Գովազդային վահանակներին  նոր բովանդակություն

Այլ

24-09-2019

ԱԿ

Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Առաջարկներ՝ 2

Քվեարկողներ

Առաջարկ

Կարծում եմ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված գովազդային վահանակներին նոր շունչ, որակ և բովանդակություն հաղորդելու ժամանակն է եկել:

Արդեն գոյություն ունեցողներից շատերը ակտուալ չեն ,իսկ գովազդին կից Հայաստանին կամ Մեծ հայերին վերաբերվող տեղեկատվությունը restart-ի կարիք ունի: Նկատել եմ,որ զբոսաշրջիկներից շատ քչերն են կանգնում նըանց առջև: Հետաքրքիր կլինի նոր մատուցմամբ ներկայացնել այն մեր հայրենակիցներին,որոնք մեծ ավանդ ունեն համաշխարհային գիտության, արվեստի, սպորտի մեջ, բայց որոնք քիչ ծանոթ են լայն հանրությանը: Օրինակ, MRT-ի (Ռայմոնդ Դամաղյան), բանկոմատի, մեխանիկական փոխանցման տուփի, գունավոր հեռուստատեսության, լուսնագնացի(«Луноход»), այսօր Մարսի վրա աշխատող «Curiosity» մարսագնացի, բարձր տեխնոլոգիաների բնագավառից (սկսած Խորհրդային Միության առաջին համակարգիչներից մինչ մեր օրերը) հայտնագործողները, սպորտից՝ Ալեն Պրոստ (Formula 1), Անդրէ Աղասի, Ալբերտ Ազարյանի «խաչը», հոկեյի և ֆուտբոլի օլիմպիական և աշխարհի չեմպիոններ և այլն : Անակնկալները շատ են ...

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԳԱ
ԳԱԳԻԿ ԱՅՎԱԶՅԱՆ

09-28-2019 11:25:20

շատ ճիշտ առաջարկ է

ոչ էլ ծախս է պահանջում

գովազդային ընկերությունները պարտավոր են որոշ չափի վահանակներին անվճար սոցիալական մշակութային գովաղդ տեղադրել

տեղադրվածները արդեն հնացել են 

փոխելու կարիք կա

ԼՀ
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

09-26-2019 15:05:44

Երևանում գովազդային վահանակների մեծ մասը ուղղակի անմխիթար վիճակում է:  Հարգելի Քաղաքապետարան, առաջարկում եմ բոլոր գովազդային վահանակներին միշտ ունենալ փոխարինող պատմամշակութային, բնապահպանական, առողջապահական և այլ ոչ կոմերցիոն փոխարինողներ, քանի որ երբ լրանում է կոմերցիոն վահանակների վճարված թույլատրելի ժամկետը և վահանակներից պաստառները հեռացվում են, վահանակների տարածքները վերածվում են աղբակույտի: Այս հարցը լուծման կարիք ունի կամ նորարար գաղափարների կամ զուտ փոխարինող պաստառների միջոցով:

 

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
Թափոնների կառավարում

29-09-2019

ՄԱՐԻՅԱ ԱՐՍԵՆՅԱՆ

Հարգելի պարոն քաղաքապետ,

Թափոնների կառավարման խնդիրը օրհասական է ամբողջ աշխարհի համար և դրանց հավաքման, տեսակավորման և օգտահանման կազմակերպումը ժամանակակից աշխարհի կարևորագույն մարտահրավերներից է:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում և հատկապես Երևանում մենք յուրաքանչյուր օր բախվում ենք այդ խնդրի հետ, որի լուծումը, գտնում եմ, որ պետք է լինի համակարգային և վերջնական, այլապես մեր քաղաքը կթաղվի աղբի մեջ:

Ինչ եմ ես առաջարկում, որպեսզի այս խնդիրը լուծվի նախ Երևանում, այնուհետև նաև ՀՀ մյուս մարզերում: 

Առաջարկ

Առաջարկում եմ Երևանում տեղադրել աղբի տեսակավորման համար նախատեսված աղբանաններ, աղբի հետևյալ տեսակների համար պոլիէթիլենային տարաների/թափոնների համար նախատեսված աբղանաններ, ապակյա տարաների/թափոնների համար նախատեսված աղբամաններ, թղթյա տարաների/թափոնների համար նախատեսված աղբամաններ և այլ թափոնների համար նախատեսված աղբամաններ: Սակայն այստեղ մենք ունենք երկու մեծ խնդիր:

Խնդիր 1. մեր հասարակությանը անհրաժեշտ է կրթեր, որպեսզի վերջիններս գիտակցեն աղբի տեսակավորման անհրաժեշտությունը և սոցիալապես լինեն պատասխանատու նախ իրենք իրենց և ապա նաև ապագա սերունդների համար:

Խնդիր 2. մենք ազգովի ինչ-որ բան անելուց փորձում ենք շահ փնտրել: Այս խնդրի լուծման համար կարող ենք ներդնել գերմանական փորձը. ինչ են անում գերմանացիները, գերմանացիները ունեն տեսակավորված աղբի ընդունման կետեր, որտեղ քաղաքացիները կարող են բերել աղբ (տեսակավորված, այսենք օրինակ պոլիէթիլենային շշեր) և դրա դիմաց ստանան անդորրագիր, որը հնարավոր է կանխիկացնել և ստանալ գումար: Այսինքն Պոլիէթիլենային շշերի ընդունման կետը քաղաքացուց ընդունում է թափոնը, այնուհետև կշռում է այն և դրա հիման վրա քաղաքացում տրամադրում է կտրոն կամ անդորրագիր, որը քաղաքացին կարող է ներկայացնել այսենք օրինակ առևտրային բանկ և դրա դիմաց ստանալ գումար: Հարկ է նաև այստեղ հասկանալ այդ գումարը Երևանի քաղաքապետարանից թե արտաբյուջետային միջոցներից պետք է ստանան քաղաքացիները (ինչու եմ նշել համայնքային բյուջեն, քանի որ չեմ իմանում արդյոք Հայաստանում կան վերամշակող կազմակերպություններ, որոնք հետաքրքրված կլինեն այս նախաձեռնությամբ):

Այսպիսով, քաղաքացիներին ֆինանսապես շահագրգռելով մենք միանշանակ կարող ենք շատ կարճ ժամանակահատվածում մեր քաղաքի աղբը հավաքագրել և տեսակավորել: 

Տեսնել բոլորը