Կարգին զբոսայգի

Կանաչ քաղաք և բարեկարգում

09-10-2019

ԱԷ

Ա. ԷՎՈՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկս վերաբերում է Երևանի կենդանաբանական այգուց մինչև Նոր Նորքի Կրպեյանի անվան զբոսայգի ընկած հատվածին:

Այստեղ այժմ անբարեկարգ, կիսականաչապատ տարածք է (լուսանկար 3)

 

Առաջարկում եմ `

  1. մաքրել տարածքը ծառերը հատող և բոստաններ «կերտող» մեր համաքաղաքացիներից (լուսանկար 3),
  2. կատարել ծառատունկ, բարեկարգել տարածքը, ապահովել  արհեստական լուսավորությամբ (լուսանկար 1,2,3 ),
  3. ստեղծել գեղեցիկ, հարմարավետ արահետ, որը կկապի Նոր Նորքի` Կրպեյանի անվան այգու հասարակական տարածքը կենդանաբանական այգու հասարակական տարածքի հետ, և հնարավորություն կստեղծի Կրպեյանի անվան այգու կողմից քայլելով` երեխաների հետ գնալ Կենդանաբանական այգի և վերադառնալ (լուսանկար 1,2,3),
  4. ստեղծել հեծանվուղի, որը հնարավորություն կտա պտտվել այգու շուրջը: Ուղիղ գծով քննարկվող տարածքն ունի մոտ 1,5  կմ երկարություն, իսկ հեծանվուղին կարող է ունենալ մոտ 4.0 կմ երկարություն:

Լուծում

Նպատակները.

  1. Կանաչապատ գոտու պահպանություն, ընդլայնում: Երևանում թթվածին կավելանա:
  2. Հասարակական տարածքի ստեղծում, քաղաքի զարգացման և հարմարավետության կարևոր գործոններից մեկը:
  3. Զբոսայգում հեծանվուղու ստեղծում Երևանում առաջին անգամ: Կից համայնքներում ավելի շատ մարդիկ կսկսեն զբաղվել սպորտով, կլինեն ավելի առողջ, մյուս համայնքներն էլ կոգևորվեն:
  4. Այլընտրանքային հետիոտն մոտեցում դեպի կենդանաբանական այգի, որը կհանգեցնի տրանսպորտային  երթևեկության  բեռնաթափմանը:

 

Ծրագրի հարգելի պատասխանատուներ, ժյուրիի հարգելի անդամներ,

Այս ծրագիրը կարելի է իրականացնել փուլային,  կարելի է սկսել շատ փոքր բյուջեով, օրինակ` արահետները կարելի է հարդարել ընդամենը կարմիր ավազով, ինչպես արված է Սիրահարների այգում: Ավելի կոնկրետ բարեկարգման աշխատանքային նախագիծը կպատասխանի այդ հարցերին: Նշեմ նաև, որ իմ առաջարկը ներդաշնակորեն իր մեջ է ներառում մեր ակտիվ քաղաքացիներից շատերի առաջարկները`

  • Երկար հեծանվուղի
  • Թռչնածառ
  • «Շների այգի»  նախագիծ
  • Սիրենք մեր չորքոտանի բարեկամներին
  • Այգի (Park)
  • Ընթերցասերների այգի
  • Ծառատունկ
  • Գրադարան-այգի
  • Հեռախոսի լիցքավորման արևային մարտկոցով համալրված նստարան
  • Street Workout
  • Ներգաղթյալների այգի. անվանական ծառեր
  • Խաղողի արձան
  • Բացօթյա կինոթատրոններ Երևանի այգիներում
  • Ծառերի ոռոգման պարկեր
  • Ծիրանին նվիրված հուշարձան Երևանում
  • Անվանական ծառ
  • և այլն…

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Ծրագիրը կիրականացվի նախատեսված բյուջեի սահմաններում

Առաջարկն իրականցնելու դեպքում այգին կբարեկարգվի նախապես նշված 30 միլիոն դրամի սահմաններում:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱԾ
ԱՐՏԱԿ ԾԱՏԻՆՅԱՆ

10-14-2019 23:10:03

hamatexel 
https://activecitizen.yerevan.am/suggestion/tsarhatownk-paulownia-tsarhatesakov

ՌՎ
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

10-13-2019 13:27:12

Գուցե, չի համապատասխանում երկրորդ պայմանին, բայց առաջարկը ողջունելի է։

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Եկեք ավելի անվտանգ դարձնենք մեր երեխաների կյանքը

