Լապտերի սյուների պաշտպանություն գովազդից

Շինարարություն

02-10-2019

ԼԵ

Լ. ԵՍԱՅԱՆ

Առաջարկներ՝ 2

Քվեարկողներ

Առաջարկ

Ներկայիս դրությամբ ամբողջ քաղաքի լապտերների սյուները պատված են անօրինական գովազդներով: Դրանք փակցնելու համար գովազդատուն ոչ միայն չի վճարում, ոչ միայն հաճախ խախրում է Լեզվի մասին և Գովազդի մասին ՀՀ օրենքները, այլ նաև կեղտոտում է տարածքը: Գովազդները ամուր սոսնձված են և անգամ պոկելու դեպքում թողնում են հետքեր և թղթի մնացորդներ: Արդյունքում ամբողջ թաղը փնթի տեսք է ստանում:

Լուծում

Առաջարկում եմ ընտրել ներկայիս դրությամբ աշխարհում կիրառվող հակազդման մեթոդներից մեկը և կիրառել բոլոր սյուների, ինչպես նաև  արտաքին էլեկտրական բաշխիչ վահանակների վրա: Կամ խոշոր ավազ պարունակող հատուկ ներկով պատել, կամ ռետինե ծածկոցներ ամրացնել: Արդյունքում գովազդի պաստառը կամ չի կպնի մակերեսին, կամ հեշտությամբ կպոկվի՝ առանց հետքեր թողնելու: Ապագայում պատվիրվող և փոխարինվող սյուներն ու վահանակները պետք է արդեն իսկ հակազդման միջոցներով օժտվածներից պատվիրել (օրինակ՝ մակերեսը բշտիկավոր լինի): Կարելի է կիրառել այլ միջոցներ, բայց առաջին հերթին անհրաժեշտ է հետևել, որ անօրինական գովազդ փակցնելու գործունեությունը անպատիժ չմնա: Որպես իրավիճակի բարելավման միջոց կարելի է նաև ավելացնել քաղաքապետարանի կողմից տեղադրվող վահանակները, որոնց վրա թաղի բնակչությունը կկարողանա իրենց հայտարարությունները փակցնել:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՍԹ
ՍՈՒՐԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ

11-01-2019 02:23:17

Այդ գովազդների 90%ը գրանցված կազմակերպություններ են կարլիե կիրառել տուգանք եթե կա այդպիսի օրենք, իսկ եթե չկա պետքե ընդունել միային այդպես կարելիե մեղմել տրատեսակ գովազդ փակցնելուց  քաղաքի պատրին սյուներին

ԱԱ
ԱՐԹՈՒՐ ԱԶԱՐՅԱՆ

10-31-2019 11:20:01

Անցած տարվա ընթացքում ամբողջ մայրաքաղաքը կենտրոնից մինչեւ ծայրամասերը պատված էր տարբեր գույների անմակարդակ թղթյա հայտարարություններով, որոնք փաքցված էին բոլոր շենքերի պատերին, ավտոբուսի կանգառներում, լուսավորության սյուների, հեռախոսային ցանցի կարգավորիչ արկղների, խողովակների, մամլո կրպակների, կարգավորող նշանների, մուտքերի եւ ամեն տեղ, որտեղ հնարավոր է փակցնել թղթից հայտարարություններ:  https://fmg.news/lrahos/10859--.html 

ԼՀ
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

10-03-2019 15:46:00

Լավ միտք է, որը կարելի է կիրառել Կանգառների համար էլ, քանի որ ծայրամասերում կանգառների կիսատնակները վերծվում են գովազդային վահանակների: Բացի այդ շատացել են անպօրինի վարկատուները, որոնց վահանակները ողողում են քաղաքը: Կարծում եմ ճիշտ կլիներ հեռուստատեսությամբ պայքարել նրանց դեմ: Կարելի է ոստիկանության միջոցով ճշտել նրանց գործունեության իրավաչափությունը. զանգահարելով իրենց իսկ կողմից տրամադրվող հեռախոսահամարներով:

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Բարեկարգ և գրավիչ մարզադաշտ Դավթաշենում

