Երևանը երազանքների քաղաք

Կանաչ քաղաք և բարեկարգում

06-09-2019

ՆՍ

Ն. ՍԱՖՈՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Ես առաջարկում եմ մեր քաղաքի փողոցներում տնկել 3000-4000 հատ Ցերցիս տեսակի դեկորատիվ ծառեր, ինչպես նաև ունենալ երկուսից երեք Ցերցիսների պուրակ քաղաքային այգիներում։ Այս ծառատեսակը վաղ գարնանը ծաղկում է վառ վարդագույն ծաղիկներով։ Ծաղկելով ստվերոտ տեղերում մեկ շաբաթ ուշ, իսկ արևոտ տեղերում՝ մեկ շաբաթ ավելի շուտ՝ փողոցը (պուրակը) երեսուն օր մնում է վառ վարդագույն ծաղիկների մեջ։ Ծաղկած Ցերցիսը այնքան գեղեցիկ է, որ այդ ծառերով հարուստ քաղաքը, ծաղկած վիճակում տեսնելու համար, երկիր կգան հազարավոր տուրիստներ։ Քաղաքում խիստ կավելանա սիրահարվածների քանակը ։) ։) ։) և էլի շատ-շատ լավ բաներ։

Մեր քաղաքում այդ ծառատեսակից (Ցերցիս) ամենամեծ ծառը գտնվում է Նալբանդյան-Խանջյան խաչմերուկում։ Ընդհամենը 3000 այդ տեսակի ծաղկած ծառ ունենալով՝ մեր քաղաքը աննկարագրելի կգեղեցկանա։

Լուծում

Ցերցիս տեսակի ծառերը պետք է տնկել անհաջող աճած, հիվանդ կամ բացակայող ծառերի փոխարեն։

Պետք է այնպես տնկել, որ ծառերի շարքում ամեն 7-րդ, կամ 8-րդ, կամ 10-րդ ծառը լինի Ցերցիս։

Քաղաքային այգիներում տնկել երկուսից երեք Ցերցիսների պուրակներ կամ արահետներ։

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել

Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:

Երևանի քաղաքապետարանը կարող է որոշել ծրագրի իրականացման համար ամենանպատակահարմար վայրերը:

Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՆՀ
ՆՈՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

11-10-2019 17:04:16

Իսկապես գեղեցիկ կլինի և տուրիզմը զարգացնող ևս մեկ առիթ .

ԿՀ
ԿԱՌԼԵՆ ՀՈՎԵՅԱՆ

11-04-2019 17:39:23

Հրաշք

ԷԳ
ԷՄԻԼ ԳԱԼՍՏՅԱՆ

10-26-2019 09:54:18

Բուսաբանական անապատը տրամադրեք վ չ շրջաններին ծառատունկ իրականացնելու եւ ամենագեղեցիկը պարգեւատրվի ամենամյա

ԹԱ
ԹԱԳՈՒՀԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

10-21-2019 17:47:39

Գեղեցիկ կստացվի 

ՕՔ
ՕԼԵԳ ՔԱՄԱԼՅԱՆ

10-19-2019 01:09:50

Շատ լավ առաջարկ է

 

ԺՄ
ԺԱՍՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՈՎԱ

10-14-2019 19:18:32

Պոզետիվ տրամադրություն կստանանք նման տեսարանից

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
#MyYerevan

02-10-2019

ԱՆԻ ԲԱԲԱՅԱՆ

Մշակել և գործարկել MyYerevan App. բջջային հավելվածը: Բջջային հավելվածի միջոցով քաղաքապետարանը միշտ հետադարձ կապի  մեջ կլինի քաղաքացիների հետ, ավելի լավ հասկանալով նրանց կարիքները և ավելի թափանցիկ և արդյունավետ ներկայացնելով մատուցվող ծառայությունները:

MyYerevan App միջոցով քաղաքապետարանը կարող է real time ռեժիմում տեղեկացնել Երևանցիներին խցանումների, փակ փողոցների, կոմունալ ծառայությունների մատուցման խափանումների, ճանապարհային և այլ պատահարների մասին, ինչպես նաև կազմակերպվող քաղաքային և ժամանցային նշանակության միջոցառումների մասին և Երևանցիների հանրային կյանքին վերաբերվող ցանկացած այլ իրադարձությունների մասին (urgent, news and notifications):

MyYerevan App միջոցով քաղաքապետարանը կարող է կազմակերպել քվեարկություններ (polls) Երևանցիներին վերաբերող այս կամ այն հարցի շուրջ (այդ թվում համայքնային նշանակության հարցերի վերաբերյալ), որոնց արդյունքները կարող են հիմք հանդիսանալ քաղաքապետարանի կողմից կատարվելիք գործողությունների և ընդունվող որոշումների, ինպես նաև անցկացնել հարցումներ, ուղարկել քաղաքացիներին հարցաթերթիկներ Երևանցիների տեսակետները և մոտեցումները պարզելու համար:

MyYerevan App միջոցով քաղաքապետարանը կարող է մոնիտորինգ անել ինչ է կատարվում քաղաքում, խթանելով որպեսզի քաղաքացիները լինեն ավելի ակտիվ, բջջային հավելվածի տարբեր բաժինների միջոցով  տեղեկացնելով քաղաքապետարանին ինչպես պատահարների, խափանումների, առաջացած խնդիրների մասին այնպես էլ քաղաքապետարանի և համայքապետարանների կողմից խնդիրների լուծմանը  գնահատման և արձագանքման միջոցով:

Բջջային հավելվածին կարող են միանալ հանրային նշանակության ծառայություններ մատուցող ընկերությունները (կոմունալ, տրասպորտային, ժամանցային, կոմերցիոն, բժշկական), որտեղ նրանք կարող են գտնել իրենց target audience.

no image
Գրադարան-Այգի (Library Park)

26-07-2019

ԳՐԻԶԵԼՏԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հարգելի քաղաքապետ, 

Առաջարկում եմ Երևանում ստեղծել գրադարան-այգի, որը բացառապես կծառայի ուսանողներին՝ այնտեղ սովորելու, ուսանողներով գիտական քննարկումներ կատարելու և կամ պարզպես (գիտական, կրթական և այլն) ընթերցանությամբ զբաղվելու համար։ Այսօր նմանատիպ վայրեր շատ քիչ կան Երևանում և, կարծում եմ, հիանալի հնարավորություն կլինի թե՜ ուսանողության և թե՜ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բնության գրկում զբաղվել հաճելի ընթերցանությամբ։ Այգին կարող է ծառայել նաև գործնական հանդիպումներ իրականացնելու համար և բացառապես պետք է արգելվի ժամանցային զբոսանքների, հանդիպումների կամ հավաքների համար։ Այգին ստեղծելիս պատկերացնում եմ նաև ազատ գրադարանի առկայություն՝ լի տարբեր ժանրերի գրքերով։ Հնարավորության դեպքում կարող է այգում գործել նաև ինտերնետ, որպեսզի ցանկության դեպքում մասնավորապես ուսանողները կարողանան իրենց գիտական և կրթական թղթերը (ռեֆերատներ, պռեզենտացիներ, թեզեր, էսսեյներ և այլն) գրել և պատրաստել հաճելի եղանակին հաճելի բնության գրկում, ընդ որում ինտերնետի առկայության դեպքում մուտքը հասանելի լինի միայն գիտական կայքեր։ 

Հարգանքներով

Գրիզելտա 

Տեսնել բոլորը