26-09-2019

ԳԵՆԱԴԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Սկսած մանկապարտեզից և դպրոցից երեխաները մեծահասակների ուղեկցությամբ կամ ինքնուրույն մասնակցում են երթևեկությանը՝ դպրոց կամ տուն գնալիս, էքսկուրսիաներ, թանգարաններ և տարբեր միջոցառումներ այցելելիս:  Մինչդեռ տարբեր պատճառներով վարորդներ միշտ  չէ, որ լավ են տեսնում փողոցը հատող երեխաներին: Այդ պստճառով շատ երկրներում արդեր երկար ժամանակ է, որ օրենքը երեխաներին պարտավորեցնում է կրել լույսը արտացոլող  բաճկոններ:
Այսպիսով երեխաները ստանում են պաշտպանության լրացուցիչ աստիճան, և միևնույն ժամանակ այդ բաճկոնները օգնում են վարորդներին ժամանակին և հեռվից տեսնել վտանգը, ինչպես նաև ճիշտ ժամանակին արձագանքել:
Ծրագրի գաղափարն այն է, որ երեխաներին տրամադրվեն արտացոլող ժապավեններով բաճկոններ:

Նման ակցիան կարող է լինել նախադեպային և հետագայում հնարավոր լինի բաճկոններ տրամադրել Հայաստանի բոլոր դպրոցական և նախադպրոցական հաստատություններին:

suggest image
Ընթերցասերի այգի

12-07-2019

ՍՏԵՓԱՆ ԽԱՆՈՅԱՆ

Առաջարկում եմ ստեղծել ընթերցասերի այգի: 

Այգին ոչ միայն հարմարավետ վայր կլինի ընթերցելու համար, այլև հնարավորություն կստեղծի նոր ծանոթություններ հաստատելու, գրքեր փոխանակելու կամ նվիրելու համար: 

Յուրաքանչյուր նստարան կարող է կրել որևէ հայտնի հեղինակի կամ գրքի անուն,  ինչը կունենա ճանաչողական և կրթական արդյունք: Այգում տեղադրված  գովազդային վահանակներում ընթերցողը կծանոթանա ինպես հայ հեղինակների  նոր գրքերին,  այնպես էլ արտասահմանյան բեսթսելլերներին: 

Հեղինակները հնարավորություն կունենան  կազմակերպել իրենց նոր գրքերի շնորհանդեսը և տեղում կազմակերպել վաճառք:  Այգուն կից կարելի է հիմնել նաև փոքրիկ սրճարան, որից ստացված շահույթով  հնարավոր կլինի հոգալ այգու ծախսերը: 

Այսպիսով կարելի է կրթել մեր  հասարակությանը և նոր մշակույթ ձևավորել:

suggest image
Բնապահպանություն և առողջ ապագա

30-07-2019

ԱՐԿԱԴՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

1. Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի /16 թաղ/ առաջին շղթայի այգում ոռոգման համակարգը կատաստրոֆիկ վիճակում է, ինչի պատճառով մոտ 15 ծառ արդեն չորացել են, իսկ նույնքան ծառ էլ չորացման ճանապարհին են: Հարցի կապակցությամբ դիմել եմ քաղաքապետարան, որտեղից ստացված պատասխանի համաձայն ջրի ճնշումը չի բավականացնում և կձեռնարկեն միջոցներ, սակայն ծառերը շարունակում են չորանալ: Այգու ոռոգման համակարգը ավելի քան 30 տարեկան է, մաշված է թե ֆիզիկապես, թե բարոյապես: Ոռոգման խողովակաշարի բազմաթիվ հատվածներում առկա են ծակեր՝ ժամանակի ընթացքում տնկված ծառերը ջրելու համար, ինչի հետևանքով էլ ընկնում է ճնշումը և ավելի հեռու գտնվող ծառերին ջուր չի հասնում: Անհամաչափ ոռոգման պատճառռով այգու որոշ հատվածներ կորում են ջրի տակ, մինչդեռ որոշ հատվածներ անխնա չորանում են:

2. Նույն այգում առկա են խաղահրապարակներ և մարզահրապարակներ: Մարզահրապարակներում տեղադրված մի քանի մարզասարքեր /տուռնիկներ, զուգափայտեր և այլ մետաղյա կոնստրուկցիաներ/ չափազանց հին են և ֆիզիկապես մաշված: Ավելին, այդ մարզասարքերը չափազանց վտանգավոր են այն հարյուրավոր երեխաների կյանքի և առողջության համար, ովքեր ամեն օր բառի բուն իմաստով կախված են այդ մարզասարքերից: Վտանգավորություն ներկայացնում են ոչ միայն այդ մարզասարքերի ֆիզիկական մաշվածությունը և կոտրվելու մեծ հավանականությունը, այլ այդ մարզասարքերի դուրս ցցված բետոնյա  հիմքերն ու տեղադրված եզրաքարերը, որոնք ամեն վարկյան կարող են անդառնալի վնաս պատճառել այդ մարզասարքերից օգտվող անձանց:

3. Այգու լուսավորությունը: Լուսավորված է այգու մոտ 10-15 տոկոսը, ընդ որում ոչ խաղահրապարակները և ոչ էլ մարզահրապարակները լուսավորված չեն: Մութն ընկնելուն պես դատարկվում է այգին, խաղահրապարակն ու մարզահրապարակը, ինչը ցավոք սրտի նպաստում է, որ մեր երեխաները ավելի շուտ գամվեն հեռախոսներին ու պլանշետներին ինչի վնասակար հետևանքները բոլորիս են հայտնի:

Տեսնել բոլորը