Երկար հեծանվուղի

Սպորտ

11-07-2019

ՏԽ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Առաջարկներ՝ 6

Առաջարկ

Առաջարկում եմ կառուցել երկար հեծանվուղի Երևանում առողջ ապրելակերպի զարգացման համար:

Լուծում

Հեծանվուղում կարգելվի մեքենանաների մուտքը: Ձմռան ամիսներին այն կմաքրվի ձյան շերտից և որոշակի պարբերականությամբ տեղադրված կլինեն կայաններ՝ հեծանիվի հետ կապված տեխնիկական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ գործիքներով հագեցած:

Հեծանվուղին հնարավոր է կառուցել Մեծ Կենտրոնը շրջափակող Սարյան-Մոսկովյան-Խանջյան-Խորենացի փողոցներում  կամ քաղաքի որևէ այլ հատվածում, որն իրենից կներկայացնի համեմատաբար հարթ տեղանք:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՍՄ
ՍՈՖՅԱ ՄԻՐՈՒՄՅԱՆ

11-09-2019 12:55:19

+

ԳԱ
ԳԱԳԻԿ ԱՅՎԱԶՅԱՆ

07-16-2019 15:47:37

Երևանը էնքն խիտ են կառուցապատել,որ դժվար կլինի  երկար հեծանվաուղու տեղ գտնել

ԷԱ
ԷԴԳԱՐ ԱՎԵՏՅԱՆ

07-12-2019 23:25:31

Միայն թե ոչ միայն սպորտին միտված լինի, այլ առհասարակ Երևանի բոլոր համայնքներից հնարավոր լինի երթևեկել հեծանիվներով, միաժամանակ թեթևացնելով քաղաքի խցանումները։ 

ԱՎ
ԱՐՏՅՈՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ

07-12-2019 23:21:07

Շատ լավ առաջարկ, կաֆեների փոխարեն՝ օղակաձեւ զբոսայգու շուրջ

 

ՀՀ
ՀԱԿՈԲ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

07-12-2019 17:01:15

Շատ լավ առաջակ,․․․միայն որպեսզի ավտո մեքենան և հեծանիվը իրար չհանդիպեն,․․

ԱՄ
ԱՐՍԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ

07-11-2019 17:43:48

Լավ միտքա - Մնումա քարտեզի վրա գծվի

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Բնապահպանություն և առողջ ապագա

30-07-2019

ԱՐԿԱԴՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

1. Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի /16 թաղ/ առաջին շղթայի այգում ոռոգման համակարգը կատաստրոֆիկ վիճակում է, ինչի պատճառով մոտ 15 ծառ արդեն չորացել են, իսկ նույնքան ծառ էլ չորացման ճանապարհին են: Հարցի կապակցությամբ դիմել եմ քաղաքապետարան, որտեղից ստացված պատասխանի համաձայն ջրի ճնշումը չի բավականացնում և կձեռնարկեն միջոցներ, սակայն ծառերը շարունակում են չորանալ: Այգու ոռոգման համակարգը ավելի քան 30 տարեկան է, մաշված է թե ֆիզիկապես, թե բարոյապես: Ոռոգման խողովակաշարի բազմաթիվ հատվածներում առկա են ծակեր՝ ժամանակի ընթացքում տնկված ծառերը ջրելու համար, ինչի հետևանքով էլ ընկնում է ճնշումը և ավելի հեռու գտնվող ծառերին ջուր չի հասնում: Անհամաչափ ոռոգման պատճառռով այգու որոշ հատվածներ կորում են ջրի տակ, մինչդեռ որոշ հատվածներ անխնա չորանում են:

2. Նույն այգում առկա են խաղահրապարակներ և մարզահրապարակներ: Մարզահրապարակներում տեղադրված մի քանի մարզասարքեր /տուռնիկներ, զուգափայտեր և այլ մետաղյա կոնստրուկցիաներ/ չափազանց հին են և ֆիզիկապես մաշված: Ավելին, այդ մարզասարքերը չափազանց վտանգավոր են այն հարյուրավոր երեխաների կյանքի և առողջության համար, ովքեր ամեն օր բառի բուն իմաստով կախված են այդ մարզասարքերից: Վտանգավորություն ներկայացնում են ոչ միայն այդ մարզասարքերի ֆիզիկական մաշվածությունը և կոտրվելու մեծ հավանականությունը, այլ այդ մարզասարքերի դուրս ցցված բետոնյա  հիմքերն ու տեղադրված եզրաքարերը, որոնք ամեն վարկյան կարող են անդառնալի վնաս պատճառել այդ մարզասարքերից օգտվող անձանց:

3. Այգու լուսավորությունը: Լուսավորված է այգու մոտ 10-15 տոկոսը, ընդ որում ոչ խաղահրապարակները և ոչ էլ մարզահրապարակները լուսավորված չեն: Մութն ընկնելուն պես դատարկվում է այգին, խաղահրապարակն ու մարզահրապարակը, ինչը ցավոք սրտի նպաստում է, որ մեր երեխաները ավելի շուտ գամվեն հեռախոսներին ու պլանշետներին ինչի վնասակար հետևանքները բոլորիս են հայտնի:

suggest image
Կարգին զբոսայգի

09-10-2019

ԱՆԱՀԻՏ ԷՎՈՅԱՆ

Առաջարկս վերաբերում է Երևանի կենդանաբանական այգուց մինչև Նոր Նորքի Կրպեյանի անվան զբոսայգի ընկած հատվածին:

Այստեղ այժմ անբարեկարգ, կիսականաչապատ տարածք է (լուսանկար 3)

 

Առաջարկում եմ `

  1. մաքրել տարածքը ծառերը հատող և բոստաններ «կերտող» մեր համաքաղաքացիներից (լուսանկար 3),
  2. կատարել ծառատունկ, բարեկարգել տարածքը, ապահովել  արհեստական լուսավորությամբ (լուսանկար 1,2,3 ),
  3. ստեղծել գեղեցիկ, հարմարավետ արահետ, որը կկապի Նոր Նորքի` Կրպեյանի անվան այգու հասարակական տարածքը կենդանաբանական այգու հասարակական տարածքի հետ, և հնարավորություն կստեղծի Կրպեյանի անվան այգու կողմից քայլելով` երեխաների հետ գնալ Կենդանաբանական այգի և վերադառնալ (լուսանկար 1,2,3),
  4. ստեղծել հեծանվուղի, որը հնարավորություն կտա պտտվել այգու շուրջը: Ուղիղ գծով քննարկվող տարածքն ունի մոտ 1,5  կմ երկարություն, իսկ հեծանվուղին կարող է ունենալ մոտ 4.0 կմ երկարություն:
Տեսնել բոլորը