Կարգավորվող ցայտաղբյուրներ

Բնապահպանություն

16-07-2019

Ա. ՉՈՐՈԽՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Առաջարկ

Ներկայումս Երևանի ցայտաղբյուրների գերակշռող մեծամասնությունը կարգավորվող չէ, ինչը հանգեցնում է ջրի անխնա կորստի: Հիմա Հայաստանը համարվում է շատ հարուստ երկիր՝ քաղցրահամ ջրի պաշարներով: Վստահ եմ՝ շատ մոտ ապագայում ջուրը դառնալու է հզոր ռեսուրս երկրի տնտեսության համար: Այդ իսկ պատճառով մենք պետք է ավելի խելամիտ օգտագործենք մեր ջրի պաշարները: 

Առաջարկում եմ Երևան քաղաքի բոլոր ցայտաղբյուրները դարձնել կարգավորվող (օրինակ կոճակի սեղմումով):

Ներքևում ներկայացրել եմ իմ սուբյեկտիվ ոչ պրոֆեսիոնալ հաշվարկները.

Երևանում մոտավոր հաշվարկներով կա 2000 ից ավելի ցայտաղբյուր: Իմ գնահատմամբ մեկ ցայտաղբյուրից միջինում ցայտում է 1 խմ ջուր 3 րոպեի ընթացքում: Մեկ օրում դա մոտավոր 500 խմ է: Բոլորը միասին մեկ օրում բաց են թողնում մոտավոր 1000000 խմ ջուր: Հաշվի առնելով, որ տարվա մեջ 7-8 ամիս են գործում, դրանք միասին տարեկան բաց են թողնում 240 միլիոն խմ ջուր: Կարծում եմ ցայտաղբյուրների միջին ՕԳԳ-ն օրվա ընթացքում (երբ մարդիկ իրականում օգտվում են դրանից) մոտ 30% է (կենտրոնում մի փոքր ավել, ծայրամասերում՝ ավելի քիչ): Հետևաբար՝ կորոստը կազմում է մոտավոր 70%:  Այսինքն՝ տարվա կտրվածքով, Երևանի ցայտաղբյուրները կորցնում են մոտավոր 170 միլիոն խմ ջուր, որը կարելի է կանխել:

Հիշեցնեմ միայն, որ Սևանից տարեկան ջրառը կազմում է հենց 170 միլիոն խմ:

Եթե ենթադրենք, որ յուրաքանչյուր ցայտաղբյուրի համար կծախսվի մոտավոր 10000 դրամ, բոլորը միասին կարժենա 20 միլիոն դրամ: Բնակիչների համար 1 խմ ջրի սակագինը կազմում է 191 դրամ: 170 միլիոն խմ - ի գինը մոտավոր 32 միլիարդ 470 միլիոն դրամ է կազմում: Թվերից երևում է, որ ներդրումը չափազանց չնչին գումար է կազմում ի համեմատություն սպասվող եկամտի:

Արդյունքը երկարաժամկետ կտվածքում օգտակար է լինելու ոչ միայն Երևանի, այլ ամբողջ Հայաստանի համար:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԴԳ
ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

07-19-2019 11:43:59

Քանի որ անրադարձել եք ցայտաղբյուրների թեմային՝ ամենակարևոր խնդիրը դա ցայտաղբյուրների տեղաբաշխումն է՝ գիտե՞ք, որ նշված մոտ 2000 ցայտաղբյուրների զգալի մասը բակային ներս ընկած տարածքներում են՝ ժամանակին բնակիչների կողմից տեղադրվել են և անհասկանալի անհաշվիչ աշխատում են՝ ծառայելով միայն բակի բնակչին և պատահական անցորդին /այսօր  բակ կա, որտեղ 100 մետրի վրա 3 ցայտաղբյուր կա/: Հարցը կանոնակարգման կարիք ունի:

ԱՆԴՐԱՆԻԿ ՉՈՐՈԽՅԱՆ

07-19-2019 09:59:42

Կարծում եմ այդքան լուրջ աշխատանքի կարիք չի լինի: Անգամ տան ծորակը, որը մշտապես փակ է, երբ բացվում է, և ջուրը մոտ 30-40 վայրկյան հոսում է, բավականաչափ սառչում է և դառնում հաճելի: Եթե բարձրահարկ շենքի վերևի հարկերին այդքան ժամանակում է սառը ջուր հասնում, կարծում եմ ցայտաղբյուրի դեպքում պետք է շատ ավելի քիչ լինի այդ սպասման ժամանակահատվածը, մինչև հավաքված տաք ջուրը հոսի:

Իսկ այն տեղերում, որտեղ անգամ մշտական հոսող ջուրն է տաք, այդտեղ փականը որևէ լրացուցիչ խոչնդոտ չի հանդիսանա: Դրա լուծման տարբերակը միգուցե Ձեր նշած մեկուսացումն է: Սակայն սա այլ խնդիր է արդեն:

ԴԳ
ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

07-18-2019 22:44:58

Հարգելի Անդրանիկ, մի տեխնիկական խնդիր կա իրականացման հետ կապված՝ ցայտաղբյուրների խողիվակնները բավականին սաղր են անցնում եւ մշտական հոսող շատ ցայտաղբյուրներից ոչ այնքան սառը ջուր է գալիս։ Փականի առկայության պարագայում պետք է խողովակները լուրջ մեկուսացնել։

ԱՆԴՐԱՆԻԿ ՉՈՐՈԽՅԱՆ

07-18-2019 16:59:04

Շնորհակալ եմ մեկնաբանության համար հարգելի Դավիթ: Իրականում ես պատահաբար սխալ թիվ եմ վերցրել որպես հիմք: Ցանկացել եմ ասել 3 ժամում, այլ ոչ 3 րոպեում: Ինչի արդյունքում վերջնական ջրի կորուստը իմ նշած 170 միլիոնի փոխարեն մոտ 50-60 անգամ կրճատվում է (3 միլիոն)

 

Անգամ այս հաշվարկի դեպքում ստացվում է, որ ներդրումը շատ ավելի քիչ է, քան ստացվող արդյունքը:

ԴԳ
ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

07-17-2019 09:26:30

Դուք վստա՞հ եք՝ 1 խ.մ 3 րոպեու՞մ: Որ խնդրեմ ինձ նման ցայտաղբյուրի տեղ կասե՞ք:

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
"Before i die.." Ցանկությունների ու երազանքների պատ Երևանում

05-08-2019

ԳՐԻԳՈՐ ՍԱՆԴԱԼՋՅԱՆ