08-08-2019

ԱՐՓԻՆԵ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ծրագրի նպատակն է խթանել Երևանում հեծանիվ վարելու մշակույթը, քաղաքացիների առողջ ապրելակերպը և հաճելի ժամանցի ստեղծումը: Գաղտնի չէ, որ Երևանը հարմարեցված չէ հեծանվավարության, հեծանվասպորտով զբաղվելու համար, թեպետ քաղաքացիների շրջանում հեծանվասպորտի նկատմամբ հետաքրքրությունը աճում է: Հայտնի է, որ հեծանվավարությունը առողջության պահպանման և ամրապնդման արդյունավետ տարբերակ է և ժամանցի միջոց: Եվրոպական երկրներում ընդունված մշակույթ է այն՝ առանց տարիքային սահմանափակման կիրառվում է բնակիչների կողմից: Հայաստանում այս մշակույթի զարգացմանը նպաստող գործոնները, թերևս, բավարար չեն և տևական գործընթաց է պահանջում ոլորտի զարգացումը ապահովելու համար: 

Իմ առաջարկը փոքր ներդրում կարող է լինել այս ամենում: Վերջերս ինքս հեծանիվ եմ գնել՝ նպատակ ունենալով առողջ ապրելակերպով զբաղվել և իմ ժամանցը կազմակերպել այն վարչական շրջանում, որտեղ բնակվում եմ, սակայն ինքս բախվեցի այն խնդրին, որ Դավթաշեն վարչական շրջանում բարեկարգ և հարմարեցված տարածք չկա այդ նպատակի իրագործման համար:

Ամենից հարմարը դպրոցների բակերն են. նույն նպատակով դպրոցների բակերում և հարակից տարածքում հավաքվում են բնակիչներ՝ երեխաներ, պատանիներ, մեծահասակներ՝ իրենց ժամանցն անցկացնելու, հեծանիվ վարելու, զրուցելու, երեխաներին զբոսանքի տանելու: 

Այդպիսի մի տարածք է նաև Դավթաշեն վարչական շրջանի 199 և 196 դպրոցների հարևանությամբ գտնվող բացօթյա մարզադաշտը և դպրոցների բակերը:

Օրվա տարբեր ժամերին մարզադաշտում կարող եք տեսնել վազորդների, հեծանիվ վարողների, սակայն այն անհրապույր է, անբարեկարգ, հնացած և չմոտիվացնող:

Մարզադաշտի անմիջապես հարևանությամբ գտնվող 199 դպրոցի բակի տարածքը նույնպես երեկոյան ժամերին մարդաշատ է. ծերեր, երեխաներ, պատանիներ այդտեղ անցկացնում են իրենց ժամանցը: Դպրոցի բակն ավելի բարեկարգ է, սակայն հարակից մարզադաշտը վատթար վիճակում է. մարզադաշտի բարեկարգումը թույլ կտա ընդհանուր գեղեցիկ միջավայր ստեղծել՝ համախմբելով ժամանցը և սպորտը:

Առաջարկում եմ մարզադաշտի տարածքը բարեկարգել՝ ճաքալցում կատարել՝ ասֆալտապատելով ամբողջ մարզադաշտը, եզրերը կարգի բերել, լույսեր տեղադրել քաղաքացիների երեկոյան զբոսանքի ապահովման և հեծանվավարությունը անվտանգ և հաճելի կազմակերպելու համար, մարզադաշտի եզրերին մոտ տեղադրել նստարաններ, փոքր-ինչ կանաչապատել, ինչպես նաև տեղադրել որևիցէ թեմատիկ մոտիվացնող արձան՝ սպորտի և առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Հույս ունեմ, որ այն իրականություն կդառնա և ավելի լայն տարածում կգտնի՝ ներառելով բոլոր վարչական շրջանները:

suggest image
Ընթերցասերի այգի

12-07-2019

ՍՏԵՓԱՆ ԽԱՆՈՅԱՆ

Առաջարկում եմ ստեղծել ընթերցասերի այգի: 

Այգին ոչ միայն հարմարավետ վայր կլինի ընթերցելու համար, այլև հնարավորություն կստեղծի նոր ծանոթություններ հաստատելու, գրքեր փոխանակելու կամ նվիրելու համար: 

Յուրաքանչյուր նստարան կարող է կրել որևէ հայտնի հեղինակի կամ գրքի անուն,  ինչը կունենա ճանաչողական և կրթական արդյունք: Այգում տեղադրված  գովազդային վահանակներում ընթերցողը կծանոթանա ինպես հայ հեղինակների  նոր գրքերին,  այնպես էլ արտասահմանյան բեսթսելլերներին: 

Հեղինակները հնարավորություն կունենան  կազմակերպել իրենց նոր գրքերի շնորհանդեսը և տեղում կազմակերպել վաճառք:  Այգուն կից կարելի է հիմնել նաև փոքրիկ սրճարան, որից ստացված շահույթով  հնարավոր կլինի հոգալ այգու ծախսերը: 

Այսպիսով կարելի է կրթել մեր  հասարակությանը և նոր մշակույթ ձևավորել:

Տեսնել բոլորը