Երևանի կանաչ գոտիների գույքագրում GPS համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ
Կանաչ քաղաք և բարեկարգում
30-09-2019

Առաջարկ
Առաջարկում եմ կազմակերպել Երևանի կանաչ գոտիների (ծառերի) գույքագրում GPS համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, որի արդյունքում կստեղծվի տվյալների բազա յուրաքանչյուր ծառի համար (ծառի պատմություն) և կանաչ գոտիների քարտեզ: Կանաչ գոտիների գույքագրումը հնարավորություն կտա անձնագրավորել յուրաքանչյուր ծառը ու հետագայում կառավարելի դարձնել մինչ այժմ շարունակվող կանաչ գոտիների անվերահսկելի ոչնչացումը և դրական ազդեցություն կունենա քաղաքի շրջակա միջավայրի վրա: Գույքագրման տևողությունը 3,5 ամիս, բյուջեն՝ 15.000.000, որից 6.500.000 դրամը ծախսվելու է անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերելու համար: Գույքագրումը իրականացվելու է «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ փորձառու մասնագետների և քաղաքապետարանի բնապահպանության վարչության հետ համատեղ:
Լուծում
Գաղափարի լուծումը իրականացվելու է երեք փուլով՝
1 փուլ - համաձայնեցում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության հետ, սարքավորումների ձեռք բերում և աշխատանքային խմբի ձևավորում, աշխատանքային խմբի հրահանգավորում:
2 փուլ - ծառերի գույքագրում ըստ առանձին փողոցների և զուգահեռ տվյալների բազայի ստեղծում, ծառերի անձնագրավորում և ճշտումների իրականացում:
3 փուլ - գույքագրման աշխատանքների ավարտ, տվյալների բազայի վերջնական ստեղծում, տեղեկատվական համակարգի հետագա կառավարման հանձնում քաղաքապետարանին կամ այլ մասնագիտացված կառույցին: Կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում հանրությանը:
Հասցե` Հայաստան, Երևան, Տիգրան Մեծ պողոտա, 27Ա
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
10-28-2019 13:29:32
Շատ տեղին առաջարկություն է:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ
10-19-2019 22:46:49
Կարևոր առաջարկ է քաղաքի կանաչապատ գոտիների պահպանման համար:
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
10-13-2019 13:46:59
Հիանալի առաջարկ է՝ գիտական մոտեցմամբ։
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: