Առաջարկ
Երևանի քաղաքային տրասպորտի մեծ քանակի հետ մեկտեղ հետիոտնի անվտանգությունը խիստ կարևոր է։ Հետիոտնային անցումների քանակը բավարար է, բայց ոչ բոլորն են բավարար կերպով տեսանելիորեն ընդգծված, ինչն էլ վթարների առիթ է հանդիսանում։ Ծրագրի նպատակն է հնարավորինս ապահովել հետիոտնի անվտանգությունը։
Լուծում
Հետիոտնային անցումից առաջ՝ երթևեկելի մասում, ճանապարհի մակերևույթի մակարդակի հետ համապատասխան (առանց անհավասարություն առաջացնելու), ռետինե ներդիր է տեղադրվում, որի մեջ կառուցվում է լարվածության չափիչ սարք։ Երբ փոխադրամիջոցը շարժվում է, ռետինե ներդիրը հարված է ստանում, լարվածության չափիչ սարքը նեղանում է և արտադրում է էներգիա, որը պահվում է մարտկոցում և սպառվում մթության մեջ՝ լուսավորելով հետիոտնային անցումը և նշանը։
Բավարար լուսավորության դեպքում պահվող էներգիան կբավարարի անցումը օրվա մութ ժամերին լուսավորելու համար՝ օգտագործելով LED լուսավորություն։ Բացի այդ, չնայած ռետինե ներդիրը անհարթություններ չի առաջացնում ճանապարհի վրա, բայց այն վարորդի տեսանկյունից ընկալվում է որպես խոչընդոտ, որը ստիպում է նրան դանդաղեցնել ընթացքը նախքան հետիոտնի փողոցն անցնելը, ինչը մեկ այլ մակարդակի անվտանգություն է ապահովում հետիոտնի համար։ Ռետինե ներդիրը կարող է լինել ցանկացած գույն, օրինակ՝ դեղին, որպեսզի տեսանելի դարձնի անցումի սահմանները։
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
11-09-2019 10:26:57
Շատ լավ գաղափար է:
ՍՈՍԵ ՉԱԽԱԼՅԱՆ
11-07-2019 19:47:38
Շատ լավ և հատաքրքիր լուծումով առաջարկ է։
ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
10-10-2019 09:17:35
Հրաշալի միտք!!! Մութ ժամանակ հետիոտներին նկատելը գերլարվածություն է առաջացնում վարորդների շրջանում, հատկապես սև հագուստով մարդկանց պարագայում գրեթե աննկատ են լինում անցումի վրա։ Եվրոպական երկրների փորձը ցույց է տալիս, որ այս մեխանիզմը շատ արդյունավետ է։ Եկեք աջակցենք գաղափարին :)
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: