Հրատապ խնդիրների հարթակ

Այլ

23-07-2019

ԱՆ

Ա. ՆԵՐՍԵՍՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Առաջարկ

Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան և Ակտիվ քաղաքացի նախաձեռնության անդամներ ու քաղաքացիներ,

Մեր բոլորիս կողմից սիրված քաղաքը այսօր ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են իրենց լուծումները, սակայն անհնար է այդ բոլոր խնդիրների միանգամից լուծել, և բացի այդ, կան խնդիրներ, որոնց մասին հասարակության և քաղաքացիների միայն մի մասն է քաջատեղյակ, սակայն ինչ-ինչ պատճառներով անկարող են դրանք իքնուրույն լուծել և անգամ դրանց մասին համապատասխան հաստատություններին տեղյակ պահել: Ուստի առաջարկում եմ այս հարթակում կամ այս հարթակին կից ստեղծել մեկ այլ՝ անհապաղ լուծում պահանջող խնդիրների հարթակ, որտեղ ակտիվ քաղաքացիները հնարավորություն կունենան ծանոթացնել մնացածներին, ինչպես նաև Քաղաքապետարանին քաղաքի հրատապ խնդիրներին և առաջարկներ ներկայացնել կամ խնդրել այդ խնդիրները լուծելու համար:

Լուծում

Կարծում եմ, որ դա կարող է հանդիսանալ քաղաքի համար շտապօգնության, հետազոտման և արագ արձագանքման պես մի հարթակ: 

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԳԱՅԱՆԵ ԽՈՋՈՅԱՆ

07-24-2019 11:56:52

Այո եսել եմ կարծում որ սա շատ լավ տարբերակ է և ավելի արդյունավետ կլինի, և ավելացնեմ, նաև ներկայացնեն հարթակի միջոցով բոլոր խնդիրների հետագա անելիքների մասին ըստ տարվա կամ ամսվա ,հեթով կարգով հարթակով ներկայացվի կամ հնչեցվի և այդպես կունենանք մշտապես հարթակում թարմացված տարբեր խնդիրների հետագա անելիքների լուծումների մասին տեղեկություներ կստացվի շատ քաղաքավարի մոտեցում։

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
«Շների Այգի» նախագիծ

11-07-2019

ՄԻՔԱՅԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

• Շների այգու նպատակն է ստեղծել ցանցապատ հանրային տարածք, որտեղ տարբեր ցեղատեսակի շներն առանց վզկապների կվազվզեն ու կխաղան՝ հաճելիորեն իրենց վրա սևեռելով այգում իրենց հանգիստը վայելող մարդկանց և հատկապես երեխաների ուշադրությունը: 
• Այգու նպատակն է ստեղծել շների հետ երեխաների մտերմության այնպիսի բարենպաստ պայմաններ, որոնց շնորհիվ, բացի շների նկատմամբ նրանց հետաքրքրությունից, կկոտրվի կենդանիների հանդեպ վախի զգացումը ու դրանից բխող տարաբնույթ ագրեսիայի դրսևորումը:
• Շների այգու մի փակ հատվածում կտեղակայվի կորած շների ժամանակավոր կացարան, որտեղ կխնամեն նրանց՝ մինչ շնակորույս տերերի հայտնվելը: 
• Իրականացնելով այս ծրագիրը, մենք կաջակցենք հատկապես բնակարանային պայմաններում շուն պահողներին՝ նրանց տանելու ազատ, բարեկեցիկ, ապահով, խոտային ծածկույթով բնական, մաքուր ընդարձակ միջավայր, որտեղ կպահպանվեն ու կզարգանան բնությունից շներին տրված բնազդները՝ ուժը, վազքի արագությունը, ճարպկությունը...
• Շների այգին կունենա երկու առանձնացված հատված մեծ և փոքր շների համար, ինչպես նաև հատուկ մասնագետներ, ովքեր ոչ միայն կհետևեն այգում տարվող ամենօրյա աշխատանքներին այլ կզբաղվեն շների վարժեցմամբ: 
• Շների այգում կիրականացվեն շնային մրցաշարեր և խաղեր շներին զարգացնեու և տերերին զբաղեցնելու համար, ինչպես նաև կտեղադրվեն մարզվելու զանազան սարքավորումներ, շներին լավագույն մարզավիճակ ապահովելու համար:
• Շների այգու առավելությունն է՝ լինել միակը տարածաշրջանում, ունենալով հարմարավետ և ապահով միջավայր, շների ժամանց և տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելու համար:
• Իրականացնելով այս ծրագիրը, մենք, ի ուրախություն շնատերերի, ոչ միայն կապահովենք բարեկեցիկ, ապահով, մաքուր և օրինակելի միջավայր իրենց սիրելի շների համար, այլև այդպիսով տուրիզմի զարգացման ևս մի խթան կհանդիսանանք: 
• Մենք դիտարկել ենք կանաչապատ տարածք՝ Դավիթաշեն համայնքում գտնվող այգու վերջնամասում, որն անհրաժեշտ է ցանկապատել՝ շների առօրյան ավելի հարմարավետ և բարեկեցիկ դարձնելու համար: