Լրացուցիչ աղբատար մեքենայի ձեռքբերում

Կանաչ քաղաք և բարեկարգում

16-09-2019

ԴԳ

Դ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Առաջարկներ՝ 6

Քվեարկողներ

Առաջարկ

Ակտիվ քաղաքացի հարթակում զետեղվում են բավականին օրիգինալ առաջարկներ: Առաջարկվում է ոչ այնքան օրիգինալ, բայց անհրաժեշտ և արդիական առաջարկ՝ միջին տարողության մեկ լրացուցիչ նոր աղբատար մեքենայի ձեռքբերում՝ Երևանի քաղաքապետարանի ծրագրից դուրս:

Առաջարկվում է 30 միլիոն դրամի շրջանակներում ձեռք բերել մեկ միավոր աղբատար մեքենա, վրան գրել «Ձեռք է բերվել «Ակտիվ քաղաքացի» ծրագրի շրջանակներում»: Սա միանգամից երկու խորհուրդ կպարունակի.առաջինը՝  Երևանցիները «Սանիթեքի» սաբոտաժին ի պատասխան իրենց ձայնով անմիջական մասնակցություն ունեցան քաղաքի համար հրատապ խնդրի լուծմանը և երկրորդը՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակի մշտական գովազդ՝ որպես մասնակցային կառավարման լավ գործիք:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

Տեսնել բոլորը