Կանաչ տարածքների ավելացում Հյուսիսային պողոտայում

Կանաչ քաղաք և բարեկարգում

07-08-2019

ՆՍ

Ն. ՍԱՖԱՐՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Իմ կարծիքով Հյուսիսային պողոտայի ամենակարևոր թերություններից է ծառերի կամ թփերի բացակայությունը։ Պատճառն այն է, որ ծառերի համար նախատեսված ծաղկամանանների (հող պարունակող հատվածները) սակավահող են և մեծ ծառերի համար բավարար չեն։

Լուծում

Առաջարկում եմ այդ մերթ ընդ մերթ հանդիպող թփերի փոխարեն կամ կողքին տնկել փաթաթվող (խաղողի վազի նման) ծաղիկներ ունեցող բույսեր, որնք աճելու համար շատ հող չեն պահանջում։ Կարելի է այդ բույսերով մեկ կամ երկու մետր խորությամբ (դեպի պողոտայի կենտրոն), պողոտայի երկայնքով կանաչով պատված հատվածներ ունենալ։ Դա կօգնի նաև ամառանը, ցերկային շոգ ժամերին զբոսնել պողոտայով (տուրիստների հոսք, նկարվել ․․․)։

Հասցե` Հայաստան, Երևան, Հյուսիսային պողոտա

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում

Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՍԽ
ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆ

10-22-2019 12:18:42

++++

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Ռոտորային տեսակի ավտոկայանատեղիներ

30-07-2019

ԱՐԵԳ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Հարգելի Երևանցիներ, ավտոմեքենաների կայանումը մայրաքաղաքում շատ արդի հարց է, որը օրեցօր բարդանում է բերելով բազմաթիվ անհարմարությունների և վթարային իրավիճակների:

Վերոնշյալ խնդիրը լուծելու նպատակով առաջարկում եմ  կառուցել ռոտորային տեսակի ավտոկայանատեղիներ, որոնք արդեն լայն տարածում ունեն աշխարհում :

Հետևյալ ավտոկայանատեղիների առավելություններն են՝

  • Համակարգի ինքնարժեքի մատչելիություն
  • Արագ մոնտաժում (5 օր)
  • Մոնտաժվող համակարգի համար անհրաժեշտ մինիմալ տարածք
  • Ակնհայտ եկամտաբեր բիզնես 

Կից հղումներով կտեսնեք արդեն գործող ռոտորային տեսակի ավտոկայանատեղիների տեսահոլավակները 

1) ԱՄԷ (SMART PARKING KSA)

https://www.youtube.com/watch?v=HCNf23F-f5E

(Ստորև նույնի օրիգինալ հղումը )

https://www.youtube.com/watch?v=Py6oTbPu2vc

2) Ռուսաստան, ք.Մոսկվա (NISSAN)

https://youtu.be/9YVqGSsfI40?t=86

3) Եգիպտոս

https://www.youtube.com/watch?v=G5iMOIEUhwQ

 

Համակարգի մոտավոր արժեքը պատկերացնելու համար անցնել ստորև կցված հղումով 

https://www.alibaba.com/product-detail/Car-parking-rotary-system_60736172133.html?spm=a2700.7735675.normalList.1.AAtDD9&s=p

Տեսնել բոլորը