Լուսաանդրադարձնող հարմարանքներ փողոցների բաժանարար գծերի երկայնքով

Տրանսպորտ

26-07-2019

ՀԹ

Հ. ԹՈՐՈՍՅԱՆ

Առաջարկներ՝ 2

Առաջարկ

Լուսաանդրադարձնող փարոսիկանման հարմարանքներ փողոցների բաժանարար գծերի երկայնքով, հատկապես վատ լուսավորված հատվածներում:

Լուծում

Տեղադրել լուսաանդրադարձնող հարմարանքներ փողոցների բաժանարար գծերի երկայնքով, հատկապես վատ լուսավորված հատվածներում, հետիոտնային անցումների մոտ և այլն (ինչպես տեղադրված է դեպի Երևան, Աշտարակի խճուղում, ճանապարհների կողքերը):

Օրինակ, համընթաց ուղղության լուսանրադարձնող հարմարաքները կարող են լինել սպիտակ, հակառակ ուղղության բաժանարար գծերը կարմիր, հետիոտնային անցումները դեղին և ալյն, այս դեպքում, եթե փողոցը լավ լուսավորված էլ չի, մեքենայի լույսի հաշվին մարդիկ ավելի լավ կերթևեկեն:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱՓ
ԱՌՆՈ ՓԱՇԻԿՅԱՆ

10-24-2019 23:22:44

Հիանալի առաջարկ։ Նշեմ նաև, որ սա շատ լուրջ խթան է անվտանգության (վարորդների և հետիոտների, գույքի) տեսանկյունից։ Կողմ եմ բոլոր վերջույթներով))):

Շատ կցանկանաի լիներ նման բան նաև Երևանից դուրս՝ բոլոր ճանապարհներին։

 

ՆԲ
ՆԱԶԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

10-24-2019 22:45:45

Լավ առաջարկ է

ՀԹ
ՀԱՄԱԶԱՍՊ ԹՈՐՈՍՅԱՆ

07-27-2019 14:01:13

Այսպիսի... https://upload.wikimedia.org/wikipedia/commons/6/63/Raised_pavement_marker.jpg

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
Կարգավորվող ցայտաղբյուրներ

16-07-2019

ԱՆԴՐԱՆԻԿ ՉՈՐՈԽՅԱՆ

Ներկայումս Երևանի ցայտաղբյուրների գերակշռող մեծամասնությունը կարգավորվող չէ, ինչը հանգեցնում է ջրի անխնա կորստի: Հիմա Հայաստանը համարվում է շատ հարուստ երկիր՝ քաղցրահամ ջրի պաշարներով: Վստահ եմ՝ շատ մոտ ապագայում ջուրը դառնալու է հզոր ռեսուրս երկրի տնտեսության համար: Այդ իսկ պատճառով մենք պետք է ավելի խելամիտ օգտագործենք մեր ջրի պաշարները: 

Առաջարկում եմ Երևան քաղաքի բոլոր ցայտաղբյուրները դարձնել կարգավորվող (օրինակ կոճակի սեղմումով):

Ներքևում ներկայացրել եմ իմ սուբյեկտիվ ոչ պրոֆեսիոնալ հաշվարկները.

Երևանում մոտավոր հաշվարկներով կա 2000 ից ավելի ցայտաղբյուր: Իմ գնահատմամբ մեկ ցայտաղբյուրից միջինում ցայտում է 1 խմ ջուր 3 րոպեի ընթացքում: Մեկ օրում դա մոտավոր 500 խմ է: Բոլորը միասին մեկ օրում բաց են թողնում մոտավոր 1000000 խմ ջուր: Հաշվի առնելով, որ տարվա մեջ 7-8 ամիս են գործում, դրանք միասին տարեկան բաց են թողնում 240 միլիոն խմ ջուր: Կարծում եմ ցայտաղբյուրների միջին ՕԳԳ-ն օրվա ընթացքում (երբ մարդիկ իրականում օգտվում են դրանից) մոտ 30% է (կենտրոնում մի փոքր ավել, ծայրամասերում՝ ավելի քիչ): Հետևաբար՝ կորոստը կազմում է մոտավոր 70%:  Այսինքն՝ տարվա կտրվածքով, Երևանի ցայտաղբյուրները կորցնում են մոտավոր 170 միլիոն խմ ջուր, որը կարելի է կանխել:

Հիշեցնեմ միայն, որ Սևանից տարեկան ջրառը կազմում է հենց 170 միլիոն խմ:

Եթե ենթադրենք, որ յուրաքանչյուր ցայտաղբյուրի համար կծախսվի մոտավոր 10000 դրամ, բոլորը միասին կարժենա 20 միլիոն դրամ: Բնակիչների համար 1 խմ ջրի սակագինը կազմում է 191 դրամ: 170 միլիոն խմ - ի գինը մոտավոր 32 միլիարդ 470 միլիոն դրամ է կազմում: Թվերից երևում է, որ ներդրումը չափազանց չնչին գումար է կազմում ի համեմատություն սպասվող եկամտի:

Արդյունքը երկարաժամկետ կտվածքում օգտակար է լինելու ոչ միայն Երևանի, այլ ամբողջ Հայաստանի համար:

suggest image
Կարգին զբոսայգի

09-10-2019

ԱՆԱՀԻՏ ԷՎՈՅԱՆ

Առաջարկս վերաբերում է Երևանի կենդանաբանական այգուց մինչև Նոր Նորքի Կրպեյանի անվան զբոսայգի ընկած հատվածին:

Այստեղ այժմ անբարեկարգ, կիսականաչապատ տարածք է (լուսանկար 3)

 

Առաջարկում եմ `

  1. մաքրել տարածքը ծառերը հատող և բոստաններ «կերտող» մեր համաքաղաքացիներից (լուսանկար 3),
  2. կատարել ծառատունկ, բարեկարգել տարածքը, ապահովել  արհեստական լուսավորությամբ (լուսանկար 1,2,3 ),
  3. ստեղծել գեղեցիկ, հարմարավետ արահետ, որը կկապի Նոր Նորքի` Կրպեյանի անվան այգու հասարակական տարածքը կենդանաբանական այգու հասարակական տարածքի հետ, և հնարավորություն կստեղծի Կրպեյանի անվան այգու կողմից քայլելով` երեխաների հետ գնալ Կենդանաբանական այգի և վերադառնալ (լուսանկար 1,2,3),
  4. ստեղծել հեծանվուղի, որը հնարավորություն կտա պտտվել այգու շուրջը: Ուղիղ գծով քննարկվող տարածքն ունի մոտ 1,5  կմ երկարություն, իսկ հեծանվուղին կարող է ունենալ մոտ 4.0 կմ երկարություն:
Տեսնել բոլորը