Երևանի հրապարակներում երթևեկության պարզեցման և բարելավման լուծում

Տրանսպորտ

02-10-2019

Մ. ԿԱՐՍՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Բարև ձեզ սիրելի Երևանցիներ:

Թույլ տվեք ներկայանալ՝ Միքայել Կարսյան, ինտերիեր դիզայներ-ճարտարապետ, 1999 թ-ից IMAGEMAN նախագծային արվեստանոցի հիմնադիր և ղեկավար:

Ուսումնասիրելով բազմաթիվ Եվրոպական երկրներում, ինչպես նաև հարևան Վրաստանում կիրառված նմանատիպ լուծումը, առաջարկում եմ կիրառել այն Երևանյան հրապարակներում, որտեղ օրվա որոշ ժամերին, երթևեկությունը պարզապես սարսափելի է դառնում: Այս պարզ, պրիմիտիվ և գրեթե գումար չպահանջող լուծումը բավականին կթեթևացնի հրապարակը ավտոմեքենաների երթևեկությունից, ինչպես նաև թույլ կտա ազատել վարորդներին հրապարակ անցանկալի մուտք գործելուց: Խոսքը գնում է այլընտրանքային շրջադարձների մասին, նախքան հրապարակ մտնելը: Օրինակ բերեմ Հանրապետության հրապարակին միացող Ամիրյան և Տիգրան Մեծ փողոցների հանգույցները:

Լուծում

Եթե Ամիրյան փողոցի և Հանրապետության հրապարակի, ինչպես նաև Տիգրան Մեծի և Հանրապետության Հրապարակի միացման կետերում, որտեղ գրեթե միշտ Պետավտոտեսչության մեքենաներն են կանգնում, գծանշվեն հետադարձ կատարելու ուղղիներ (անգլերեն U-turn), ապա մեքենաները, որոնք ցանկանում են հետադարձ կատարեն նույն փողոցը մտնելու համար, այլևս ամբողջ հրապարակով չեն պտտվի և կթեթևացնեն այն, զերծ պահելով հրապարակը անիմաստ խցանումներից:

Սա պարզապես 2-3 օրվա արագ լուծում է, որը պահանջում է մինիմալ գումար և ռեսուրսներ, ապահովելով մաքսիմալ արդյունավետություն:
Արագ ընկալման և տեսանելիության նպատակով առաջարկում եմ երկու կողմերում կախել հետադարձի նշաններ:

Նույն լուծումն առաջարկում եմ կիրառել Երևանի և Հայաստանի այլ քաղաքների մեծ հրապարակներում:
Համաձայնության դեպքում պատրաստ եմ մասնակցել հանրային քննարկմանը:

Շնորհակալություն:

Հասցե` Հայաստան, Երևան, Ամիրյան փողոց

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Կիրականացվի ՃՈ դրական եզրակացության դեպքում

Առաջարկը կարող է իրականացվել, եթե Ճանապարհային ոստիկանությունը տա դրական եզրակացություն:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

Տեսնել բոլորը