ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎՐԱ ՀԵԾԱՆՎԻ ԿԱԽԻՉՆԵՐ

Տրանսպորտ

20-09-2019

ԱԱ

Ա. ԱՆՏՈՆՅԱՆ

Առաջարկներ՝ 3

Առաջարկ

Այլընտրանքային փոխադրամիջոցների կիրառման մշակույթի՝ հեծանվային տրանսպորտի զարգացման, Կենտրոն ՎՇ բեռնաթափման և գերծանրաբեռնվածության թեթևացման նպատակով, ինչպես նաև քաղաքացիների և զբոսաշրջիկների հեշտ տեղաշարժի համար առաջարկում եմ երկարաձիգ և բարձրադիր երթուղիների հանրային տրանսպորտի առջևի մասում տեղադրել 2/3 հեծանվի տեղափոխման համար կախիչներ (ինչպես ներկայացված է հոլովակում): 

Կախիչները հնարավորություն կտան բարձրադիր գոտիներում բնակվող քաղաքացիներին հեշտությամբ տեղափոխել իրենց հիմնական տրանսպորտային միջոցը՝ հեծանիվը, որն էլ նպաստող հանգամանք կարող է հանդիսանալ մայրաքաղաքում հեծանվային մշակույթի զարգացման՝ հեծանվային երթևեկության կազմակերպման համար:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՄՎ
ՄԵՏԱՔՍՅԱ ՎԱՆՈՅԱՆ

11-03-2019 18:27:18

Երկու ձեռքով կողմ եմ

ՕՔ
ՕԼԵԳ ՔԱՄԱԼՅԱՆ

11-03-2019 18:27:07

Ծատ ճիշտ առաջարկ է: Հատկապես Երևանի բարձրադիր  թաղամասերում բնակվող հեծանվասերները վաղուց են դրան սպացղում: Ես անձամբ դիմել եմ նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

ԿԷ
ԿԱՐԵՆ ԷՐՈՅԱՆՑ

11-03-2019 01:59:23

Այս առաջարկը իրատեսական է և կյանքի կոչվելու դեպքում շատ արդյունավետ կլինի, քանի որ նվազագույն ռեսուրսներով կունենանք առավելագույն արդյունք: Հեծանվային մշակույթի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող առաջարկ է, հուսով եմ մի օր իրականություն կդառնա:

ՄՄ
ՄԱՆՎԵԼ ՄԵԼԻՔՅԱՆ

10-24-2019 06:29:49

շատ ճիշտ առաջարկ է մնում է իրագործել

ՀՊ
ՀԱԿՈԲ ՊՈԴՈՅԱՆ

10-14-2019 19:29:34

Շատ ճիշտ առաջարկ է։

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Անվտանգ ճանապարհ դեպի դպրոց

15-07-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երևանի բավականին մեծ թվով ներբակային տարածքներում տեղաբաշխված դպրոց-մանկապարտեզներին մոտեցող ճանապարհները մայթ չունեն և հատկապես առավոտյան ժամերին երեխաները, ծնողներն ու մեքենաները միմիանց խառնված չափազանց վտանգավոր կերպով տեղ են հասնում:

Առաջարկվում է իրականացնել ծրագիր դպրոցներին և մանկապարտեզներին  հարող տարածքների երթևեկելի և հետիոտն մասերի տարանջատիչ անվտանգության հատվածների կազմակերպման համար։ Այս ծրագիրը իրականացվում է շատ քաղաքներում և պայմանականորեն կոչվում է «անվտանգ ճանապարհ դեպի դպրոց»:

Շուրջ 30 միլիոն դրամի շրջանակներում հնարավոր է ընտրված մի շարք դպրոցների /մանկապարտեզների/ հարակից տարածքներում աշխատանք իրականացնել: Շահառուները՝ երևանի բնակիչները, իսկ անմիջական շահառուներ՝ 150-200 հազար քաղաքացի: Հարցը ուղղակի վերաբերվում է երեխաների անվտանգությանը՝ անգամ եթե պատահարների վիճակագրությունը մեծ չէ: Հաշվի առնելով, որ մանկապարտեզներ երեխաները ինքնությույն չեն հաճախում, ծրագիրը նախապատվելի է սկսել հիմնական դպրոցների համար:

Տեսնել բոլորը