Գեղեցիկ մայթեր

Կանաչ քաղաք և բարեկարգում

19-09-2019

ՏԲ

Տ. ԲԱՅԱԹՅԱՆ

Առաջարկներ՝ 3

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ Երևան քաղաքի Կենտրոնական փողոցների (Մաշտոցի պողոտա, Աբովյան, Ամիրյան, Թումանյան...) մայթերի քարերը սարքել այնպես, ինչպես Կողբացի փողոցում է: Դա Երևան քաղաքի ընդհանուր տեսքը միանգամից կփոխի: Կարելի է նաև ծառերի հատվածը նույն տեսքով սարքել, ինչը կնպաստի կենտրոնական փողոցներում ծառերի քանակի ավելացմանը: 

Լուծում

Լուծման համար պարտադիր չէ ճանապարհի երթևեկելի մասի հաշվին մայթերը մեծացնել, հարկավոր է միայն քարերը փոխել կամ ներկել նույն տեսքը ստանալու համար:

Հասցե` Հայաստան, Երևան, Մեսրոպ Մաշտոցի պողոտա

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՀԱ
ՀԱՍՄԻԿ ԱԼԵՔՅԱՆ

11-03-2019 09:38:03

Ոչ միայն բարեկարգվեն, այլև ա։են գիշեր ավլեն, մաքրեն մայթերը, ամբողջ քաղաքը կորած է կեղտի մեջ

ԼԹ
ԼՈՒՍԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ

10-12-2019 21:12:55

գեղեցիկից բացի, պետք է հաշվի առնեք ձմեռային եղանակը, քանի որ նախկին փորձը ցույց է տալիս, թե ինչ ներքին լարումով են մարդիկ ոտք դնում այդ ,,ուղիների՛՛ վրա

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
«Վիրտուալ Երևան» կենտրոն

09-10-2019

ՊԱՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժամանակակից թվային աշխարհում վիրտուալ իրականությունը բավականին մեծ դեր է խաղում մեր կյանքում և օրեցօր այն ավելի է զարգանում: Այդ իսկ պատճառով ժամանակակից թվային աշխարհի օրենքները պահանջում են, որպեսզի Երևանը և մեր քաղաքի պատմությունը պատշաճ կերպով ներկայացված լինեն նաև վիրտուալ տիրույթում:


Այդ կապակցությամբ առաջարկում ենք հիմնել «Վիրտուալ Երևան» հարթակը, որը նախատեսված է զարգացնել Երևանում վիրտուալ տուրիզմը և նպաստել կրթական համակարգին: Այն կներառի 3 հիմնական ուղղություն՝


1. Վիրտուալ տուրիզմ
Այս ուղղվածությունը ենթադրում է Երևանի պատմական վայրերի, իրադարձությունների հանրահռչակման ծրագիր, ըստ որի զբոզաշրջիկներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ հին Երևանի փողոցների, պատմամշակութային տարատեսակ վայրերի, պատմական իրադարձությունների և պատմությունների հետ: Այսպիսով, զբոսաշրջիկները ծանոթանալով այս ամենի հետ վիրտուալ տիրույթում, ավելի լավ պատկերացում կկազմեն հին Երևանի և նրա պատմական իրադարձությունների մասին, ինչպես նաև նախատեսվող նոր ծրագրերին։

2. Վիրտուալ կրթություն
Տվյալ ուղղվածությունը հնարավորություն կընձեռի դպրոցում ուսանող երեխաների համար ձևավորել վիրտուալ ուսումնական միջավայր, որը հագեցած կլինի նոր տեխնոլոգիական լուծումներով և կհետաքրքրացնի ուսումնական պրոցեսը: Օրինակ՝ պատմական ակնարկները, Երևանի պատմությունը ավելի մատչելի և գրավիչ ձևով կմատուցվեն երեխաներին վիրտուալ պատկերների միջոցով:


