FREE WiFi YEREVAN

Այլ

23-07-2019

ԱՄ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Առաջարկներ՝ 2

Առաջարկ

Առաջարկում եմ Երևան քաղաքում ունենալ ԱՆՎՃԱՐ WiFi կապ, ինչպես մեր հարևան պետությունում:

Լուծում

Որևէ օպերատորի հետ համագործակցելով Երևան քաղաքի,  եթե ոչ բոլոր շրջաններում, ապա կենտրոնում, տեսարժան վայրերում, օդանավակայանում, կայարաններում և այլ վայրերում ունենալ ԱՆՎՃԱՐ WiFi կապ:

Դա հնարավորություն կընձեռնի զբոսաշրջիկներին հեշտ կողմնորոշվելու (քանզի շատ ժամանակ օգտվում ենք առցանց քարտեզներից), կօգնի գտնել ճանապարը, իրենց հյուրանոցը և այլ կարևոր տեղեկություններ: 

WiFi-ին միանալուց  կարելի է տեղադրել որևէ հոլովակ կամ նկար, որը կլինի ուսուցողական և տեղեկություն կտա Հայաստանի մասին:

Հնարավոր է տեղադրել գովազդ, որը նաև եկամուտի աղբյուր կլինի քաղաքի համար: 

Միացումը կարող է սահմանապակվել ժամանակով, որը կխնայի մեգաբայթեր:

Կատարվող աշխատանքների և տեխնիկայի հաշվակը կթողնեմ հետագայի համար, քանզի չեմ կարող ասել որ օպերատորը ինչ կառաջարկի, միգուցե օպերատորը դա կատարի իր միջոցներով:

WiFi-ի SSID-ն (wifi-անունը) կարող ենք որոշել միասին :)

Հասցե` Հայաստան, Երևան, Հյուսիսային պողոտա

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԼԹ
ԼՈՒՍԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ

10-12-2019 22:18:58

այ սա փայլուն միտք էր

ԱՄ
ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

07-25-2019 17:22:43

Շնորհակալություն

Այո կարող ենք լավ անուններ դիտարկել և բոլորով ընտրել)))  

ՊԵՏՐՈՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ

07-25-2019 12:10:59

Շատ լավ առաջարկ է: Ինչպես Թբիլիսիում է "Tbilisi loves you" է wifi-անունը , նմանատիպ օրիգինալ անուն կարելի է մտածել

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Երևանի կանաչ գոտիների գույքագրում GPS համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ

30-09-2019

ԱՇՈՏ ՄԻՐԶՈՅԱՆ

Առաջարկում եմ կազմակերպել Երևանի կանաչ գոտիների (ծառերի) գույքագրում GPS համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, որի արդյունքում  կստեղծվի տվյալների բազա յուրաքանչյուր ծառի համար (ծառի պատմություն) և կանաչ գոտիների քարտեզ: Կանաչ գոտիների գույքագրումը հնարավորություն կտա անձնագրավորել յուրաքանչյուր ծառը ու հետագայում կառավարելի դարձնել մինչ այժմ շարունակվող կանաչ գոտիների անվերահսկելի ոչնչացումը և դրական ազդեցություն կունենա քաղաքի շրջակա միջավայրի վրա: Գույքագրման տևողությունը 3,5 ամիս, բյուջեն՝ 15.000.000, որից 6.500.000 դրամը ծախսվելու է անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերելու համար: Գույքագրումը իրականացվելու է «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ փորձառու մասնագետների և քաղաքապետարանի բնապահպանության վարչության հետ համատեղ: 

suggest image
Երևան քաղաքի ինտերակտիվ մանրակերտ-ուղեցույց

02-10-2019

ԴԱՎԻԹ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Առաջարկում եմ Երևանի տուրիստական գոտիներից մեկում տեղադրել նորարար տեխնոլոգիաներով կառուցված և ինտերակտիվ տեղեկատվական միջոցներով հագեցած Երևան քաղաքի մասշտաբային մանրակերտը


Մանրակերտը՝ շինությունների մանրամասն դետալիզացիայով, ծառերով ու կանաչ տարածքներով, իսկ  երեկոյան ժամերին նաև քաղաքային լուսավորության վերարտադրմամբ, թռչնի թռիչքի բարձրությունից կներկայացնի մեր թամանյանական վարդագույն հրաշքը:
Ինտերակտիվ ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգնությամբ, կարելի է հաղորդել նրան տուրիստական ինֆորմացիոն կենտրոնի և ուղեցույց-քարտեզի ֆունկցիոնալություն. օրինակ ընտրելով «թանգարաններ» կոճակը՝ ժամանակավորապես ընդգծել թանգարանների տեղը, կամ «ու՞ր գնալ այսօր» կոճակի սեղմումով ստանալ առաջարկ՝ կարճ ինֆորմացիայի և մանրակերտի վրա ճանապարհի և վայրի նշումով:

Մանրակերտի տեղադրման վայր կառաջարկեմ «Երևանի բանալու» մոտ՝ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում,  2,5-3մ տրամագծով պատվանդանի վրա: 

Երևանում կունենանք ևս մեկ տեսարժան վայր, որտեղ միշտ խմբված կլինեն մարդիք,  որտեղից մայրաքաղաքի հյուրերը կհեռանան հստակ իմանալով թե ուր և թե որ  ճարտարապետական մշակույթի կոթողը գտնելու և հիանալու ու իհարկե թարմ սելֆիյով թայմլայնում:

Տեսնել բոլորը