Կանաչ թփեր բոլոր ծայրամասերում

Առողջություն և բժշկություն

24-09-2019

ՆՋ

Ն. ՋԱՎԱԴՅԱՆ

Առաջարկներ՝ 3

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ Երևանի ծայրամասերում մայթերին տնկել կանաչ թփեր, որը երթևեկելի մասը կանջատի մայթերից: Արդյունքում ծայրամասերը կկանաչապատվեն, կունենանք մաքուր օդ և ամենակարևորը կխուսափենք վթարներից, հատկապես բնակելի հատվածներում կապահովվի երեխաների անվտանգությունը: Շատ դեպքեր են լինում, երբ երեխաները ուղղակի վազում են դեպի երթևեկելի մաս:

Հասցե` Հայաստան, Երևան, Շահումյանի 4-րդ փողոց

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՆՋ
ՆԵԼԼԻ ՋԱՎԱԴՅԱՆ

10-03-2019 14:59:10

ԱՐՓԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ  այդ առաջարկը կենտրոնին էր վերաբերվում,իսկ իմ առաջարկը վերաբերվում է ծայրամասերին,համենայնդեպս եթե խնդիր լիներ առաջարկի կրկնօրինակելու հետ կապված կայքի ադմինիստրացիան չէր ընդունի այս առաջարկը:

ԱԿ
ԱՐՓԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

09-30-2019 00:04:38

Ուրիշ առաջարկի գաղափարը կրկնօրինակելու և լուսանկարը վերցնելու փոխարեն  ավելի ճիշտ կլիներ քոմենթներում գրեիք Ձեր հավելումները։ Իմաստը չեմ հասկանում նույնիսկ եթե ավելացում էլ չկա։ 

Սա էլ օրիգինալ հայտարարության հղումը՝  

https://activecitizen.yerevan.am/suggestion/mayt-eri-barelavowm-kanach-t-p-erov

ԱՄ
ԱՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

09-27-2019 11:17:38

Կանաչը ավելացնելու գաղափարը շատ լավն է: Ամբողջ քաղաքին է դա պետք: Համել փոշին մի քիչ կպակասի:

ԼՀ
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

09-26-2019 11:38:16

Գաղափարը շատ պարզ է և իրականանալի, բայց կարիք ունի լրամշակման

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Կարգին զբոսայգի

09-10-2019

ԱՆԱՀԻՏ ԷՎՈՅԱՆ

Առաջարկս վերաբերում է Երևանի կենդանաբանական այգուց մինչև Նոր Նորքի Կրպեյանի անվան զբոսայգի ընկած հատվածին:

Այստեղ այժմ անբարեկարգ, կիսականաչապատ տարածք է (լուսանկար 3)

 

Առաջարկում եմ `

  1. մաքրել տարածքը ծառերը հատող և բոստաններ «կերտող» մեր համաքաղաքացիներից (լուսանկար 3),
  2. կատարել ծառատունկ, բարեկարգել տարածքը, ապահովել  արհեստական լուսավորությամբ (լուսանկար 1,2,3 ),
  3. ստեղծել գեղեցիկ, հարմարավետ արահետ, որը կկապի Նոր Նորքի` Կրպեյանի անվան այգու հասարակական տարածքը կենդանաբանական այգու հասարակական տարածքի հետ, և հնարավորություն կստեղծի Կրպեյանի անվան այգու կողմից քայլելով` երեխաների հետ գնալ Կենդանաբանական այգի և վերադառնալ (լուսանկար 1,2,3),
  4. ստեղծել հեծանվուղի, որը հնարավորություն կտա պտտվել այգու շուրջը: Ուղիղ գծով քննարկվող տարածքն ունի մոտ 1,5  կմ երկարություն, իսկ հեծանվուղին կարող է ունենալ մոտ 4.0 կմ երկարություն:
Տեսնել բոլորը