Հեծանիվները հանրային տրանսպորտով տեղափոխող հարմարանք

Տրանսպորտ

12-07-2019

Ա. ԳԱԲՈՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Առաջարկ

Շատ քաղաքացիներ խուսափում են հեծանվով երթևեկելուց, Երևանի անհարթ լանշավդի պատճառով։
Օրինակ Ավանում կամ Նորքում բնակվողը հանգիստ կարող է հեծանվով գալ կենտրոն գործի, բայց բարձրանալու բարդության պատճառով դա չի անում։
 

Լուծում

Առաջարկում եմ ձեռք բերել հարմարանքներ, որոնք կպցնում են ավտոբուսների ու տրոյելբուսների դիմացի մասում ու թույլ են տալիս տեղափոխել մինչև 3 հեծանիվ։ 
Հեծանվի տեղադրումը վարկյանների խնդիր է, տեղադրված հեծանիվն էլ միշտ վարորդի տեսադաշտում է։

Հետևյալ կայքում կարող եք գտնել այդ հարմարանքների տեխնիկական նկարագրությունն ու գները։
https://www.sportworks.com/product/apex-3

Հարմարանքները կարելի է տեղադրել հիմիկվանից, իսկ տրանսպորտային համակարգը փոխելուց հետո պարզապես տեղափոխել նոր ավտոբուսների վրա։

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՄԱ
ՄԻՆԱՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

08-06-2019 02:43:51

Լավ միտք ա, բայց փաթեթի մեջ պետք ա նաև մտցնել ավտոբուսի վարորդների կուրսեր, որ սրան սովորել և լինեն բարեհամբույր, պաուզաներ անեն կանգառում, որ մարդ հասցնի հանի հեծանիվը։

Շատ հաճախ վարորդները դեռ մարդկանց չեն համբերում որ իջնի, իսկ քանի կանգառում չեն կանգնում !!! Դրանից սկսենք դեռ․ Հարցնում եմ վարորդին, «կանգառ ա, ինչու չեք կանգնում», կոպտում ա ի պատասխան․ «մարդ չկա կանգառում, ինչի կանգնեմ??» -Դե գնա ու բացատրի, որ եթե կանգնես կտեսնես որ մարդ կար իրականում։ Իսկ եթե չկա միևնույնն է պետք է կանգնել, կանոնն է այդպիսին։

Վերապրելու տնտեսելու սկզբունքով ապրելուց որ դուրս գան, լավ կլինի․․․

ԱՐՏԱԿ ԳԱԲՈՅԱՆ

07-23-2019 20:52:39

https://www.youtube.com/watch?v=F2KIDh7ZDFs

Էլի տեսանյութ

ԱՄ
ԱՐՍԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ

07-16-2019 21:02:02

Շատ լավ միտքա

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