«Էլեկտրոնային դիմում»
Կանաչ քաղաք և բարեկարգում
05-09-2019
Առաջարկ
Քաղաքում ապրող յուրաքանչյուր քաղաքացի բախվում է տարատեսակ ենթակառուցվածքային և այլ խնդիրների, ինչպիսիք են շենքերի ճաքերը, ընկած ծառերը, աղբը, քայքայված խողովակները, վանդալիզմի հետևանքները, վնասված նստարանները և այլն։
Սովորաբար նման անսարքությունները տեղի են ունենում ամենաանհարմար պահին, երբ քաղաքացին շտապում է աշխատանքի և չի կարողում կամ պարզապես չգիտի ուր զանգել և տեղեկացնել անսարքության մասին կամ պարզապես չունի բավարար ժամանակ հեռախոսով բացատրելու, թե որտեղ և ինչ է պատահել։
Լուծում
Քաղաքացին ներբեռնում է Electronic Appeals ծրագիրն իր հեռախոսի ծրագրային համակարգի մեջ և պարզապես լուսանկարում է անսարքությունը աշխատանքի գնալիս՝ առանց ավելորդ ժամանակ ծախսելու։ Ծրագիրն ավտոմատ կերպով փոխանցում է լուսանկարը քաղաքում գտնվող պատասխանատու անձին՝ նշելով GPS կոորդինատները։
Համակարգչային ծրագիրը հաշվարկում է հաղորդակցման վարկանիշը։ Օրինակ, եթե ընկած ծառը լուսանկարված է 10 տարբեր մարդկանց կողմից 30 րոպեի ընթացքում, ապա այս խանգարումը պետք է ստանա հնարավորինս արագ լուծում։
Եթե քանդված ծեփը նկարված է երկու հոգու կողմից մեկ շաբաթվա ընթացքում, ապա այս անհարմարությունը առաջնահերթ չէ։
Քաղաքի պատասխանատու ծառայողը որոշում է կայացնում և միջոցներ է ձեռնարկում խնդրի լուծման համար։ Եթե քաղաքացին գրանցված է համակարգում, ապա նա պաշտոնական արձագանք է ստանում խնդրի լուծման և վերացման վերաբերյալ։ Սա բարձրացնում է քաղաքացիական ինքնագնահատականը և ցույց տալիս՝ ինչպես է սա անդրադառնում քաղաքային կյանքին՝ դարձնելով այն ավելի լավը։
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԳԱԳԻԿ ԱՅՎԱԶՅԱՆ
09-28-2019 11:15:38
շատ լավ գաղափար է
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ
09-26-2019 17:25:59
Լավ գաղափար է: Կարծում եմ այդ ծրագիրը կարելի է զարգացնել և թույլ տալ քաղաքացուն, ցանկության դեպքում, ընրելով անցնել համապատասխան էջ և ուղղորդել իր հաղորդագրությունը իր մեկնաբանությամբ պատասխանատու մարմնին

ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ
09-19-2019 09:51:43
Հետաքրքիր է

ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ
09-15-2019 14:13:46
Նման բջջային հավելված և կայք արդեն գոյություն ունի՝
https://bugs.city/hy
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: