Մայթերի բարեկարգում
Կանաչ քաղաք և բարեկարգում
02-10-2019




Առաջարկ
Ծայրամասերում կան մայթեր, որոնք գտնվում են ոչ լավ վիճակում (քանդված, թեք, փոսերով), ուստի առաջարկում եմ այդպիսի մայթերը վերանորոգել և գեղեցկացնել:
Լուծում
Կարելի է կենտրոնի փողոցների նման քարեր դնել ասֆալտների փոխարեն: Դրանք ավելի դիմացկուն են: 30.000.000 դրամի մեջ տեղավորվելու համար առաջարկում եմ վերանորոգել գոնե 1 վարչական շրջանի մայթերը, օրինակ՝ կարելի է սկսել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից:
Հասցե` Հայաստան, Երևան, Շահումյանի 4-րդ փողոց

Մեկնաբանություն
Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները:
Առաջարկի իրականացման վայրը կարող է տարբերվել
Առաջարկն իրագործելու ժամանակ դրա իրականացման վայրը կարող է տարբերվել տեքստում բերված օրինակից:
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԼԵՎՈՆ ԲԱԲԱԼՅԱՆ
10-10-2019 12:12:08
Կարելի է սկսել այնպիսի տեղերից որտեղ մայթեր չկան ընդհանրապես։ օրինակ Նոր Նորքի 3րդից 6րդ անցումը որը զավթած է բենզալցման կայաններվ
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: