Երևանում կառուցել «Պամպ ճանապարհ»
Սպորտ
13-08-2019





Առաջարկ
Առաջարկում եմ Երևանի այգիներից մեկում կառուցել "Памп трек" ասֆալտե ճանապարհ մեր պատանի ու երիտասարդ սպորտի սիրահարների համար: Նմանատիպ պրոեկտ դեռ գոյություն չի ունեցել Հայաստանի տարածքում: Այն կզարգացնի չորս տեսակի սպորտ, կգործի հեծանվասպորտով, սքեյթբորդինգով, անվաչմուշքներով և սամոկատներով զբաղվողների համար: Կգործի անվճար:
Լուծում
Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 1500 - 3000 քմ հողատարածք հատկացնել Կենտրոն համայնքի որևիցե այգում (նմանատիպ համապատասխան տարածքներ կան օղակաձև այգում): Ընդհանուր ծախսերը չեն գերազանցի 30.000.000 դրամը, այն կախված կլինի ընտրված նախագծից, հողատարածքի մակերեսից և մի շարք այլ մանրուքներից:
Այս հղումով՝ https://fk-ramps.ru կտեսնեք նմանատիպ նախագծերով զբաղվող ընկերության արդեն իսկ ռեալիզացված մեծ պրոեկտ 5000քմ հողատարածքի վրա:
Հասցե` Հայաստան, Երևան, Երիտասարդության զբոսայգի

Մեկնաբանություն
Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները:
Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել
Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել: Օրինակ՝ կարող է ընտրվել այլ վարչական շրջան:
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԳՐԻԳՈՐ ՍԱՆԴԱԼՋՅԱՆ
08-21-2019 11:52:11
Հարգելի Վահագն, այո կա Ձեր ասած առաջարկը, բայց այն միայն սքեյթ պարկ է նախատսում կառուցել նուբարաշենի կոնկրետ հողատարածքի վրա, այս նախագիծը լրիվ ուրիշ է: Տարածքն էլ կընտրի քաղաքապետարանը, հույսով եմ ծայրամասում չի լինի:
ՎԱՀԱԳՆ ՍԱՀԱԿՅԱՆ
08-21-2019 11:36:00
Շատ ողջունելի գաղափար է
ՎԱՀԱԳՆ ՍԱՀԱԿՅԱՆ
08-21-2019 11:35:18
Նման առաջարկ արվել է՝ Նուբարաշենում կառուցել համալիր դաշտեր
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: