Համատիրությունների օնլայն հարթակ

Կառավարության ծառայություններ

12-07-2019

ՏԽ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Առաջարկներ՝ 6

Առաջարկ

Համատիրությունների գործունեությունը թափանցիկ դարձնելու նպատակով ստեղծել օնլայն հարթակ, որտեղ.

  • ներկայացված կլինեն քաղաքի բոլոր համատիրությունները,
  • նրանց ամենամսյա հաշվետվությունները,
  • հնարավոր կլինի ընտրել կամ պաշտոնից հեռացնել համատիրության ղեկավարներին քվեարկության միջոցով,
  • վճարել ծառայությունների դիմաց,
  • հանդես գալ առաջարկներով և այլն

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՄՄ
ՄԱՐԻՆԱ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

02-25-2020 18:39:48

Ծարավ Աղբյուր թաղամասը ունի իր ՖԲ փակ խումբը միայն բնակիչների համար, ու դա հիանալի հարթակ է քննարկումների, առաջարկների, հարցումների ու նման այլ բաների համար: Բնակիչները միշտ կապի մեջ են, միշտ տեղեկացված ու իհարկե ավելի զգոն ու բարեխիղճ:

Վերջերս կենտրոնում բնակվող ծանոթներից մեկից լսեցի որ իրենց շենքի բնակիչները պատուհանից աղբ են թափում: Զարմանքիս չափ չկար: 21րդ դարո՞ւմ, քաղաքի կենտրոնու՞մ: Միգուցե եթե համատիրությունը ունենա նման ՖԲ խումբ և այդ խնդրի մասին բարձրաձայնի հանրորեն, մյուս անգամ այդպես անողը մտածի անելուց առաջ:

 

ԼԳ
ԼՈՒՍԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ

11-08-2019 15:46:57

Շատ կարևոր հարթակ կլինի, քանի որ կարծում եմ համատիրությունների գործունեության մեջ չկա թափանցիկություն , ինֆորմացիան ոչ միանշանակ է, անհասկանալի համակարգ է գործում, մեր իսկ վճարած գումարների օգտագործման մասին չենք ստանում հստակ տեղեկություն, այն ինչ պարտավոր են դա տրամադրել, շատ դեպքերում անհասկանալի է ինչպես և ում կողմից է ընտրվել համատիրության նախագահը, ինչ է նա անում, ինչպես կազմվեց և տնօրինվեց բյուջեն լավ կլինի, որ հարթակը ստեղծելուց նաև ներառվի այնպիսի բաժիններ, որոնց միջոցով բնակիչները կարողնան ինքնուրույն ընտրել ինչ աշխատանքներն են հարկավոր և կազմել բյուջեն:

ԴԲ
ԴԱՎԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

10-02-2019 20:49:35

Ընտիր առաջարկ է:

ՄՄ
ՄՆԱՑԱԿԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

09-27-2019 10:48:03

շատ լավ առաջարկ է 100%

ԳՍ
ԳՐԻԳՈՐ ՍԱՆԴԱԼՋՅԱՆ

07-25-2019 12:19:06

Ընտիր գաղափար է. Բայց այդ հարթակը պետք է ստեղծի ու վերահսկի միմիայն քաղաքապետարանը, ոչ թ ներքևում բերված օրինակով ինչ որ մի անհատ կամ կազմակերպություն.

ՏԽ
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

07-15-2019 21:34:13

Հարգելի Դավիթ Կարապետյան, Ձեր նշած կայքը  գոյություն ունի 2018 թվականից, բայց քանի որ իրավատեր է հանդիսանում ինչ-որ <<ԱՅՖիքս Գրուպ>>ՍՊԸ, այնտեղ ընդամենը 1 համատիրություն է գրանցված, ուստի այն չի բավարարում իմ առաջարկի առաջին կետին: Ինձ թվում է քաղաքապետարանի մոտ ավելի լավ կստացվի կազմակերպել պրոցեսը:

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
Կարգավորվող ցայտաղբյուրներ

16-07-2019

ԱՆԴՐԱՆԻԿ ՉՈՐՈԽՅԱՆ

Ներկայումս Երևանի ցայտաղբյուրների գերակշռող մեծամասնությունը կարգավորվող չէ, ինչը հանգեցնում է ջրի անխնա կորստի: Հիմա Հայաստանը համարվում է շատ հարուստ երկիր՝ քաղցրահամ ջրի պաշարներով: Վստահ եմ՝ շատ մոտ ապագայում ջուրը դառնալու է հզոր ռեսուրս երկրի տնտեսության համար: Այդ իսկ պատճառով մենք պետք է ավելի խելամիտ օգտագործենք մեր ջրի պաշարները: 

Առաջարկում եմ Երևան քաղաքի բոլոր ցայտաղբյուրները դարձնել կարգավորվող (օրինակ կոճակի սեղմումով):

Ներքևում ներկայացրել եմ իմ սուբյեկտիվ ոչ պրոֆեսիոնալ հաշվարկները.

