Քաղաքում հաճախ հանդիպող խնդիրների բացահայտման վերաբերյալ՝ տեղորոշմամբ

Գիտություն և նորարարություն

15-07-2019

ԱՄ

Ա. ՄԱԴՈՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Ստեղծել  նմանատիպ մի հարթակ, որը կունենա iOS և Android  հավելվածներ:  Նշված ծրագիրը կաշխատի նույնականացման և տեղորոշման պայմանով: Հավելվածը կունենա տարբեր բաժիններ, որոց միջոցով քաղաքի որևէ հատվածում առաջացած խնդրին կտրվի առաջնահերթություն՝ կախված քաղաքացիների արձագանքից: 

Լուծում

Օրինակ՝

  1. Եթե քաղաքի որևէ վարչական շրջանի որևէ շենքի վերելակ գտնվում է շատ վատ վիճակում և հաճախակի է խափանումներ ունենում, բնակիչները հավելվածի միջոցով կնշեն խնդիրը տեղորոշմամբ, և ըստ գնահատման արդյունքների, որը կլինի թե նկարների տեսքով և թե քվեարկողների քանակով,առաջնահերթությունը կտրվի դրան:
  2. Եթե քաղաքի փողոցներից մեկի մի հատվածում  ճանապարհը քանդվել է և վտանգավոր է երթևեկության համար, ապա նույնպես տեղորոշմամբ քաղաքացիների կողմից բարձրացվում է խնդիրը, և առաջնային լուծումը տրվելու է այդ խնդրի լուծմանը:

Նշված հավելվածի ոլորտները կլինեն տարբեր, կոնկրետ ինչ որ բակի աղբահանություն, փողոցի երթևեկության կանոների փոփոխություն, հետիոտնային անցումների կառուցում, տանիքների վերանորոգում, կանաչապատում և այլն: 

Այդ ամենը հավելվածի մեջ կնշվի քաղաքի քարտեզի վրա, կավելացվեն նկարներ: Արդյունքում որոշումներ կայացրողները ավելի օպերատիվ կարձագանքեն խնդիրների բացահայտմանը և լուծմանը:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՖՍ
ՖԼՈՐԱ ՍԱՐՈՅԱՆ

11-01-2019 14:13:49

Վարդգեսի նշած հարթակն արդեն 5 տարի և ավել նույն գործառույթն է իրականացնում

ՎԱՐԴԳԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

07-15-2019 23:46:37

https://bugs.city/hy

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
12 մայրաքաղաք

06-08-2019

ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համոզված եմ, որ արդիական է «12-րդ մայրաքաղաք» գունազարդ և եռալեզու հանդեսի լույսընծայումը, որը և երևանաբնակներին,և հյուրերին կներկայացնի աշխարհի հնագույն քաղաքը՝ իր ողջ հմայքով, զարմանալի եղելություններով, ավանդույթներով և ներկա զարգացումներով։

Հանդեսի խորագրերը այն կներկայացնեն ողջ գալիք ասելիքով։ Եվ․․․ հմայքով։


Հինավուրց քաղաքի հևքը (եղելություններ՝ կապված Երևանի ծագման հետ)
Երևանը խաչմերուկում (նշանավոր ճանապարհորդների հուշագրությունը)
Թամանյանի արեվային քաղաքը (ներկայացվում են ճարտարապետի ոչ այնքան հայտնի գործերը, Երևանի ՀԷԿ-ը,անկյունային շենքը Սայաթ-Նովա և Տերյան փողոցների խաչմերուկում և այլն)
Քաղաքի Ազնվական կնքահայրեր (քաղաքաշինարարներ, ճարտարապետներ, քանդակագործներ․․․Իսրայելյան, Մերկուրով, Կնտեղցյան․․․)
ԲՈՀԵՄ (Երևանի սրճարան հանճարանոցները, օր․<<Սկվազնյաչոկ>>․․․)
Ընհատակյա քաղաք (մայրաքաղաքի հետնաբեմը՝ Գետառ գետ)
XIII քաղաքամայր (Երևանի քաղաքաշինական և ճարտարապետական շեղումները՝վերջին 100 տարում)
Նորագույն քաղաքի հևքը (ներկա զարգացումները․․․)

Տեսնել բոլորը