Հայկական զարդանախշերով նստարան

Կանաչ քաղաք և բարեկարգում

20-09-2019

ՌՄ

Ռ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ Երևանի փողոցներում տեղադրել հայկական զարդանախշերով պատրաստված նստարաններ, որոնք յուրահատուկ տեսք կհաղորդեն Երևան քաղաքին և կներկայացնեն ազգային մշակույթը։ Մինչև այդ նմանատիպ նստարաններ երբևիցե չեն եղել Երևանում և դրա սահմաներից դուրս։ Լինելով հին պատմություն ունեցող երկիր՝ կարծում եմ, որ այսպիսի նստարանները նոր շունչ կհաղորդեն Երևանին և կներկայացնեն հայկական մշակույթը։
 

Լուծում

Նմանատիպ նստարանները կտեղադրվեն քաղաքի փողոցներում, բակերում, այգիներում, ինչպես նաև օդանավակայանում, չէ որ տուրիստները, նման նստարաններ տեսնելով, միանգամից կզգան հայկական շունչն ու մշակույթը։ Դրանք իրենց դիզայնով կտարբերվեն քաղաքում առկա մնացած բոլոր նստարաններից։

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԲՄ
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ

11-10-2019 19:21:56

Կախված է նրանից , թե րոտեղ է օգտագործվելու և որքան է նստելու 1 նստարանի պատրաստումը: Եթե ավելին, քան առկա նստարանները, ապա ավելորդ ծախս է

ՌՄ
ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

10-26-2019 22:17:23

Նստարանի զարդանախշը նախատեսվում է լինել կարպետից որը հավաքված կլինի փայտե տախտակների վրա իսկ դա պատված կլինի հատուկ լաքից որն էլ կպաշտպանի արտաքին ազդեցություններից։

ԼԹ
ԼՈՒՍԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ

10-12-2019 21:11:05

հայկական զարդանախշը աղբամանի համար չէ, աղբամանների վրա սոցիալական քարոզ փակցրեք, ոչ թե ազգային արժեքները

ԳԱ
ԳԱԳԻԿ ԱՅՎԱԶՅԱՆ

09-28-2019 11:32:44

միտքը շատ լավն է

թե ինչ նյութից լինի

մասնագետները կորոշեն

ԼՀ
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

09-26-2019 16:04:52

Բավականին հետաքրքիր միտք է, բայց գաղափարը կարելի է զարգացնել՝ ներգրավելով փայտագործների, քանդակագործների և այլ արհեստի մարդկանց: Արդյունքում կխրախուսվի արհեստը և արհեստակցական միությունների զարգացումը, կգեղեցկանա քաղաքի պատկերը, կնպաստի զբոսաշրջությանը: Կարծում եմ սույն առաջարկին հարմար չի լինի կտորը՝ որպես նյութ, քազի մաքրության պահպանությունը խնդրային է:

ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ

09-22-2019 11:24:16

Շատ լավ առաջարկ է և հիանալի կլինի որ այն իրականացվի։

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Ազատ ավտոկայանատեղիները ցույց տվող ծրագրային ապահովում

06-08-2019

ՆՈՐԱՅՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Քաղաքում ազատ ավտոկայանատեղի գտնելը իրական գլխացավանք է վարորդների համար։ Հաճախ ստիպված ենք լինում շրջել փողոցներում գտնելու համար ազատ ավտոկայանատեղիներ։ Դա պատճառում է ժամանակային, ֆինանսական և այլ կորուստներ։ Առաջարկում ենք Մոբայլ Հավելված, որը ցույց կտա քաղաքում ազատ ավտոկայանատեղիները իրական ժամանակում։ Օգտատերերը հավելվածի միջոցով կտեսնեն ինչպես մոտակա, այնպես էլ իրենց ցանկալի փողոցում ազատ և զբաղված ավտոկայանատեղիների վերաբերյալ տվյալներ։ Ընտրելուց հետո տվյալ փողոցը կամ կայանատեղին, նավիգացիոն համակարգը կուղղորդի վարորդին դեպի տվյալ կայանատեղի։ Այդ ընթացքում եթե կայանատեղին դառնա զբաղված, ձայնային հաղորդագրությունը կտեղեկացնի դրա մասին վարորդին և կառաջարկի այլ ազատ ավտոկայանատեղի տվյալ հատվածում։ Հավելվածը ունի որոնողական ֆունկցիա, որի միջոցով վարորդները կարող են որոնել այն փողոցը կամ հատվածը որտեղ ցանկանում են կայանել, և ստանալ իրական ժամանակում ինֆորմացիա՝ արդյոք տվյալ փողոցում կա ազատ կայանատեղի, քանի հետ (այդ ամենը պատկերավոր երևում է հավելվածում), թե ոչ։ 

suggest image
"Before i die.." Ցանկությունների ու երազանքների պատ Երևանում

05-08-2019

ԳՐԻԳՈՐ ՍԱՆԴԱԼՋՅԱՆ

Տեսնել բոլորը