Երևանում մոտավոր հաշվարկներով կա 2000 ից ավելի ցայտաղբյուր: Իմ գնահատմամբ մեկ ցայտաղբյուրից միջինում ցայտում է 1 խմ ջուր 3 րոպեի ընթացքում: Մեկ օրում դա մոտավոր 500 խմ է: Բոլորը միասին մեկ օրում բաց են թողնում մոտավոր 1000000 խմ ջուր: Հաշվի առնելով, որ տարվա մեջ 7-8 ամիս են գործում, դրանք միասին տարեկան բաց են թողնում 240 միլիոն խմ ջուր: Կարծում եմ ցայտաղբյուրների միջին ՕԳԳ-ն օրվա ընթացքում (երբ մարդիկ իրականում օգտվում են դրանից) մոտ 30% է (կենտրոնում մի փոքր ավել, ծայրամասերում՝ ավելի քիչ): Հետևաբար՝ կորոստը կազմում է մոտավոր 70%:  Այսինքն՝ տարվա կտրվածքով, Երևանի ցայտաղբյուրները կորցնում են մոտավոր 170 միլիոն խմ ջուր, որը կարելի է կանխել:

Հիշեցնեմ միայն, որ Սևանից տարեկան ջրառը կազմում է հենց 170 միլիոն խմ:

Եթե ենթադրենք, որ յուրաքանչյուր ցայտաղբյուրի համար կծախսվի մոտավոր 10000 դրամ, բոլորը միասին կարժենա 20 միլիոն դրամ: Բնակիչների համար 1 խմ ջրի սակագինը կազմում է 191 դրամ: 170 միլիոն խմ - ի գինը մոտավոր 32 միլիարդ 470 միլիոն դրամ է կազմում: Թվերից երևում է, որ ներդրումը չափազանց չնչին գումար է կազմում ի համեմատություն սպասվող եկամտի:

Արդյունքը երկարաժամկետ կտվածքում օգտակար է լինելու ոչ միայն Երևանի, այլ ամբողջ Հայաստանի համար:

suggest image
Մայթերի բարելավում կանաչ թփերով

20-09-2019

ՆԵԼԼԻ ՍԵԼՅԱՆ

Այժմ մայթերը փողոցից անջատվում են եզրաքարերով։ Փողոցում քայլելը նման է մոխրագույն միջավայրում լինելու։ Կանաչ գրեթե չկա։ Այդ պատճառով առաջարկում եմ մայթերի եզրերի ամբողջ երկարությամբ տնկել թփեր, որոնք կանջատեն մայթը փողոցից։ 

Ճանապարհային երթևեկության կանոններին համապատասխան կլինեն մայթից փողոց անցնելու ասֆալտապատ հատվածներ։ Այսինքն, դեպի փողոց դուրս գալու համար, որպեսզի ավտոմեքենա նստեք կլինեն բաց մասեր ինչպես ցույց է տրված վիդեոյում։

Այս պահին քաղաքի որոշ մասերում կան նմանատիպ թփեր, օրինակ՝ Կոմիտասի սկզբնամասում կամ Վազգեն Սարգսյան փողոցի վրա։ Այդ թփերը փողոցի տեսքն ու միջավայրը ամբողջովին փոխում են։ Ավտոներից առանձնացված է լինում մայթը, որը ավելի հաճելի և ապահով է դարձնում զբոսնելը քաղաքում։ 

Առաջարկի առավելությունները՝ 

- Ավելի կանաչ Երևան

- Մաքուր օդ փողոցով քայլելուց 

- Երեխաների ապահովություն, քանի որ չեն կարողանա անսպասելի փողոց անցնել

- Փոքրիկ տարանջատում փոշոտ ու ծխոտ ավտոների վազքից 

- Թփերը մշտադալար են և տարվա բոլոր եղանակներին նրանք նույն տեսքը կունենան՝ քաղաքին տալով խնամված, կանաչ  և գեղեցիկ տեսք

 

Տեսնել բոլորը