Հեռախոսի լիցքավորման արևային մարտկոցով համալրված նստարան

Գիտություն և նորարարություն

25-07-2019

ԳԲ

Գ. ԲԱԲԱՅԱՆ

Առաջարկներ՝ 2

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ Երևանի նստարանների համար պատրաստել հատուկ լիցքավորման սարքեր, որոնք էներգիան կստանան բացառապես արևային մարտկոցներից: Համակարգը համալրված կլինի նաև մարտկոցով, ինչը թույլ կտա ցերեկվա ժամերին լիցքավորել և կուտակել էներգիա, որը երեկոյան ժամերին թույլ կտա լիցքավորել հեռախոս և այլ սարքավորումներ:

Համակարգը կունենա USB լիցքավորման միակցիչ, որը հատուկ կառուցվածքի միջոցով պաշտպանված կլինի անձրևից:

Արևային վահանակը տեղադրված կլինի նստարանի վերևի մասում, ինչը կծառայի նաև արևային տապ եղանակին ուղիղ ճառագայթներից պաշտպանվելու համար:

Լուծում

Համակարգը կունենա հատուկ լարման և հոսանքի կարգավորման համակարգ, ինչը թույլ կտա անկախ եղանակային պայմաններից ապահովել կայուն լիցքավորման ռեժիմ:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԳԲ
ԳՐԻԳՈՐ ԲԱԲԱՅԱՆ

07-26-2019 11:20:26

Հերգելի Դունյա,

Ենթադրվում է, որ նման համակարգեր կտեղադրվի Երևանի կենտրոնում, որտեղ միշտ մարդաշատ է և շուրջ բոլորը առկա են տեսախցիկներ:

Հույս ունենք, որ Երևանցիները կամ Երևանի հյուրերը սիրով կլցվեն քաղաքի նկատմամբ և մարդկանց կենսամակարդակը թույլ չի տա վնասել քաղաքի գույքը:

Շնորհակալություն:

ԴՄ
ԴՈՒՆՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

07-26-2019 07:27:40

Մեր քաղաքացիները դեռ պատրաստ չեն նման համակարգից գրագետ օգտվելու.... 

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

Տեսնել բոլորը