LED ճանապարհային ունիվերսալ նշաններ

Տրանսպորտ

26-07-2019

Ռ. ԼԵՎՈՆՅԱՆ

Առաջարկներ՝ 2

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկն է Երևանում փոխարինել ճանապարհային նշանները LED վահանակներով, որի վրա հնարավոր կլինի պատկերել կոնկրետ նշանը։ Վահանակները կլինեն ունիվերսալ, որոնց մեջ հնարավոր կլինի արտապատկերել ճանապարհային ցանկացած նշան և, օրինակ, փոփոխության անհրաժեշտության դեպքում նշանի ֆիզիկական փոփոխություն անհրաժեշտ չի լինի։ Միայն պատկերի փոփոխություն կկատարվի հատուկ ծրագրային ապահովման միջոցով։ Այսինք նշանը կփոփոխվի 1 կոճակի հպումով։ Որպես սնուցման միջոց վահանակների վրա տեղադրված կլինեն արևային վահանակներ։ Այս տեսակի նշանները ապահովում են շատ ավելի լավ տեսանելիություն օրվա ցանկացած ժամի՝ ի տարբերություն այժմ կիրառվող արտացոլող ծածկույթով նշանների։

Լուծում

Առաջարկում եմ ստեղծել քառակուսի LED վահանակ, որը վրա հնարավոր կլինի արտապատկերել ճանապարհային ցանկացած նշան։ Այսօր լուսադիոդները բավականին էժան են և վահանակի ստեղծումը մեծ ծախսեր չի պահանջելու։ Լինելով LED և հեռակառավարվող՝ հնարավորություն կլինի անհրաժեշտության դեպքում տեքստ արտապատկերել կամ մի քանի նշան միաժանակ կամ հերթականությամբ։

Նկարներում տեղադրված են նմանատիպ նշաններ, որոնք կիրառվում են աշխարհի մի շարք երկրներում։ Ինչպես նաև կարճ տեսանյութ, որտեղ նկարագրվում են այսպիսի նշանների առավելությունները։

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՄԱ
ՄՈՎՍԵՍ ԱԲՏՈՅԱՆ

10-23-2019 15:43:30

վահանակների արտադրությունը կազմակերպել ՀՀ-ում ՀՕԱԿ-ի միջոցով

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

Տեսնել բոլորը