Հայեր, ովքեր աշխարհը դարձրեցին ավելի լավը

Մշակույթ և ժառանգություն

06-10-2019

ԱԹ

Ա. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Կրթելով ինքներս մեզ՝ կունենանք լավ ապագա և բանիմաց սերունդներ: Հայերը, ճակատագրի բերումով ցրվելով ողջ աշխարհով մեկ, իրենց անջնջելի հետքն են թողել համաշխարհային գիտության, մշակույթի և այլ ամենատարբեր ոլորտներում, բայց շատ քչերը գիտեն դրա մասին: Առաջարկում եմ Երևանի տարբեր հատվածներում (Կասկադ, Հաղթանակի զբոսայգի, Ազատության հրապարակ, Խաչքարերի պուրակ, Մետրոպոլիտենի կայարաններ...) տեղադրել գեղեցիկ և ուսուցողական բնույթ կրող հարթակներ,որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի մի բնագավառ (գյուտարարություն, բժշկություն, արվեստ, սպորտ, երաժշտություն...): Մարդիկ, մոտենալով հարթակին, ականջակալի միջոցով կտեղեկանան մեր հերոսների մասին: Հավելվածը կլինի  ձայնային հնչողությամբ հայերեն, անգլերեն և այլ լեզուներով:
Երևանը դարձնենք հաճելի և ճանաչելի ոչ միայն ՀՀ քաղաքացիների համար, այլ նաև արտերկրից ժամանող զբոսաշրջիկների համար:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱՄ
ԱՐՈՒՍՅԱԿ ՄԱՅԻԼՅԱՆ

10-13-2019 22:59:50

Իրապես մշակութային լավ առաջարկ է:

ՋՄ
ՋԵՄՄԱ ՄԻՆԱՍՅԱՆ

10-13-2019 22:35:25

Հիանալի առաջարկ է մեր Երևանի համար:

ԱԳ
ԱՄԱԼՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

10-11-2019 23:57:02

Մշակույթը վեր հանող գաղափար:

ԴՄ
ԴԻԱՆԱ ՄԱԴՈՅԱՆ

10-11-2019 23:02:48

Հիանալի գաղափար է

ՍՄ
ՍԵՎԱԿ ՄԱՅԻԼՅԱՆ

10-10-2019 23:50:55

Շատ լավ առաջարկ է:

ԱԹ
ԱՏՈՄ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

10-10-2019 10:11:19

հպարտ եմ ազգային երիտասարդությոան  համար,միշտ արթուն և ակտիվ։

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

Տեսնել բոլորը