչպիսի տեսք է ունեցել այն 1940-ական թվականներին: Այպիսով, կրթական բջջային հավելվածի միջոցով կներկայացվի պատմական Երևանը՝ ծառայելով թե՛ կրթությունը և թե՛ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակին: Այս ծրագիրն ամբողջությամբ պետք է լինի «Վիրտուալ Երևան» հարթակի հիմքի վրա և ցուցադրված լինի կենտրոնում:

Տեսնել բոլորը