Մարզահրապարակների կառուցում

Սպորտ

11-07-2019

ՏԽ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Առաջարկներ՝ 6

Քվեարկողներ

Առաջարկ

Կառուցել առնվազն մեկ հագեցած և ժամանակակից մարզահրապարակ Երևանի ամեն համայնքում: Որպես օրինակ կարելի է վերցնել Աջափնյակ համայնքի Հանրապետական հիվանդանոցի հարակից այգում գտնվող մարզահրապարակը:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՎՀ
ՎԱԶԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

11-06-2019 18:36:54

ԱՌՈՂՋ ՄԱՐՄԻՆ, ԱՌՈՂՋ ՈԳԻ․ ․ ․

ԱՀ
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10-13-2019 08:53:34

Դիմում եմ առաջարկի հեղինակին, շնորհակալ ենք, որ դիմել եք նման առաջարկով և տեղադրել եք մեր տեսանյութը, 
Street Workout Armenia ֆեդերացիան նույնպես ներկայացրել է իր առաջարկը Երևանի բոլոր վարչական շրջաններում մասնագիտացված մարզահրապարակների կառուցման համար, և մենք ձեզ կոչ ենք անում այդ առաջարկի օգտին նույնպես քվեարկել:
Շնորհակալ եմ:

ՌՄ
ՌՈՒԲԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

07-18-2019 11:02:15

Որոշը կամ մի քանիսը

ՌՄ
ՌՈՒԲԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

07-18-2019 11:00:35

Համաձայն եմ և ավելացում։ ես ապրում եմ Դավթաշեն համայնքում, իմ երեխան զբաղվում է Ազատ ոճի ըմբշամարտով, որը գտնվում է քաղաքապետարանի մոտ։ Առաջարկ լավ կլիներ որ օլիմպիական մարզաձևերից դրոշը լիներ բոլոր համայնքներում

ԴԱ
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ

07-14-2019 16:59:20

Շատ կարեվոր առաջարկ է.

ԷԴ
ԷԴՄՈՆ ԴԱՎԹՅԱՆ

07-13-2019 11:15:33

Նմանատիպ առաջարկ ես էլ եմ արել։ Միանշանակ արժի

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Թռչնածառ

11-07-2019

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ

Սիրելի Երևանցիներ, առաջարկում եմ Երևանի այգիներից մեկում ստեղծել թռչնածառ:

Այսպիսի կրեատիվ արվեստի օբյեկտ ստեղծելով ոչ միայն կունենանք կրեատիվ քաղաք այլ նաև կօգնենք թռչուններին քանի որ շատ դեպքերում քաղաքում ապրող թռչունները ( Երևանցի թռչունները ՃՃՃ ) ձմռանը մտնում են խողովակների կամ այլ անցքերի մեջ և շատ դեպքերում էլ դա վատ ավարտ է ունենեւմ: Կամ ընդհանրապես թռչունների համար ապահով և հարմար պայմաններ ստեղծել:

Հիմնական պահանջներն են

  1. Անպայման այգում և ոչ կենտրոն համայնքում
  2. Մոտակայքում լինի ջրի աղբուր կամ ցայտաղբյուր
  3. Պահպանվեն տնակների պատրաստման ստանդարտները
  4. Մինչ սկսելը խորհրդակցել բանապահպանույան նախարարության հետ

Ըստ մասնագետներ այսպիս արվեստի օբյեկտը կարող է ծառայել 7-10 տարի: Միայն կցանկանայ ավելացնել տեղադրված նկարներում գույանվոր տնակների փոխարեն լինեին ավելի կրեատիվ տնակներ:

suggest image
Անվտանգ ճանապարհ դեպի դպրոց

15-07-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երևանի բավականին մեծ թվով ներբակային տարածքներում տեղաբաշխված դպրոց-մանկապարտեզներին մոտեցող ճանապարհները մայթ չունեն և հատկապես առավոտյան ժամերին երեխաները, ծնողներն ու մեքենաները միմիանց խառնված չափազանց վտանգավոր կերպով տեղ են հասնում:

Առաջարկվում է իրականացնել ծրագիր դպրոցներին և մանկապարտեզներին  հարող տարածքների երթևեկելի և հետիոտն մասերի տարանջատիչ անվտանգության հատվածների կազմակերպման համար։ Այս ծրագիրը իրականացվում է շատ քաղաքներում և պայմանականորեն կոչվում է «անվտանգ ճանապարհ դեպի դպրոց»:

Շուրջ 30 միլիոն դրամի շրջանակներում հնարավոր է ընտրված մի շարք դպրոցների /մանկապարտեզների/ հարակից տարածքներում աշխատանք իրականացնել: Շահառուները՝ երևանի բնակիչները, իսկ անմիջական շահառուներ՝ 150-200 հազար քաղաքացի: Հարցը ուղղակի վերաբերվում է երեխաների անվտանգությանը՝ անգամ եթե պատահարների վիճակագրությունը մեծ չէ: Հաշվի առնելով, որ մանկապարտեզներ երեխաները ինքնությույն չեն հաճախում, ծրագիրը նախապատվելի է սկսել հիմնական դպրոցների համար:

Տեսնել բոլորը