3. Վիրտուալ կրթություն և տուրիզմ
«Վիրտուալ Երևան» հարթակի այս ծրագիրը տուրիզմի և կրթական ուղղվածությունների ինքնատիպ համադրում է, որը նպատակաուղղված է վերականգնել կրթական և պատմական հիշողությունը: Տվյալ ծրագրի շրջանակում ստեղծվելու է մի բջջային հավելված (Mobile Application), որն աշխատելու է նորագույն լրացված իրականության AR տեխնոլոգիայով: Հատուկ բջջային հավելվածի մեկ հպման միջոցով մարդիկ կկարողանան, օրինակ, գտնվելով Կինոմոսկվայի շենքի դիմաց, պատկերավոր տեսնել, թե ինչպիսի տեսք է ունեցել այն 1940-ական թվականներին: Այպիսով, կրթական բջջային հավելվածի միջոցով կներկայացվի պատմական Երևանը՝ ծառայելով թե՛ կրթությունը և թե՛ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակին: Այս ծրագիրն ամբողջությամբ պետք է լինի «Վիրտուալ Երևան» հարթակի հիմքի վրա և ցուցադրված լինի կենտրոնում:

suggest image
Բնապահպանություն և առողջ ապագա

30-07-2019

ԱՐԿԱԴՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

1. Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի /16 թաղ/ առաջին շղթայի այգում ոռոգման համակարգը կատաստրոֆիկ վիճակում է, ինչի պատճառով մոտ 15 ծառ արդեն չորացել են, իսկ նույնքան ծառ էլ չորացման ճանապարհին են: Հարցի կապակցությամբ դիմել եմ քաղաքապետարան, որտեղից ստացված պատասխանի համաձայն ջրի ճնշումը չի բավականացնում և կձեռնարկեն միջոցներ, սակայն ծառերը շարունակում են չորանալ: Այգու ոռոգման համակարգը ավելի քան 30 տարեկան է, մաշված է թե ֆիզիկապես, թե բարոյապես: Ոռոգման խողովակաշարի բազմաթիվ հատվածներում առկա են ծակեր՝ ժամանակի ընթացքում տնկված ծառերը ջրելու համար, ինչի հետևանքով էլ ընկնում է ճնշումը և ավելի հեռու գտնվող ծառերին ջուր չի հասնում: Անհամաչափ ոռոգման պատճառռով այգու որոշ հատվածներ կորում են ջրի տակ, մինչդեռ որոշ հատվածներ անխնա չորանում են:

2. Նույն այգում առկա են խաղահրապարակներ և մարզահրապարակներ: Մարզահրապարակներում տեղադրված մի քանի մարզասարքեր /տուռնիկներ, զուգափայտեր և այլ մետաղյա կոնստրուկցիաներ/ չափազանց հին են և ֆիզիկապես մաշված: Ավելին, այդ մարզասարքերը չափազանց վտանգավոր են այն հարյուրավոր երեխաների կյանքի և առողջության համար, ովքեր ամեն օր բառի բուն իմաստով կախված են այդ մարզասարքերից: Վտանգավորություն ներկայացնում են ոչ միայն այդ մարզասարքերի ֆիզիկական մաշվածությունը և կոտրվելու մեծ հավանականությունը, այլ այդ մարզասարքերի դուրս ցցված բետոնյա  հիմքերն ու տեղադրված եզրաքարերը, որոնք ամեն վարկյան կարող են անդառնալի վնաս պատճառել այդ մարզասարքերից օգտվող անձանց:

3. Այգու լուսավորությունը: Լուսավորված է այգու մոտ 10-15 տոկոսը, ընդ որում ոչ խաղահրապարակները և ոչ էլ մարզահրապարակները լուսավորված չեն: Մութն ընկնելուն պես դատարկվում է այգին, խաղահրապարակն ու մարզահրապարակը, ինչը ցավոք սրտի նպաստում է, որ մեր երեխաները ավելի շուտ գամվեն հեռախոսներին ու պլանշետներին ինչի վնասակար հետևանքները բոլորիս են հայտնի:

Տեսնել բոլորը