Գրադարաններում գրքերի ինքնադուրսգրման սարքեր

Մշակույթ և ժառանգություն

24-07-2019

ՍԿ

Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Առաջարկներ՝ 4

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ  Երեւանի գրադարաններում տեղադրել գրքերի  ինքնադուրսգրման սարքեր(self-checkout machines)  եւ ստեղծել  Yerevanlibrary.am գլխավոր կայքն(այս domain name-ն դեռ հասանելի է), որը կպարունակի   բոլոր համայնքների գրադարանների կայքերն:
Ինչպես է այս համակարգն աշխատում:
1 փուլ. Պետք է գրանցվել գրադարանում: Գրանցման ընթացքում լրացնում  եք ձեր էլ. փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարն եւ բնակության հասցեն: Գրադարանը տրամադրում է կոդ՝  ID կամ գրադարանի քարտ, իսկ դուք ընտրում եք ձեր PIN կոդն , որոնց օգնությամբ կարող եք դուրս գրել գրքերն:
2 փուլ. Կայքում գրանցվում եք եւ ունենում եք ձեր անձնական էջ, որի միջոցով կարող եք ստուգել թե քանի գիրք եք վերցրել եւ երբ է վերադարձման ժամկետն կամ մի գուցե ցանկանում եք երկարացնել գրքերի վերադարձման ժամկետն:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՍԿ
ՍԱԹԵՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

08-05-2019 07:36:39

Միանշանակ համաձայն եմ։ Կրթության ցանկացած ծրագրի ներդրում պետք է սկսել մարզերից, որպեսզի մեր գյուղական համայնքներն ավելի զարգանան եւ նպաստեն նոր աշխատատեղերի բացմանն։

ԱՐՍԵՆ ԱՄԻՐՇԱՏՅԱՆ

08-04-2019 14:31:57

Շատ լավ միտք է: Առաջարկում եմ նման նախագծեր նար մարզորում: Հիմա շատերը ցանկանում են կարդալ բայց չեն կարողանում գտնել իրենց ցանկացած գիրքը կամ տեղում չի լինում;

 

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

Տեսնել բոլորը