Լուսանկարներ՝ Երևանում

Զբոսաշրջություն

24-09-2019

Լ. ԱՎԵՏՅԱՆ

Առաջարկներ՝ 5

Քվեարկողներ

Առաջարկ

Կարելի է ստեղծել Yerevan.am դոմենի նման ևս մեկ կայք: Երևանում արված լուսանկարների հարթակ լինի: Հայաստանցիներս, սփյուռքի մեր հայրենակիցները, ինչպես նաև զբոսաշրջիկները ներկայացնեն Երևանում նկարված գեղեցիկ լուսանկարներ: Նկարները հրապարակելու պարտադիր պահանջ պետք է լինի, որ լուսանկարում անպայման երևա Երևանից հատված: Կարող են լինել միայն քաղաքի կադրեր, կամ էլ մարդիկ՝ բայց այնպես, որ Երևանից մի հատված պարտադիր լինի նկարում: Այդպես կմեկտեղվեն Երևանի տեսարժան անկյունները: Ի հայտ կգան շատերի համար անծանոթ վայրերը: Կայքի լուսանկարները սոցիալական ցանցերում տարածվելով՝  Երևանն ավելի հայտնի կդարձնեն: Կայքը պարտադիր լինի անգլերեն: 

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏՅԱՆ

09-27-2019 12:10:21

Բոլորս գիտենք, որ կա hinyerevan կայքը, բոլորս շատ սիրում ենք այդ կայքը: Լավագույն հարթակն է Երևանի մասին: Բայց այս գաղափարը լրիվ այլ բան է: Եվ եթե սա մեկտեղվի նրա հետ, համ կփչանա hinyerevan կայքը, համ այս գաղափարը կաղավաղվի: Լավ չեք պատկերացնում՝ ինչ եմ առաջարկել, և ինչ տարածում կարող է սա գտնել՝ ներկայիս Երևանի մասին նկարներով: 

ԱՄ
ԱՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

09-27-2019 11:14:52

Կարծում եմ անիմաստ է: Կա http://hinyerevan.com/ կայք, որտեղ հին ու նոր Երևանը սհատ լավ ներկայացվում է: Կարելի է նրանց դիմել և ավելի զարգացնել:

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Քաղաքացի֊կամավոր

28-09-2019

ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Նպատակը

Հաշվի առնելով ՀՀ պետբյուջեի դեռևս սուղ միջոցները և պետության առաջ ծառացած բազմաթիվ խնդիրները, առաջարկվում է մտցնել նոր մշակույթ՝ քաղաքացի֊կամավոր։ Դրա հիմնական նպատակն է՝ մեծ օբյեկտների (մետրոյի կայարաններ, մարզադաշտեր, գործարաններ և այլն) և ճանապարհների շինարարության, ռազմարդյունաբերության (զինվորական համազգեստի,  զինամթերքի և այլ պարագաների արտադրության), բնապահպանության (ծառերի տնկում, շրջակա միջավայրի աղտոտվածության վերացում) և այլ ոլորտներում քաղաքացիների ներգրավումը՝ որպես կամավորականներ։ Յուրաքանչյուր ոլորտում կամավորականների կողքին պետք է աշխատեն պրոֆեսիոնալ մասնագետներ՝ համապատասխան վարձատրությամբ։ Այս ամենը թույլ կտա զգալիորեն կրճատել ծախսերը, ունենալ նոր ենթակառուցվածքներ՝ դրանցից բխող բոլոր այլ դրական հետևանքներով, և քաղաքացիներին հնարավորություն տալ սեփական ձեռքերով կառուցել իրենց երկիրը։

Տեսնել բոլորը